Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունները

  1. Սույն օրենքով կարգավորվում են քրեական գործերով իրավական օգնությանն առնչվող միջազգային համագործակցության կարգն ու պայմանները Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի առկայության, դրանց բացակայության կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով կարգավորում չստացած առանձին խնդիրների առաջացման դեպքերում:
  2. Սույն օրենքի կարգավորման շրջանակներում քրեական գործերով իրավական օգնությունն ընդգրկում է՝

ա) իրավական օգնության հարցումները (այդ թվում` վարույթային և ապացուցողական գործողություններ կատարելը, առանձին հանձնարարություններ կատարելը, փաստաթղթերի և առարկաների հանձնումը, տեղեկությունների փոխանակումը, անձանցից ցուցմունքներ կամ բացատրություններ վերցնելը, կալանավորված կամ այլ անձանց վերաբերյալ տեղեկատվություններ տրամադրելը, դատավարական փաստաթղթերի հասանելիության ապահովումը, առարկաների և վայրերի զննությունը, խուզարկությունը, իրեղեն ապացույցներ ձեռք բերելը և տրամադրելը, դատավարության ընթացքում ցուցմունք տալու համար դատապարտյալների ժամանակավոր փոխանցումը, քրեական գործի բացահայտման համար անհրաժեշտ փաստաթղթերի, ձայնագրությունների, այդ թվում՝ բանկային, ֆինանսական, կոոպերատիվ կամ գործարար փաստաթղթերի բնօրինակների կամ հաստատված պատճեների տրամադրումը, հանցագործության արդյունքում ստացված եկամտի կամ շահույթի սառեցումը, առգրավումը և փոխանցումը և այլն).

բ) հանձնումը (էքստրադիցիա), այդ թվում՝ ժամանակավոր հանձնումը.

գ) համագործակցության այլ տեսակներ (այդ թվում՝ քրեական վարույթի փոխանցումը, դատապարտյալների փոխանցումը, պայմանական դատապարտված կամ պայմանական վաղաժամկետ ազատված անձի նկատմամբ հսկողություն իրականացնելը, օտարերկրյա պետության կայացրած դատավճռի ճանաչումը, փոխարկումը և կատարումը):

  1. Քրեական գործերով իրավական օգնությունն իրականացվում է միայն այն հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնք իրավական օգնության հարցումն ուղարկելու պահին քրեորեն պատժելի են և՛ հարցումն ուղարկող, և՛ հարցումը ստացող պետություններում՝ հաշվի առնելով միջազգային պայմանագրերով սահմանված բացառությունները:
  2. Անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու նպատակով՝ քրեական գործերով իրավական օգնությունն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության իրավասու մարմինների միջև անձնական տվյալներ պարունակող տեղեկատվությունը տրամադրվում է միայն Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում:
  • Обсуждалось

    19.04.2017 - 05.05.2017

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Пробация, Уголовно-исполнительная, Уголовный процесс

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10183

Принт