Grigor Minasyan
16.05.2019
սահմանափակումը կարելի է մտցնել այն դեպքում, եթե տուժողն իր ընտանիքի անդամն է, կամ եթե նախորդ արարքը կատարվել է նույն անձի նկատմամբ, սակայն ընհանրացնել և բոլոր դեպքերը դարձնել հանրային հետապնդման գործեր, ընդունելի չէ
4 - За
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է մասնավոր հետապնդման գործերով քրեադատավարական քաղաքականության փոփոխության անհրաժեշտության առկայությամբ՝ կապված դիմողի կողմից բողոք չունենալու դեպքում քրեական գործ չհարուցելու կամ կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի հետ տուժողի հաշտվելու պարագայում քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու պարտադիրության հարցի հետ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի գործող իրավակարգավորումից հետևում է, որ, նախկինում կատարած դիտավորյալ արարքների համար քրեական հետապնդման չենթարկվելով կամ քրեական պատժի չարժանանալով, անձը պարբերաբար կարող է կատարել մասնավոր հետապնդման բնույթի դիտավորյալ արարքներ և ամեն անգամ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ դիմողի կողմից բողոք չունենալու կամ կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի հետ տուժողի հաշտվելու հիմքով, ինչը, պետության կողմից համապատասխան արձագանքի չարժանանալու դեպքում, հղի է տվյալ անձի կողմից հետագայում ավելի ծանր հանցագործություններ կատարելու իրական վտանգով:
2017թ. դեկտեմբերի 13-ի ՀՕ-325-Ն օրենքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածը լրացվեց 4-րդ մասով, համաձայն որի՝ «Անկախ տուժողի կողմից բողոք ներկայացնելուց` դատախազն իրավասու է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններով հարուցելու քրեական գործ ընտանիքում բռնության դեպքերում, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Այս դեպքում քրեական գործը հարուցվում և քննվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով, և տուժողի ու մեղադրյալի հաշտության դեպքում քրեական հետապնդումը չի դադարեցվում»:
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ հետաքննության մարմինը, քննիչը կամ դատախազը մասնավոր հետապնդման գործ հարուցելու պարտադիր լիազորություն է ձեռք բերում այն դեպքով, երբ անձը նոր, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մասնավոր հետապնդման բնույթի դիտավորյալ արարք է կատարում այն պայմաններում, երբ այդ արարքը կատարելու պահին նախորդող երեք տարվա ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 6-րդ կամ 13-րդ կետերի կամ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի հիմքով ազատվել է դիտավորությամբ կատարած հանցագործության համար քրեական պատասխանատվությունից կամ դիտավորյալ հանցագործության կատարման համար դատապարտվել է:
Վերոգրյալի հիման վրա՝ փաստվում է, որ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման նպատակը նախկինում դիտավորյալ հանցանք կատարած և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 6-րդ կամ 13-րդ կետերի կամ 37-րդ հոդվածի հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված կամ դիտավորյալ հանցագործության կատարման համար դատապարտված, սակայն հանցանք կատարելուց ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին հետևության կամ համոզման չեկած անձի նկատմամբ քրեաիրավական ներգործություն դրսևորելու հնարավորություն ստեղծելն է, ինչը, տվյալ անձի դատապարտվելու դեպքում, կապահովի սոցիալական արդարության վերականգնումը, պատժի ենթարկված անձին ուղղելը, ինչպես նաև կկանխի նրա կողմից նոր հանցագործություններ կատարելը:
Իր հերթին, հետաքննության մարմնին, քննիչին և դատախազին վերոհիշյալ լիազորությունն ընձեռելը պայմանավորում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասը «՝ բացառությամբ սույն հոդվածի 4.1.-րդ մասով նախատեսված դեպքերի:» բառերով լրացնելու անհրաժեշտությունը, որպեսզի հաղթահարվի նույն մասում առկա, մասնավոր հետապնդման գործերով քրեական գործ հարուցելու համար պարտադիր կանոնը, այն է՝ նման գործերը բացառապես տուժողի բողոքի հիման վրա հարուցվելու և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ տուժողի հաշտվելու պարագայում այդ քրեական գործերի՝ կարճման ենթակա լինելու պարտադիր կարգը:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի ներկայիս իրավակարգավորումների պարագայում անձը կարող է պարբերաբար կատարել նույն հոդվածի 4-րդ մասում նկարագրված իրավիճակի ներքո չգնահատվող բազմաթիվ մասնավոր հետապնդման բնույթի դիտավորյալ արարքներ և ամեն անգամ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ դիմողի՝ բողոք չունենալու կամ տուժողի հետ հաշտվելու հիմքով:
Ակնհայտ է, որ նման իրավիճակը ոչ միայն չի նպաստում անձի մոտ հանցանք կատարելու նախահակվածության նվազմանը, այլ նաև ավելացնում է այդպիսի ձգտումը՝ ստեղծելով անպատժելիության զգացում, ինչը, բացի այն, որ կրկին անգամ հանցանք կատարելու էական նախադրյալ է հանդիսանում, նաև հղի է նույն անձի կողմից այլ՝ ավելի ծանր հանցագործություններ հետագայում կատարելու վտանգով:
Ի հիմնավորումն վերոշարադրյալի, անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ, համաձայն ՀՀ ոստիկանությունից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացված տեղեկատվության, նախկինում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կամ 5-րդ կետով նախատեսված հիմքերով քրեական հետապնդման չենթարկված կամ քրեական հետապնդումից ազատված 933 անձ 2018թ. կրկին կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 1579 հանցագործություն, ընդ որում, ուշագրավ է նաև այն, որ հիշյալ 933 անձից 15-ի նկատմամբ միայն 2018թ. կայացվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կամ 5-րդ կետով նախատեսված հիմքերով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու 10-ից ավելի որոշումներ:
3. Կարգավորման նպատակը և բնույթը.
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ քրեական հետապնդման մարմնին վերոհիշյալ իրավիճակներում կընձեռնվի մասնավոր հետապնդման ցանկացած գործ հարուցելու լիազորություն՝ անկախ դիմողի բողոք ունենալուց, բացի այդ, դիմողի բողոք չունենալը, կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ տուժողի հաշտությունը վերը նշված իրավիճակներում քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի համար չի հանդիսանա պարտադիր հիմք՝ մասնավոր հետապնդման գործով քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու համար, որպիսի հանգամանքն, իր հերթին, ուղղված կլինի նոր հանցավոր արարքի կատարման համար անձի նկատմամբ համաչափ պատիժ նշանակելուն՝ սոցիալական արդարությունը վերականգնելու, պատժի ենթարկված անձին ուղղելու, ինչպես նաև նրա կողմից կանխել հանցագործություններ կատարելը կանխելու համար:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը.
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կկատարվի մասնավոր հետապնդման գործերով քրեադատավարական քաղաքականության փոփոխություն, ինչը կնպաստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի նվազմանը:
Обсуждалось
16.05.2019 - 03.06.2019
Тип
Закон
Область
Юстиция, Уголовный процесс
Министерство
Министерство юстиции
Просмотры 6412
Принт16.05.2019
սահմանափակումը կարելի է մտցնել այն դեպքում, եթե տուժողն իր ընտանիքի անդամն է, կամ եթե նախորդ արարքը կատարվել է նույն անձի նկատմամբ, սակայն ընհանրացնել և բոլոր դեպքերը դարձնել հանրային հետապնդման գործեր, ընդունելի չէ