ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1151-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Իրավական ակտի հիմնավորումը
|
1.
|
Անհրաժեշտությունը
|
|
Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 1516-Ն որոշման կիրարկման արդյունքում ի հայտ եկած խնդիրները լուծելու հրատապությունից:
|
2.
|
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
|
|
2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման 14-րդ կետի համաձայն շահառուն կամ նրա ներկայացուցիչը հավաստագիր ձեռք բերելու նպատակով առձեռն կամ փոստային կապի միջոցով կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն կամ հավաստագիր տրամադրող մարմին: Սակայն իրավակիրառ պրակտիկան ցույց է տալիս, որ շահառուի համար ավելի նպատակահարմար է համապատասխան փաստաթղթերը ներկայացնել սոցիալական ծառայություններ տրամադրող իրենց տարածքային մարմիններին, որտեղ ստանում են նաև խորհրդատվություն անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ: Մյուս կողմից, հավաստագիր տրամադրող մարմնի աշխատանքներն առավել արդյունավետ են իրականացվում, եթե ստանում են լիարժեք փաստաթղթեր:
Վերոնշյալ որոշման N 1 հավելվածի 22-23-րդ կետերի համաձայն հավաստագիրը համարակալվում և հաշվառվում է, միաժամանակ հավաստագիրը տրամադրելու մասին համապատասխան գրանցում է կատարվում հավաստագրի հաշվառման գրանցամատյանում, որի դիմաց դիմողն ստորագրում է, իսկ փոստային առաքման դեպքում՝ հավաստագիր տրամադրողը նշում է կատարում փոստային առաքումը հավաստող տվյալների մասին: Սակայն հավաստագրերի տրամադրման և հաշվառման գործընթացը նախարարությունը կկազմակերպի էլեկտրոնային համակարգերի (Mulberry և պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների հաշվառման տեղեկատվական համակարգ) միջոցով, հետևաբար թղթային մատյաններ վարելու կամ հաշվառելու անհրաժեշտություն չկա:
Խնդիրներ են առաջացել նաև որոշման N 6 հավելվածով սահմանված լսողական սարքի անհրաժեշտության մասին տեղեկանքի կիրառման արդյունքում, մասնավորապես, տեղեկանքը տրամադրող կազմակերպության անվանումը նշելու, կնիքով հաստատելու տողեր տեղեկանքում չկան: Նախագծում նաև հստակեցվում են որոշ աջակցող պարագաների տրամադրման հետ կապված հարցեր:
|
3.
|
Կարգավորման նպատակը և բնույթը
|
|
Ծառայությունը շահառուին մոտեցնելու նպատակով, նախագծով նախատեսվում է սահմանել, որ շահառուն հավաստագիր ստանալու համար դիմում կարող է ներկայացնել նաև սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)՝ ՍԱՏԳ(Բ):
Հաշվի առնելով, որ հավաստագրեր տրամադրվելու են բոլոր աջակցող միջոցների համար (տարեկան կսպասարկվեն շուրջ 12 000 շահառու), երկարացվում են հավաստագիրը ձևավորելու և քաղաքացուն պատասխանելու ժամկետները:
Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել այն դրույթները, որոնք առնչվում են թղթային մատյաններ վարելուն, քանի որ հավաստագրերի հաշվառումը, համարակալումը, գործերի վարումը իրականացվում է էլեկտրոնային համակարգերով:
Նախագծով նախատեսվում է պրոթեզի կոշիկներ և բրդյա ու բամբակյա գուլպաներ տրամադրող կազմակերպությունների որակավորման չափանիշների մեջ մասնագիտական փորձառություն սահմանել նաև կոշիկների և գուլպաների վաճառքով զբաղվելու փորձառությունը, որը հնարավորություն ազատականացնել գուլպա և կոշիկ ձեռք բերելու գործընթացը:
Նախագծով նաև սահմանվում է տրամադրված աջակցող միջոցների մակնշում կամ դաջվածք անելու պահանջ՝ մինչ շահառուին հանձնելը: Սա միտված է կազմակերպությունների կողմից չարաշահման դեպքերի կանխմանը: Դրան է միտված նաև այն դրույթը, որով նախատեսվում է, որ բուժատեխնիկական հանձնաժողովի անդամները պետք է գտնվեն կազմակերպությունում՝ աջակցող միջոցը տրամադրելու պահին:
Հատակեցվում է նաև որոշման N 6 հավելվածով սահմանված լսողական սարքի անհրաժեշտության մասին տեղեկանքը:
|
4.
|
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
|
|
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
|
5.
|
Ակնկալվող արդյունքը
|
|
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է շահառուներին աջակցող միջոցներ տրամադրելու ծառայությունների հասանելիության և կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության մեծացում,
|
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1151-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1151-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացումներ կամ պակասեցումներ չեն նախատեսվում: