Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 639-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Լևոն Գալստյան 21.03.2019 06:59:24 1․ Նախագծում նշված է հետևյալը․ Գործառնական մոնիտորինգն իրականացվում է այն դիտակետերում, որոնք, ըստ բացահայտված մարդածին էական ճնշումների, ջրավազանում տարանջատվել են որպես ռիսկային: Մոնիտորինգի այս տիպը նպատակ ունի գնահատել ժամանակի ընթացքում ջրի որակի ցանկացած փոփոխություն: Այս տեսանկյունից այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու չկան դիտակետեր կոնկրետ այն կետերում, որտեղից կատարվում է արդյունաբերական թափոնաջրերի արտանետումներ լեռնահարստացուցիչ ձեռնարկություններից և պոչամբարներից։ Առաջարկում ենք ավելացնել այդ կետերը և պատրաստ ենք ցանկով ներկայացնել դրանց տեղադիրքը։ 2․ Նաև պետք է դիտակետեր լինեն այն կետերում, որտեղից ոռոգման խոշոր համակարգերը ջրառ են կատարում գետերից։ 3․ Դիտակետերի ցանցը պետք է դինամիկ լինի, քանի որ աղտոտղները և աղտոտման աղբյուրները անընդհատ փոփոխվում են տարիների ընթացքում։ Ներկայացված առաջարկությունն ունի կարևոր նշանակություն։ Հաշվի առնելով ռիսկային գոտիներում մոնիթորինգի իրականացման բարելավման անհրաժեշտությունը, բնապահպանության նախարարությունը համապատասխան առաջարկություն է ներկայացրել 2020-2022թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրով (ՄԺԾԾ) նոր դիտակետերի ավելացման վերաբերյալ։