В стадии разработки
ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
-
10 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
<<Մաքսային կարգավորման մասին>> ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ են հետապնդում դյուրացնել մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց կողմից անձնական օգտագորման գույքի ներմուծման մաքսային ձևակերպումների գործընթացը:
Մասնավորապես առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է վերացնել գործող օրենսդրությամբ սահմանված մշտական բնակության փաստը ճանաչելու համար հինգ տարի Հայստանի Հանրապետությունից դուրս բնակվելու սահմանափակումը: Նախագծով ՀՀ մշտական բնակության ժամանող անձ է համարվում ֆիզիկական անձը, որը <<մշտական բնակության ժամանման փաստի ճանաչման օրվան նախորդող 365 օրվա ընթացքում ընդհանուր առմամբ բնակվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 184 օր և ավելի>>: Միաժամանակ գործող օրենսդրության համաձայն` անձը համարվում է մշտական բնակության ժամանող, եթե նա դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ բնակվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 184 օր և ավելի: Նախագծով առաջարկվում է << դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացույցային տարի>> բառերը փոխարինել <<նախորդող տարվա ընթացքում>> բառերով:
-
Обсуждалось
27.03.2019 - 11.04.2019
-
Тип
Закон
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 8120
Принт