《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ
29.03.2019
Առաջարկում եմ. 1. Ձեր կոմից մատնանշված <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքում բնապահպանության նախարարության կողմից նախաձեռնված լայնածավալ փոփոխություններն ԱԺ֊ի կողմից ընդունվելուց հետո նոր սույն նախագիծը դնել շրջանառության մեջ, որպեսզի հանրությանը պարզ լինի նշվածս խնդրահարույց հարցերի հետագա կարգավորման մոտեցումները։ 2. Ի դեպ, նշում եք, որ 《<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքում բնապահպանության նախարարության կողմից նախաձեռնվել են լայնածավալ փոփոխություններ, որում ընդգրկված են նաև ջրային տնտեսության ոլորտում իրականացվող գործունեություններին վերաբերվող փոփոխություններ՝ խստացման ուղղությամբ》։ Բայց ըստ Ջրային օրենսգրքի, ջրային տնտեսության ոլորտն ու լիազորությունները տարանջատված է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման մարմնի լիազորություններից և ըստ կառավարության որոշումների դրանց գործառույթներն իրականացնում են տարբեր գերատեսչություններ։ Իսկ ջրի ազգային խորհուրդը ըստ Ջրային օրենսգրքի խորհրդատվական եզրակացություն է տալիս հիմնականում ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման մարմնի ուղարկած փաթեթների վերաբերյալ։