Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՏԵՂԵԿԱՆՔ – ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ՈՐՈՇՄաՆ մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

               Իրավական ակտի հիմնավորումը

1.

   Անհրաժեշտությունը

 

     Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը հստակեցնելու և առավել օբյեկտիվ ու միասնական որոշումներ կայացնելու անհրաժեշտությունից:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

    Ներկայումս բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատված են ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշմամբ: Նույն որոշման N 1 և N 2 հավելվածներով սահմանված են համապատասխան ցանկեր, որոնց դեպքում 2 կամ 4 տարի դիտման պայմաններում հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը՝ մինչև 18 տարին լրանալը: Սակայն այդ ցանկերով սահմանված հիվանդությունները և ախտաբանական վիճակները հաճախ չեն համապատասխանում երեխաների տարիքային առանձնահատկություններին:

    Նշված որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 31-րդ կետի «գ» ենթակետի համաձայն, հաշմանդամությունն անժամկետ սահմանվում է նաև իրականացված միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամություն ունեցող անձի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու մարմինների կողմից դիտման պայմաններում):  Նման ձևակերպումը, հատկապես «առնվազն» բառի կիրառումը, հաճախ հայեցողական որոշումներ կայցնելու տեղիք է տալիս:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

   Հաշվի առնելով երեխաների զարգացման առանձնահատկությունները, նախագծով առաջարկվում է սահմանել ցանկեր, որոնց դեպքում մինչև 18 տարեկան երեխաների հաշմանդամությունը կսահմանվի հստակ ժամկետներով: Ցանկերը սահմանելիս հաշվի են առնվել մի շարք գործոններ՝ հիվանդությունների զարգացման ընթացքը, երեխաների տարիքային առանձնահատկությունները, ժամանակակից բժշկության նվաճումները և այլն:

    Նախագծով նաև առաջարկվում է հստակեցնել անժամկետ հաշմանդամություն սահմանելու դեպքերը, հաշվի առնելով, որ եթե որևէ անձ 7 տարվա դիտման պայմաններում ունեցել է հաշմանդամություն, այսինքն առկա է եղել օրգանիզմի որևէ ֆունկցիայի կայուն խանգարում, հետևաբար նաև կենսագործունեության սահմանափակումներ, ապա հավանականությունը շատ փոքր է, որ դա կարող է վերանալ 8-րդ, 9-րդ կամ հետագա տարիներին:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5.

Ակնկալվող արդյունքը

 

1.     Հստակ ցանկերի սահմանում, որոնց դեպքում «հաշմանդամ երեխա» կարգավիճակը կսահմանվի համապատասխան ժամկետներով,

2.    Բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի հստակեցում, հայեցողկական որոշումների կայացման հնարավորինս նվազեցում:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ՈՐՈՇՄաՆ մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ՈՐՈՇՄաՆ մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ  ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ  ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ  ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում  ծախսերի և եկամուտների  էական ավելացում կամ նվազեցում  չի նախատեսվում: 

 

 

 

 

  • Обсуждалось

    28.03.2019 - 12.04.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8627

Принт

Предложения

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

01.04.2019

Այս որոշումը պետք է Ընդհանրապես պետք է չեղյալ համարվի եւ ընդունվի հաշմանդամություն սահմանելու նոր կարգ, ինչը զերծ կլինի բազմաթիվ կոռուպցիոն սողանքներից, որոնք առակ են այս որոշման մեջ: Անհրաժեշտ է հաշմանդամություն սահմանելից առաջնորդվել միմիայն բժշկական ցուցիչներով եւ վերացնել սոցիալակն ցուցիչները, որոնք ոչ մի ապացուցողական բազա չեն կարող ունենալ, գիտականորեն հիմնավորված չեն եւ ունեն հայեցողական բնույթ, ինչն էլ հիմք դառնում ոլորտում կոռուպցիայի զարգացմանը: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

Karine Badalyan

29.03.2019

հավելված 1 ում 19 և 20 կետերը շարադրված են ոչ գրագետ և պետք է քննարկել ակնաբուժների հետ

Узнать больше