Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Justice Group 10.05.2019 17:42:30 | 10.05.2019 ԲՀՀ-Հայաստանի Արդարադատության խումբը ներկայացնում է իր դիտարկումները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ՝ կապված հանրային ծառայող չհանդիսացող անձի պաշտոնավարման ժամանակավոր դադարեցման և ընդհանրապես քննիչի կողմից որևէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու լիազորության հետ։ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ, որ հանրային ծառայող չհանդիսացող և ընդհանրապես որևէ պաշտոնյայի լիազորությունների ժամանակավոր դադարեցման լիազորությունը վերապահվի բացառապես դատարաններին: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ․ Որևէ պաշտոնյայի պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը միջամտություն է «գործատուի» և «աշխատողի» իրավահարաբերություններին: Եթե առաջանում է լեգիտիմ հիմք նման միջամտություն կատարելու համար, ապա դրա իրավաչափությունը պետք է ստուգվի դատարանի կողմից: Այսինքն՝ անհրաժեշտ է, որպեսզի դատարանը որոշի՝ քննարկելով պաշտոնավարման դադարեցման պայմանները և հիմքերը: Հակառակ պարագայում, պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը կնմանվի որոշակի ժամանակով պաշտոններ չզբաղեցնելու միջանկյալ պատժի: |