Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
9 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հովհաննես Մադոյան 14.05.2019 13:38:05 | Սուպեր: | ||
2 | Մերի Գրիգորյան 29.05.2019 17:09:22 | Առաջարկվում է Որոշման մեջ սահմանել դրամաշնորհի տրամադրման առավելագույն տևողություն, քանի որ ամեն տարի հակառետրովիրուսային դեղերի անհրաժեշտ քանակների պլանավորման ժամանակ հաշվի են առնվում մի շարք հանգամանքներ, այդ թվում նաև տարբեր մատակարարներից գնված, սակայն մինչ այդ չմատակարարված դեղերի քանակները և մատակարարման ժամկետները, ինչը հնարավորություն է տալիս ապահովել հակառետրովիրուսային բուժման անընդհատությունը և բացառել պիտանիության ժամկետներով պայմանավորված դեղերի անցանկալի խոտանումները: Որոշման համաձայն կատարվող գնման գործընթացում հնարավոր չէ կանխատեսել և վերահսկել գործողությունների ժամկետները, մասնավորապես դրամաշնորհի ստացման ժամկետը, որից կախված է գնման գործընթացի հետագա ընթացքը, այդ թվում մատակարարի հետ պայմանագրի կնքման և կատարման ժամկետները: | Առաջարկությունը կատարվել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետի կողմից, որի կապակցությամբ 30.05.2019թ. ՀՀ առողջապահության նախարարությունում կազմակերպվել է քննարկում` նշյալ մասնագետի մասնակցությամբ և տրվել համապատասխան պարզաբանում: Քննարկման արդյունքում մասնակիցները միաձայն եզրակացրել են, որ նշյալ հարցերը տեխնիկական բնույթի են և կարող են լուծվել աշխատանքային կարգով, հետևաբար կառավարության որոշմամբ դրանց կանոնակարգումը նպատակահարմար չէ: | |
3 | Սոֆիա Գրիգորյան 29.05.2019 17:12:28 | Առաջարկվում է Որոշման մեջ ավելացնել տեղային նոր մրցույթ իրականացնելու անհրաժեշտության մասին դրույթ, եթե միջազգային գնումների գործակալները կատարել են գնային առաջարկի փոփոխություն նախահաշվային գին սահմանելուց հետո: Քանի որ միջազգային գործակալների կողմից ներկայացվող գնային առաջարկները ունեն վավերականության ժամկետներ, ինչպես նաև գործընթացի երկարատև լինելու պատճառով արտադրողների կողմից դրանք ենթարկվում են փոփոխության, առաջանում է տարբերություն տեղային մրցույթի համար արդեն իսկ սահմանած նախահաշվային գների (նախահաշվային գինը գոյանում է մատակարարի գնային առաջարկից և տվյալ ապրանքի ներմուծման և տեղափոխման ծախսերի հանրագումարից) և մատակարարի կողմից գնային առաջարկ փոխելուց հետո առաջացող նախահաշվային գների միջև: Նշված խնդիրը ստեղծում է անհավասար պայմաններ տեղական կազմակերպությունների համար, քանի որ փաստացի ապրանքը ձեռք է բերվում ավելի բարձր արժեքով, քան սահմանված է տեղական մրցույթի համար: | Առաջարկությունը կատարվել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետի կողմից, որի կապակցությամբ 30.05.2019թ. ՀՀ առողջապահության նախարարությունում կազմակերպվել է քննարկում` նշյալ մասնագետի մասնակցությամբ և տրվել համապատասխան պարզաբանումներ: Քննարկման արդյունքում մասնակիցները միաձայն եզրակացրել են, որ նշյալ հարցերը տեխնիկական բնույթի են և կարող են լուծվել աշխատանքային կարգով, հետևաբար կառավարության որոշմամբ դրանց կանոնակարգումը նպատակահարմար չէ: | |
