Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի

N 430-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության

որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

  Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող (բուհ ընդունված) և ՀՀ պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիների ընտրության գործընթացը հստակեցնելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

  Գործող որոշմամբ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող (բուհ ընդունված) և ՀՀ պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու դիմում ներկայացրած քաղաքացիների ընտրության նպատակով "Գնահատման և թեստավորման կենտրոն" պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից անցկացվում էր թեստավորում, որը դասակի հրամանատարների պաշտոնների համալրման պատրաստության շրջանակներում իրականացվում էր ընդհանուր զարգացվածության աստիճանը որոշող թեստային առաջադրանքների կատարման, իսկ բժշկական մասնագիտացում պահանջող պաշտոնների համալրման պատրաստության շրջանակներում` մասնագիտական առարկայական (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) գիտելիքները որոշող` յուրաքանչյուրն 80 առաջադրանքից բաղկացած համակցված թեստերի լրացման միջոցով: 2018/2019 ուսումնական տարում նշված գործընթացի իրականացման արդյունքները ցույց տվեցին, որ թեստավորումն անցած լինելու հիմքով պայմանագրեր են կնքվել ցածր առաջադիմությամբ բավականին թվով քաղաքացիների հետ, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել հետագա ուսումնառության կազմակերպման վրա: Արդյունքում, արդեն իսկ մեկ տասնյակից ավելի ուսանողների հետ կնքված պայմանագրերը լուծվել են՝ ցածր առաջադիմության պատճառով ուսումնական հաստատությունից հեռացվելու պատճառով: Վերը նշվածը լուրջ խոչընդոտ է ներկայացնում  «Պատիվ ունեմ» ծրագրի պատշաճ կազմակերպման և իրականացման, ինչպես նաև հետագայում ՀՀ զինված ուժերը բավարար գիտելիք ունեցող սպաներով համալրելու գործընթացում: Առաջացած խնդրի լուծման նպատակով առաջարկվում է թեստավորման համակարգը փոխարինել սովորողի կամ դիմորդի՝ համապատասխանաբար ուսումնառության ընթացքում կամ ընդունելության քննությունների շրջանակներում ցույց տված արդյունքների գնահատման համակարգով՝ հիմքում ունենալով սովորողի (դիմորդի) առաջադիմությունը::

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

    Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն «Պատիվ ունեմ» ծրագրի պատշաճ կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

     Որոշման նախագծի համաձայն վերացվում է "Գնահատման և թեստավորման կենտրոն" պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից դիմում ներկայացրած քաղաքացիների ընտրության թեստավորման համակարգը, այն փոխարինվում է քաղաքացու ուսումնառության շրջանակներում վերջինիս միջին որակական գնահատականի (ՄՈԳ) և/կամ ընդունելության քննությունների արդյունքներով հավաքած միավորների՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից գնահատմամբ, որի շրջանակներում՝  

    1) ընտրված է համարվում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող այն քաղաքացին, ում միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 90 տոկոսը.

   2) տվյալ տարվա դիմորդ հանդիսանալու դեպքում ընտրված են համարվում ընդունելության քննությունների արդյունքներով հավաքած ընդհանուր առավելագույն միավորից նվազման կարգով, սակայն ոչ պակաս, քան 30 միավորը՝ ընդունելությունը երկու քննություններով կազմակերպված, և ոչ պակաս, քան 45 միավորը՝ ընդունելությունը երեք քննություններով կազմակերպված լինելու դեպքում՝ մինչև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված անհրաժեշտ տեղերի թիվը լրանալը, համապատասխան միավորներ հավաքած քաղաքացիները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

    Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցելու դիմում ներկայացրած քաղաքացիների ընտրության պատշաճ կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, դրա արդյունքում ուսումը շարունակելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հնարավորություն կստանան իրապես բարձր առաջադիմություն ունեցող քաղաքացիները, որի արդյունքում ՀՀ զինված ուժերը կհամալրվեն մասնագիտական պատշաճ գիտելիքներ ունեցող սպաներով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի

N 430-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության

որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

­­Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի

N 430-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

  Որոշման նախագծի ընդունումը 2019թ. և հետագա տարիների պետական բյուջեներում ծախսերի կատարման անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի

N 430-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

 

Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    27.03.2019 - 11.04.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8040

Принт