ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 113-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով.
Հրամայում եմ՝
- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N 981-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 113-Ն հրամանի հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 1-ին կետում «Հաստատություն» բառը փոխարինել «Հաստատության» բառով:
- Հավելվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
- Հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Խորհրդի կազմը ձևավորվում է 9 անդամից՝ 3 տարի ժամկետով, որոնց առաջադրում են (այսուհետ՝ առաջադրող մարմին).
1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը,
2) լիազորված մարմինը,
3) մանկավարժական խորհուրդը,
4) ծնողական խորհուրդը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներին կից հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների:»:
- Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ և 4.2-րդ կետերով.
«4.1. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանաված առաջադրող մարմինները չեն կարող դպրոցի խորհրդի կազմում առաջադրել նույն դպրոցի մանկավարժական աշխատողի:»:
4.2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել (առաջադրվել) միևնույն Հաստատության խորհրդի անդամ։»:
- Հավելվածի 6-րդ կետում «3» թիվը փոխարինել «2» թվով:
- Հավելվածի 7-րդ կետում «3» թիվը փոխարինել «2» թվով:
- Հավելվածի 8-րդ կետում «3» թիվը փոխարինել «2» թվով:
- Հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաստատության մանկավարժական խորհուրդը իր կազմից փակ քվեարկությամբ ընտրում է Խորհրդի 3 անդամ:»:
- Հավելվածի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
- Հավելվածի 11-րդ կետում «2» թիվը փոխարինել «3» թվով:
- Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-րդ կետով.
«13.1. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված Խորհրդի լիազորությունների ժամկետը լրանալուց 10 աշխատանքային օր առաջ, խորհրդի անդամին առաջադրող մարմինը սույն կարգի պահանջներին համապատասխան առաջադրում է խորհրդի անդամի նոր թեկնածու:»:
- Հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օրենքով սահմանված դեպքերում` Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում նրան առաջադրող մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է խորհրդի անդամի նոր թեկնածու` սույն կարգի պահանջներին համապատասխան:»:
- Հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Լիազորված մարմինը, հիմք ընդունելով առաջադրող մարմնի կողմից ներկայացված խորհրդի անդամի թեկնածուի տվյալները, 3 աշխատանքային օրվա ընթացքում, ըստ ենթակայության` հաստատում է Խորհրդի անվանական կազմը կամ սույն կարգի պահանջների խախտման դեպքում` մերժում է Խորհրդի անվանական կազմում առաջարկված անձի թեկնածությունը: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված ժամկետից շուտ Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու դեպքում՝ նոր խորհրդի անդամի լիազորություններն ավարտվում են խորհրդի լիազորությունների ժամկետի ավարտի հետ միաժամանակ:»:
- Հավելվածի 19-րդ կետի 1-ին ենթակետում «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «2 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
- Ըստ ենթակայության լիազորված մարմիններին առաջարկել սույն հրամանի ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սույն կարգին համապատասխան հաստատել Խորհուրդների նոր կազմերը: