Добавить в избранное

В стадии разработки

«Դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանները և չափը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԱՏԱՎՈՐԻ՝ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 57-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատավորն ունի Կառավարության սահմանած պայմաններով և չափով առողջության և դժբախտ պատահարներից պետական միջոցների հաշվին ապահովագրության իրավունք, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատավորն ունի Կառավարության սահմանած պայմաններով և չափով առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրության իրավունք, որը գործում է 2019 թվականի հունվարի 1-ից: Ընդ որում, դատավորների համար, որոնց առավելագույն թիվը ներկա պահին կարող է լինել 253, նման երաշխիքների վերաբերյալ կարգավորումներ օրենսդրությամբ ամրագրված չեն եղել:

Հարկ է նշել, որ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ դատավորների համար մի շարք սոցիալական երաշխիքներ նախատեսված են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով: Թեպետ վերջինս ամրագրում է պետական պաշտոն զբաղեցրած անձի, այդ թվում՝ դատավորի մահանալու (զոհվելու) դեպքում պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիքի անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, այն է՝ 4500000 դրամ, սակայն չի նախատեսում դատավորի՝ դժբախտ պատահարի հետևանքով հաշմանդամ ճանաչվելու դեպքում ապահովագրության պայմանները և չափը: Ընդ որում, նախագծով առաջարկվող ապահովագրական հատուցման չափերը սահմանելիս կողմնորոշիչ են հանդիսացել ինչպես վերը նշված 4500000 դրամը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերությունների կողմից դատավորի՝ դժբախտ պատահարների հետևանքով մահանալու և աշխատունակության կորստի դեպքերում ապահովագրական գումարի և հատուցման չափերի տոկոսային համամասնությունների տրամաբանությունը:

Միաժամանակ, պետք է նկատել, որ այս տեսակի ապահովագրության համար առկա փաթեթների ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ ապահովագրական սակագին, որպես կանոն, սահմանվում է 0.3 տոկոսի չափով:  

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առկա է «Դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանները և չափը սահմանելու մասին» Կառավարության որոշում ընդունելու անհրաժեշտություն:

 2. Առաջարկվող կարգավորումների բնույթը

«Դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանները և չափը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝

1)  սահմանվել է, թե ովքեր կարող են հանդես գալ որպես դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանագրի ապահովադիր, ապահովագրված անձ և շահառու,

2) ամրագրվել են դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության այլ պայմանները, այդ թվում՝ ապահովագրական ռիսկը, ապահովագրական հատուցման կարգը, ապահովագրավճարի վճարման կարգը,  ապահովագրության տարածքը, ապահովագրական սակագինը,

3) նախատեսվել են ապահովագրական հատուցման չափերը հաշմանդամության յուրաքանչյուր խմբից ելնելով,

4) ամրագրվել է, որ դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրությունն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել դատավորների՝ դժբախտ պատահարներից պետական միջոցների հաշվին ապահովագրության պայմանները և չափը սահմանելու հետ կապված հարաբերությունները:

 

 

  • Обсуждалось

    01.04.2019 - 16.04.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7434

Принт

Предложения

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

07.04.2019

Դեմ ենք առաջարկին: ՀՀ դատավորը նույնպես ՀՀ քաղաքացի է: Նրանք իրավահավասար են եւ հավասարաչափ էլ պետք է պաշտպանված լինեն դժբախտ պատահարներից: Սույն օրինագիծը հակասահմանադրական է, քանզի խտրականություն է դնում, ելնելով անձի սոցիալական վիճակից: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ Հ.Գ. Ինչու կայքում ճկա քվեարկելու հարթակը:

Узнать больше