Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 400-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի  N 400-Ն որոշման  մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1․ Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը

Վերոհիշյալ իրավական ակտի ընդունումը բխում է միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիայի ժամկետի երկարացման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից։

 1․1․ կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության  2005 թվականի մարտի 24-ի «Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 400-Ն որոշումն ընդունվել է, երբ Հայկական ատոմային էլեկտրակայանի (այսուհետ՝ ՀԱԷԿ) 2-րդ էներգաբլոկը գտնվում էր շահագործման նախագծային ժամկետի փուլում և շահագործման նախագծային ժամկետի երկարացման խնդիր օրակարգում չկար, ուստի լիցենզիայի հայտին կից ներկայացվող փաստաթղթերում պահանջվում էր ներկայացնել նախագծային տվյալներ և հիմնավորել նախագծային ժամկետում էներգաբլոկի անվտանգ շահագործումը։

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման լիցենզիայի ժամկետը լրանում է 01․04․2021թ․ և հաշվի առնելով  վերոհիշյալը, ՀՀ կառավարության 19 ապրիլի 2012 թվականի N 461-Ն  որոշմամբ սկսվեց Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման գործընթացը։

1.2 առկա խնդիրների առաջարկվող լուծումները

2012 թվականի օգոստոսի 23-ին ընդունվեց «Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման նկատմամբ պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 1085-Ն որոշումը, որով ամրագրվեցին շահագործման ժամկետի երկարացման հետ կապված համապատասխան  պահանջներ, որոնց ապահովմամբ կփաստվի, որ լիցենզավորված անձը պատրաստ է տրված լիցենզիայի հիման վրա իրականացնել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի  անվտանգ և հուսալի շահագործումը նախագծային ժամկետից հետո։

 2․ Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Վերոհիշյալ որոշման մեջ լրացում կատարելու միջոցով  համապատասխան հղում կարվի այն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի վրա, որով սահմանվում են միջուկային տեղակայանքի՝ ատոմակայանի, շահագործման լիցենզիայի երկարաձգման հետ կապված հարաբերությունները, ապահովելու վերոհիշյալ  որոշումների փոխադարձ կապը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 30 և 31 հոդվածների պահանջներին համապատասխան։

  • Обсуждалось

    15.05.2019 - 31.05.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Ядерная безопасность

  • Министерство

    Комитет по регулированию ядерной безопасности

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8994

Принт