4 | Սոֆիա Գրիգորյան 29.05.2019 17:13:49 | Առաջարկվում է Որոշման մեջ ավելացնել դրամաշնորհի հաշվարկման ժամանակ բուֆերային գումար սահմանելու հնարավորություն չնախատեսված ծախսեր իրականացնելու համար, քանի որ գործընթացի իրականացման ընթացքում փաստացի ծախսերը կարող են գերազանցել նախահաշվային գինը: Պատճառներից կարող են լինել ԱՄՆ դոլարի պլանավորված և փաստացի փոխարժեքների բացասական տարբերությունը, չնախատեսված ծախսերը և ծախսերի հաշվարկման փոփոխությունները, որոնք կարող են առաջանալ նախահաշվային գներ սահմանելուց հետո: | Առաջարկությունը կատարվել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետի կողմից, որի կապակցությամբ 30.05.2019թ. ՀՀ առողջապահության նախարարությունում կազմակերպվել է քննարկում` նշյալ մասնագետի մասնակցությամբ և տրվել համապատասխան պարզաբանումներ: Քննարկման արդյունքում մասնակիցները միաձայն եզրակացրել են, որ նշյալ հարցերը տեխնիկական բնույթի են և կարող են լուծվել աշխատանքային կարգով, հետևաբար կառավարության որոշմամբ դրանց կանոնակարգումը նպատակահարմար չէ: | |
5 | Սոֆիա Գրիգորյան 29.05.2019 17:53:51 | Առաջարկվում է Որոշման մեջ սահմանել նվազագույն գնառաջարկ ճանաչելու մասին դրույթ. Մասնավորապես, որ գնով պետք է առաջնորդվել հաղթող գործակալին ընտրելիս՝ CIP Երևան թե մաքսազերծման գործընթացի նախատեսվող ծախսերը ներառյալ գին: ՀՀ-ում ներկայացուցչություն ունեցող գործակալը (գործակալները) իրականացնում է ապրանքի մաքսազերծումը և մատակարարումն անմիջապես պատվիրատուին, իսկ ՀՀ-ում ներկայացուցչություններ չունեցող գործակալի կողմից մատակարարվող ապրանքի մաքսազերծումը իրականացնում է պատվիրատուն: ՀՀ-ում ներկայացուցչություն չունեցող գործակալը, որը ներկայացրել է ավելի ցածր գին ճանաչվում է հաղթող, սակայն նրա կողմից մատակարարված ապրանքի մաքսազերծման գործընթացում իրականացված ծախսերից հետո վերջնական գինը կարող է գերազանցել ՀՀ-ում ներկայացուցչություն ունեցող գործակալի առաջարկած գինը: Ստեղծվում է նվազագույն գնառաջարկ ճանաչելու անորոշություն. որ գնով պետք է առաջնորդվել հաղթող գործակալին ընտրելիս՝ CIP Երևան թե մաքսազերծման գործընթացի նախատեսվող ծախսերը ներառյալ գին (այդ թվում ԱԱՀ-ն): Ստեղծվում են անհավասար պայմաններ ՀՀ-ում ներկայացուցչություն ունեցող և չունեցող գործակալների միջև: Բացի այդ նշված հանգամանքը պարունակում է տեղային մրցույթի համար նախահաշվային հնարավոր ցածր գնի ձևավորման ռիսկ. քանի որ առավելագույն նախահաշվային գինը գոյանում է մատակարարի գնային առաջարկից և տվյալ ապրանքի ներմուծման և տեղափոխման ծախսերի հանրագումարից, իսկ ՀՀ-ում ներկայացուցչություն ունեցող գործակալի առաջարկը հաղթող ճանաչելու դեպքում առաջացած նախահաշվային գինը չի ներառում օրենքով սահմանված հարկերը, այդ թվում ԱԱՀ-ը, տեղային մատակարարները հայտնվում են անհավասար պայմաններում: | Առաջարկությունը կատարվել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետի կողմից, որի կապակցությամբ 30.05.2019թ. ՀՀ առողջապահության նախարարությունում կազմակերպվել է քննարկում` նշյալ մասնագետի մասնակցությամբ և տրվել համապատասխան պարզաբանում: Քննարկման արդյունքում մասնակիցները միաձայն եզրակացրել են, որ նշյալ հարցերը տեխնիկական բնույթի են և կարող են լուծվել աշխատանքային կարգով, հետևաբար կառավարության որոշմամբ դրանց կանոնակարգումը նպատակահարմար չէ: |