Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Դավիթ Մուրադյան 02.04.2019 12:18:52 Ընդհանուր առմամբ ողջունում եմ նման նախաձեռնությունը փաստաթղթաշրջանառությունը թեթևացնելու և <<մեկ պատուհանի>> մեթոդի ներդնելու։ Այդուհանդերձ, առաջարկում եմ <<օբյեկտի հիմնական ցուցանիշները>> բաժնում լրացնելու համար ավելի կոնկրետ կետեր նախատեսել։ Օրինակ, թեկուզ հենց էներգետիկ օբյեկտների դեպքում պետք է լրացվեն նաև ագրեգատների քանակը, ՀԷԿ-երի դեպքում՝ խողովակաշարի երկարությունը, տրամագիծը։ Ընդհանուր բոլոր դեպքերում՝ շինությունների չափսերը, հարկերի քանակը, և այլն։ Հիմնական ցուցանիշները բաժինը չպետք է տարընկալման և բազմակի մեկնաբանման տեղիք թողնի։ Ներկայումս հստակ կարգավորում սահմանված չլիենլու պատճառով առաջանում են որոշակի տարընկալումներ: Չի ընդունվել։ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել N3-1 և N3-2 ձևերում։ Վերջիններս ավարտական ակտի օրինակելի ձևերն են, որոնք կազմվում և տրվում են ՏԻՄ-ի կողմից, ուստի օբյեկտի հիմնական ցուցանիշները նույնպես պետք է լրացվեն ՏԻՄ-ի կողմից։ Միաժամանակ, ներկայումս ավարտական ակտը տրվում է կառուցապատողին կառուցված շինության պետական գրանցմանը ներկայացնելու նպատակով։ Նախագծով, առաջարկվում է սահմանել, որ ավարտական ակտը հաստատվելուց հետո անմիջապես այն ՏԻՄ-ի կողմից ներկայացվի ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե սեփականության գրանցման համար՝ առանց կառուցապատողի կողմից վերջինիս դիմելու։ Հաշվի առնելով վերոգրյալը, կարծում ենք տնտեսավարողի կամ քաղաքացու համար օբյեկտի հիմնական ցուցանիշների հստակ կետերի սահմանված չլինելը, չպետք է առաջացնի տարընկալումներ։ Իսկ, օրինակ, շինարարական թույլտվության դիմումի ձևում (N 2-1), որը ներկայացնում է տնտեսավարողը կամ քաղաքացին, լրացման ենթակա օբյեկտի հիմնական ցուցանիշները հստակեցված են։