Добавить в избранное
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
-
3 - За
-
13 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Վահան Հովհաննիսյան 12.04.2019 17:28:25 | Կարծում եմ նախագիծը պարունակում է կոռուպցիոն մեծ ռիսկեր: Ինչ իմաստ ունի տալ հատուկ թույլտվություն, եթե ավագանին սահմանում է չափանիշ? Ավագանին ինչ չափանիշներ է որոշելու?? Ինչի հիման վրա?? Ոչ մի մանրամասն նկարագրված չի այս նախագծով: Բիզնես ոլորտին վերաբերվող նախագիծը նման անփույթ ձևով կազմելը մեր երկրի տնտեսության համար բարենպաստ չի: Մի նայեք միայն Երևանի մասշտաբով, սա վերաբերվելու է ՀՀ բոլոր համայնքներին: Պետք է հստակություն մտցնել, ավագանուն ու համայնքի ղեկավարին ամենազոր դարձնելու կարիք չկա: | Չի ընդունվել: Համայնքի ղեկավարի կողմից թույլտվությոն տրամադրելը նպատակ է հետապնդում պարզելու արդյոք դիմումատուի կողմից պահպանված են ավագանու որոշման պահանջները թե, ոչ: Միաժամանակ տվյալ նախագծով չի կարող սահմանվել չափորոշիչներ, քանի որ նախագծի հիմնական էությունը այդ չափորոշիչները (պահանջները և պայմանները) սահմանելու իրավասությունը համայնքի ավագանուն վերապահելն է, քանի որ հարցը բացառապես տեղական նշանակության է, իսկ ավագանին կարող է դրանք սահմանել ելնելով տվյալ համայնքի առանձնահատկությունից: |