Հաշվի առնելով, որ ներդրումային գործունեության համար անհրաժեշտ հողամասերի կադաստրային արժեքների տարբերությունների գումարը ֆինանսական լրացուցիչ բեռ է առաջացնում ներդրողների համար, նախագծով ներկայացվող լրացումներով առաջարկվում է կադաստրային արժեքների տարբերությունները՝ քսան միլիոն դրամ գերազանցելու դեպքում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում՝ տաս միլիոն դրամը գերազանցելու դեպքում, համայնքային բյուջե եռամսյա ժամկետում մուծումների փոխարեն քսան միլիոն դրամը գերազանցող գումարի համար նախատեսել տարաժամկետ վճարման հնարավորություն:
Նախատեսվում է գործող հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերից հանել «համապատասխանաբար պետական կամ» բառերը, թողնելով միայն համայնքային բյուջե վճարելու պարտավորությունը սահմանող կարգավորումը:Այդ պարագայում ֆիզիկական և իրավաբանական անձանց անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի կադաստրային արժեքները վճարվելու են համապատասխան համայնքի բյուջե, որը էական ազդեցություն ունի համայնքների սեփական եկամուտների ծավալների վրա:
Կապահովվի աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմը կբարձրանա, որի արդյունքում կավելանան համայնքի սեփական եկամուտները, կապահովվի բաց դասական եղանակով աճուրդ կազմակերպելու և անցկացնելու հնարավորությունը, աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց կտրվի հնարավորություն հստակ նախավճարը վճարելու, մասնավորապես՝ տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց այդ կապակցությամբ կտրվի մասնակցի վկայական, կազմակերպչի կողմից հրապարակման ենթակա տեղեկություններում տեղ կգտնեն նաև նախավճարի և քայլի չափի մասին տեղեկությունները: