Տիգրան Սարաֆյան
03.04.2019
իսկ քաղաքացի դառնալուց հետո անձնական իրերի ներմուծման մաքսային կամ հարկային արտոնություն սահմանելու խնդիրը լուծված չէ, արդեն կան դեպքեր, այս կարգի հարցերին պետք է ուշադրություն դարձնել
4 - За
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
«Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պահմանավորված է ՀՀ քաղաքացիություն շնորհելու հիմքով ՀՀ կացության կարգավիճակ ունեցող անձի կացության կարգավիճակի ինքնաբերաբար դադարման իրավական կարգավորման անհրաժեշտությամբ:
«Օտարարերկրացիների մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) օտարերկրացուն կարող է շնորհվել ՀՀ-ում կա՛մ ժամանակավոր, կա՛մ մշտական, կա՛մ հատուկ կարգավիճակ: Կացության կարգավիճակը օտարերկրացուն իրավունք է տալիս բնակվելու (որոշակի ժամկետով, մշտապես, հատուկ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի վավերականության ժամկետներում) Հայաստանի Հանրապետության տարածքում: Միաժամանակ Օրենքը սահմանում է շնորհված կարգավիճակի դադարման, կացության կարգավիճակ տալու վերաբերյալ որոշումն ուժը կորցրած ճանաչելու, կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու հիմքերը, կացության կարգավիճակից զրկելու հետևանքները և կացության կարգավիճակից զրկելու բողոքարկումը:
Միևնույն ժամանակ, օրենսդրական կարգավորում նախատեսված չէ այն դեպքի համար, երբ կացության կարգավիճակ ունեցող անձին մինչև կացության կարգավիճակի ժամկետի ավարտը շնորհվում է ՀՀ քաղաքացիություն:
Հաշվի առնելով, որ կացության կարգավիճակ ունեցող անձը ՀՀ քաղաքացիություն ստանալու պահից օգտվում է ՀՀ քաղաքացիններին վերապահված բոլոր իրավունքներից և կրում է բոլոր պարտականությունները, ուստի, կացության կարգավիճակ ունենալու անհրաժեշտությունը վերանում է և անհրաժեշտություն է առաջացել ՀՀ քաղաքացիություն ստանալը ևս սահմանել որպես շնորհված կացության կարգավիճակի դադարման հիմք:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող անձի կարգավիճակի ինքնաբերաբերար դադարեցում քաղաքացիություն շնորհելու հիմքով:
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
Обсуждалось
26.03.2019 - 10.04.2019
Тип
Закон
Область
Юстиция
Министерство
Министерство юстиции
Просмотры 7228
Принт03.04.2019
իսկ քաղաքացի դառնալուց հետո անձնական իրերի ներմուծման մաքսային կամ հարկային արտոնություն սահմանելու խնդիրը լուծված չէ, արդեն կան դեպքեր, այս կարգի հարցերին պետք է ուշադրություն դարձնել