Добавить в избранное

«Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 ՈՐՈՇՈՒՄ

«____» _________________ 2017 թվական, № ____Ն

ԽՈՇՏԱՆԳՈՒՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.3 հոդվածի 3-րդ մասը՝ ՀՀ կառավարությունը որոշում է՝

  1. հաստատել խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայութ­յուններից օգտվելու կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի.
  2. սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ                                                             Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

 

                  


 

Հավելված 

Հայաստանի Հանրապետության

կառավարության

2017 թվականի -------ի

N __-Ն որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 ԽՈՇՏԱՆԳՈՒՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Սույն կարգով կարգավորվում է խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններ տրամադրելու կարգն ու պայմանները:
  2. Խոշտանգումից տուժած անձանց՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ռեաբիլիտացիայի շրջանակներում տրամադրվում են հոգեբանական ծառայություններ՝ նրանց ցանկությամբ:
  3. Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններ տրամադրում է հոգեբանական ծառայություններ մատուցող մասնագիտական կենտրոնը (այսուհետ՝ Կենտրոն):
  4. Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայությունները տրա­մադրվում է անվճար հիմունքներով:
  5. Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայությունների տրամադրումը կազմակերպվում է Կենտրոնում՝ համապատասխան մասնագետի կողմից:
  6. Ըստ անհրաժեշտության՝ խոշտանգումից տուժած անձին մատուցվող հոգեբանական ծառայությունները տրամադրվում են տուժողի գտնվելու վայրում:
  7. Սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքում Կենտրոնի մասնագետի անվտանգությունը, ինչպես նաև հոգեբանական ծառայությունների պատշաճ մատուցման համար խորհրդապահական սենյակի տրամադրումն ապահովում է տուժողի գտնվելու վայրի վարչակազմը:
  8. Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայությունները տրամադրվում են ենթադրյալ խոշտանգման մասին Կենտրոնին գրավոր հայտնելուց հետո՝ ողջամիտ ժամկետում:
  9. Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություն տրամադրելու համար կարող են դիմել հետևյալ անձինք՝
  • խոշտանգումից տուժած անձը.
  • վարույթն իրականացնող մարմինը.
  • խոշտանգումից տուժած անձի մերձավոր ազգականները.
  • այլ շահագրգիռ անձինք:
  1. Այն դեպքում, երբ հոգեբանական ծառայություն ստանալու համար միաժամանակ ներկայացվել է մեկից ավելի դիմում, ապա Կենտրոնի մասնագետները, գնահատելով խոշտանգումից տուժած անձանց կարիքները և հոգեբանական վիճակը, ծառայությունը տրամադրում են ըստ տուժողի վիճակից բխող առաջնահեր­թությունների՝ կազմելով ծառայությունների տրամադրման ժամանակացույց:
  2. Հոգեբանական ծառայությունները, կախված մասնագետի կողմից մշակված ծառայությունների տրամադրման անհատական ծրագրից, կարող են տրամադրվել մեկանգամյա կամ պարբերական այցելությունների ընթացքում:
  3. Հոգեբանական օգնությունը մատուցվում է ավանդական և այլընտրանքային միջամտության եղանակներով՝ ըստ մասնագետի կողմից կազմված անհատական ծրագրի:
  4. Կենտրոնը վարում է խոշտանգումից տուժած անձանց մատուցվող ծառայությունների համար ներկայացված դիմումների հաշվառման մատյան, որի ձևը և վարման կարգը հաստատում է Կենտրոնի ղեկավարը:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար                                                      Դ. Հարությունյան

 

 

  • Обсуждалось

    19.04.2017 - 08.05.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9432

Принт

Предложения

Անգին Տոնոյան

22.04.2017

1. «Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով հաստատվող կարգի 8-րդ կետը նախատեսում է, որ «Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայությունները տրամադրվում են ենթադրյալ խոշտանգման մասին Կենտրոնին գրավոր հայտնելուց հետո՝ ողջամիտ ժամկետում»: «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասը նախատեսում է, որ իրավական ակտը պետք է լինի լիակատար, ավարտված և լիովին կարգավորի ակտով նախատեսված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները: Առաջարկում եմ վերանայել «ողջամիտ ժամկետում» եզրույթը, սահմանել հստակ ժամկետներ՝ հիմք ընդունելով այն փաստը, որ այն անորոշ դրույթ է, կարող է հանգեցնել իրավական ակտի տարաբնույթ մեկնաբանմանն ու կիրառմանը, հնարավորություն ընձեռել իրավական ակտը կիրառող մարմնի համար դրսևորելու անհետևողական մոտեցում և հոգեբանական ծառայությունները տրամադրել այն ժամանակ, երբ դա կկրի ձևական բնույթ, կամ անձի մոտ արդեն իսկ առաջացած կլինեն հոգեբուժական օգնություն և սպասարկում պահանջող խնդիրներ կամ այլ անցանկալի հետևանքներ: 2. Կարգի 9-րդ կետի ենթակետերի, դրան հաջորդող կետերի համարակալումն առաջարկում եմ համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին: 3. «Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով հաստատվող կարգի 9-րդ կետի 3-րդ ենթակետը նախատեսում է, որ խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություն տրամադրելու համար կարող են դիմել խոշտանգումից տուժած անձի մերձավոր ազգականները: Իրավական ակտի դրույթի ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման հնարավորությունիս խուսափելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջարկում եմ հստակեցնել, թե սույն կարգի իմաստով ովքեր են հանդիսանում խոշտանգումից տուժած անձի մերձավոր ազգականները: 4. «Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով հաստատվող կարգով նախատեսվել է, որ «Այն դեպքում, երբ հոգեբանական ծառայություն ստանալու համար միաժամանակ ներկայացվել է մեկից ավելի դիմում, ապա Կենտրոնի մասնագետները, գնահատելով խոշտանգումից տուժած անձանց կարիքները և հոգեբանական վիճակը, ծառայությունը տրամադրում են ըստ տուժողի վիճակից բխող առաջնահեր¬թությունների՝ կազմելով ծառայությունների տրամադրման ժամանակացույց»: Առաջարկում եմ վերանայել սույն դրույթը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Կենտրոնի մասնագետների կողմից խոշտանգումից տուժած անձանց կարիքների և հոգեբանական վիճակի գնահատումը կարող է կրել սուբեկտիվ բնույթ և չբխել խոշտանգումից տուժած անձանց իրական վիճակից, կամ առաջարկում եմ սահմանել կարիքների և հոգեբանական վիճակի գնահատման ելակետային չափանիշները:

Узнать больше