Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-Ի N 1422-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

--------2018 թվական ---Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը և այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1608-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1422-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 4-րդ կետում «7» թիվը փոխարինել «5» թվով,

2) 6-րդ կետի 1-ին ենթակետի ա. և բ. պարբերություններում «վկայականի» բառից հետո լրացնել «կամ գրանցման» բառերը,

3) 6-րդ կետի 1-ին ենթակետի ա. և բ. պարբերություններից հանել «տեղեկատվական միջոցը, որի միջոցով տարածվելու է գովազդը» բառերը,

4)  6-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դեղերի գովազդի դեպքում` տեքստը փաստաթղթային (հաստատված հայտատուի ստորագրությամբ և էլեկտրոնային կրիչով:»,

5) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «9. Նախարարություն ներկայացված հայտի և այլ փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա ընդունվում է գովազդի թույլտվություն տրամադրելու կամ գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրաման: Դեղի գովազդի դեպքում գովազդի թույլտվություն տրամադրելու մասին հրամանին կցվում է գովազդի թույլտվությունը և գովազդի սույն կարգի 10-րդ կետին համապատասխան համաձայնեցված` գովազդի տեքստը:»,

 6) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Դեղերի գովազդի փաստաթղթային տեքստը հաստատվում է նախարարության կնիքով և համաձայնություն տալու մասին նշագրումով (ձև N 4):»,

7) 12-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել,

8) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Գովազդի թույլտվության հրամանը կամ գովազդի թույլտվությունը մերժելու մասին հրամանը, իսկ դեղի գովազդի թույլտվության դեպքում նաև դեղի գովազդի տեքստի մեկ օրինակը հանձնվում է գովազդատուին` եռօրյա ժամկետում` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:»,

 9) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Գովազդատուն գովազդը կարող է տեղադրել սույն կարգով և օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ:»,

10) 18-րդ կետում  «ներառյալ» բառից հետո լրացնել «դեղի» բառը,

11) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն որոշմամբ սահմանված կարգով գովազդի թույլտվություն ունեցող գովազդում փոփոխություն կատարելու դեպքում գովազդատուն կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը հայտ է ներկայացնում` համաձայն N 3 ձևի, իսկ դեղի գովազդի դեպքում ներակայացնում է նաև գովազդի փոփոխված տեքստը` փաստաթղթային (հաստատված հայտատուի ստորագրությամբ և էլեկտրոնային կրիչով:»,

12) 25.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25.1 Դեղի գովազդը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը` «Դեղն ունի հակացուցումներ, այն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ օգտագործման հրահանգին»,

13) լրացնել 33-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«33. Բուժական մեթոդի կամ բուժտեխնիկայի գովազդը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը. «Կան հակացուցումներ, անհրաժեշտ է խորհրդակցել բժիշկի հետ:»,

14) Ձև 1-ի «Տեղեկատվության միջոցի տեսակն ու անվանումը» բառերը հանել,

15) Ձև 2-ը, Ձև 3-ը և Ձև 4-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1, N 2, N 3 հավելվածների:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին կետի 12-րդ և 13-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո: 

 

Հավելված 1

Կառավարության 2018 թվականի ---

թիվ--- Ն որոշման 

Ձև N 2

Առողջապահության նախարար

___________________________________

  

 (անունը, ազգանունը)

  

Հ Ա Յ Տ 

ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

  1. Իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

  1. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի կամ գրանցման համարը □□□□□□□□□□

 

  1. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի կամ գրանցման համարը □□□□□□□□□□

 

  1. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, կապի այլ միջոցներ

________________________________________________________________________

________________________________________________________________________

 

  1. Գովազդի տեսակը, որի թույլտվության հայտ է ներկայացվում

________________________________________________________________________

________________________________________________________________________

   (դեղի կամ բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդի` նշելով կոնկրետ անվանումները)

 

  1. Լիցենզիայով նախատեսված գործունեության տեսակը, լիցենզիայի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը (լրացվում է միայն դեղերի մեծածախ իրացում, դեղատնային գործունեություն կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող գովազդատուի կողմից գովազդի թույլտվության հայտ ներկայացնելիս)

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

 

  1. 8. Գովազդի տարածման ժամկետը

________________________________________________________________________

  (նշվում է միայն դեղի գովազդի դեպքում)

 

 

Կից ներկայացվող փաստաթղթերը և նյութերը`

 

  1. Դեղերի գովազդի դեպքում գովազդի տեքստը (թղթային, էլեկտրոնային), կրիչների տեսակը, քանակը (ընդգծել)

 

  1. Լիազորված անձի կողմից գովազդի թույլտվության հայտ ներկայացվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նրան տրամադրված լիազորագիրը:

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ և երաշխավորում, որ գովազդի բովանդակությունը չի հակասում «Դեղերի մասին», «Գովազդի մասին»  և  ՀՀ այլ օրենքներով սահմանված պահանջներին:

________________________________________________________________________

________________________________________________________________________

 (գովազդատուի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

_________ _______________ 20  թ.

 

 

 

Հավելված 2

Կառավարության 2018 թվականի ---

թիվ--- Ն որոշման

 

Ձև N 3

Առողջապահության նախարար

___________________________________

  

 (անունը, ազգանունը)

 

Հ Ա Յ Տ

 

ԴԵՂԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՔՍՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

  1. Իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

  1. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի կամ գրանցման համարը □□□□□□□

 

  1. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի կամ գրանցման համարը □□□□□□□□□□

 

  1. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, կապի այլ միջոցներ

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

  1. Գովազդի թույլտվության սերիան, համարը, տալու ամսաթիվը, գործողության ժամկետը

_______________________________________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթուղթ կամ նյութ՝

 

  1. Դեղերի գովազդի տեքստը (թղթային, էլեկտրոնային), կրիչների տեսակը, քանակը (ընդգծել)

 

  1. Լիազորված անձի կողմից գովազդի թույլտվության հայտ ներկայացվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նրան տրամադրված լիազորագիրը

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ և երաշխավորում, որ գովազդի բովանդակությունը չի հակասում «Դեղերի մասին», «Գովազդի մասին»  և  ՀՀ այլ օրենքներով սահմանված պահանջներին:

____________________________________________________________________________

(գովազդատուի կամ լիազորված անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

_________ _______________ 20  թ.

 

 

 

 

Հավելված 3

Կառավարության 2018 թվականի ---

թիվ--- Ն որոշման

 

Ձև N 4

Առողջապահության նախարար

___________________________________

  

 (անունը, ազգանունը)

 

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

ԴԵՂԻ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՔՍՏԻՆ  ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

 

 

Դեղի 20 թվականի թիվ - - - X X - 0 0 0 0 0

գովազդը ____________________________________________________

(գովազդատուի անվանումը կամ անունը, ազգանունը)

 

 

կարող է իրականացվել միայն սույն տեքստի համաձայն:

 

 

 

Առողջապահության նախարար

_____________________________

 

(ստորագրությունը)

 

_________ _______________ 20  թ.

 

 

  

 

  • Обсуждалось

    20.03.2019 - 04.04.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8692

Принт