Добавить в избранное
«Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հայաստանի գնումների մասնագետների ասոցիացիա 10.04.2017 22:51:13 | Կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ 11. Պատասխանատու ստորաբաժանումը՝ 1) կազմում և հաստատում է գնման հայտը, որի օրինակելի ձևը հաստատում է լիազորված մարմինը: Հիմնավորում «Գնումների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ Գնումների գործընթացի կարգավորման և համակարգման աշխատանքների կազմակերպման նպատակով լիազորված մարմինը` 8) հաստատում է գնումների գործընթացում օգտագործվող փաստաթղթերի, ներառյալ՝ հրավերի և պայմանագրի օրինակելի ձևերը. | Չի ընդունվել | Խնդիրը կարգավորված է Նախագծով հաստատվող կարգի (այսուհետ` Կարգ) 21-րդ կետով |
2 | Հայաստանի գնումների մասնագետների ասոցիացիա 10.04.2017 22:51:13 | Կարգի 12-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. Գնման հայտը նախագծող պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցները պետք է ունենան գնման առարկան նկարագրելու համար պահանջվող մասնագիտական գիտելիքներ, ինչը որոշվում է գնման առարկային համապատասխան: Ընդ որում, եթե պատվիրատուի աշխատակազմի ներկայացուցիչները չունեն անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ, ապա հրավիրվում է համապատասխան փորձագետ (մասնագետ): Հիմնավորում Կարգի 21-րդ կետով սահմանված են գնման հայտում ներառվող տեղեկությունները՝ ներառյալ գնման առարկայի բնութագրերը, որակավորման չափանիշները և այլ տեղեկություններ, որոնք սահմանելու համար պահանջվում է համապատասխան մասնագիտական գիտելիքներ: | Ընդունվել է մասնակի | Կարգի 13-րդ կետում կատարվել է լրացում |
3 | Հայաստանի գնումների մասնագետների ասոցիացիա 10.04.2017 22:51:13 | Կարգի 23-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. Գնման գինը հաշվարկվում է հետյալ կարգով. ա. Բացառությամբ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գնանշման հարցման ձևով գնում կատարելու՝ գնման գին է հանդիսանում գնումների միասնական անվանացանկում գնման ենթակա վերջնական սպառման ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ընդգրկող համապատասխան բաժնում ներառված բոլոր ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների նախահաշվային գների հանրագումարը (եթե նկատի է ունեցվում գնումների միասնական անվանացանկի համապատասխան բաժնի ընդհանուր նախահաշվային գինը) կամ գնման գին է հանդիսանում գնումների միասնական անվանացանկում գնման ենթակա վերջնական սպառման ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ընդգրկող համապատասխան խմբում ներառված բոլոր ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների նախահաշվային գների հանրագումարը (եթե նկատի է ունեցվում գնումների միասնական անվանացանկի համապատասխան խմբի ընդհանուր նախահաշվային գինը) բ. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գնանշման հարցման ձևով, գնում կատարելու դեպքում, գնման գին է հանդիսանում գնման ենթակա վերջնական սպառման ապրանքի, աշխատանքի կամ ծառայության նախահաշվային գինը Հիմնավորում «Ապրանք, աշխատանք և ծառայություն» բառակապակցության մեջ «և» շաղկապի, ինչպես նաև «2-րդ մակարդակ» և «խմբերի հանրագումար» հասկացությունների միաժամանակյա կիրառումը խիստ շփոթություն են առաջացնում, արդյունքում հստակ չէ թե որն է գնման գինը։ Անվանացանկի առաջին մակարդակը ցույց է տալիս այն բաժինը, որում պետք է ներառվի ապրանքի, աշխատանքի կամ ծառայության անվանախումբը, որով արդեն իսկ հստակ բաժանում է կատարվում գնման առարկայի ապրանքի, աշխատանքի կամ ծառայության պատկանելությանը: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ այն պայմանների թվարկման ժամանակ, երբ բոլոր թվարկված պայմանների առկայությունը պարտադիր է, չի կարող կիրառվել «կամ» շաղկապը: Այս դեպքում պետք է կիրառվեն «և» կամ «ու» շաղկապները: Այն պայմանների թվարկման ժամանակ, երբ բոլոր թվարկված պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, չի կարող կիրառվել «և» կամ «ու» շաղկապը, կամ դրանք չեն կարող բաժանվել ստորակետով կամ կետադրական այլ նշանով: Այս դեպքում պետք է կիրառվի «կամ» շաղկապը: Հետևապես տվյալ պարագայում պետք է կիրառել «կամ» շաղկապը։ Անվանացանկի երկրորդ մակարդակը` խումբը, ցույց է տալիս բաժնում ապրանքի, աշխատանքի կամ ծառայության անվանախումբը, որը հանդիսանում է վերջնական սպառման ապրանքներ, աշխատանքներ կամ ծառայություններ պարունակող դասերի (անվանացանկի երրորդ մակարդակ) հանրագումարը։ Անհասկանալի է խոսքը ամբողջ գնումների պլանի մասին է, խմբի հանրագումարի մասին է, թե բաժնի հանրագումարի մասին է։ | Ընդունվել է | Կարգի 23-րդ կետի 1-ին ենթակետը հանվել է նախագծից |
4 | Հայաստանի գնումների մասնագետների ասոցիացիա 10.04.2017 22:51:13 | Կարգի 25-րդ կետից հանել երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերրորդ նախադասությունները և շարադրել հետևյալ բովանդակությամբ. Եթե արձանագրվում է անհամապատասխանություն, ապա գնման հայտը վերադարձվում է պատասխանատու ստորաբաժանմանը` համապատասխան եզրակացությամբ նշելով արձանագրված անհամապատասխանությունները: Պատասխանատու ստորաբաժանումը ուղղում և երկու աշխատանքային օրվա ընթացքում գնումները համակարգողին է ներկայացնում ճշտված գնման հայտը կամ գրավոր դիմում է պատվիրատուի ղեկավարին՝ առաջարկելով հրավիրել համապատասխան փորձագետ (մասնագետ) գնման հայտը կազմելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ չունենալու հիմնավորմամբ: Հիմանվորում «Գնումների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ գնումների համակարգողը եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ, ինչպես նաև բազմաթիվ պատվիրատուներ չունեն իրավաբանական ծառայություն: | Չի ընդունվել | Պատվիրատուների վրա դրվում է լրացուցիչ ծախս կատարելու պարտականություն |
5 | Հայաստանի գնումների մասնագետների ասոցիացիա 10.04.2017 22:51:13 | Կարգի 32-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. Մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է յուրաքանչյուր չափաբաժնում ներառված գնման առարկայի մեկ միավորի համար արժեք (մեկ միավորի ինքնարժեքի և կանխատեսվող շահույթի հանրագումարը) և ավելացված արժեքի հարկ (եթե մասնակիցը տվյալ գործարքի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետք է վճարի ավելացված արժեքի հարկ), իսկ հրավերով քանակ նախատեսված լինելու դեպքում նաև միավորի գնային առաջարկի և նախատեսվող քանակի արտադրյալի հաշվարկի ձևով: Ընդ որում մասնակիցների գնային առաջարկների գնահատումը և համեմատումն իրականացվում է առանց սույն ենթակետում նշված ավելացված արժեքի հարկի գումարի։ Հիմնավորում Նշված առաջարկությունը պայմանավորված է նրանով, որ գործնականում հաճախ հնարավոր չի կանխատեսել ձեռքբերվող ապրանքի կամ ծառայության անհրաժեշտ քանակը և որպես գնման առարկայի չափման միավոր նշվում է դրամ: Այս պարագայում մասնակիցների կողմից գնային առաջարկը կարող է ներկայացվել միայն միավորի համար: Օրինակ՝ SMS կարճ հաղորդագրությունների ուղարկման ծառայությունը: | Չի ընդունվել | Տվյալ դեպքում խնդիր կառաջանա հայտի ապահովման ներկայացման հետ |
6 | Հայաստանի գնումների մասնագետների ասոցիացիա 10.04.2017 22:51:13 | Կարգի 35-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. Գնահատող հանձնաժողովի որոշմամբ ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ քարտուղարը ձեռնարկում է լրացուցիչ միջոցներ պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման նպատակով` գնման գործընթացի վերաբերյալ տեղեկությունները` 1) գնումների կամ նախաորակավորման հայտարարությունը հրապարակում է նաև զանգվածային լրատվության, այդ թվում՝ էլեկտրոնային այլ միջոցներով. 2) հրավերը տրամադրում (ուղարկում) է գնահատող հանձնաժողովի կողմից որոշված կամ գնման գործընթացի այլ հնարավոր մասնակիցներին: Հիմնավորում «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գնումների գործընթացը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա. 1) գնման գործընթացի միասնական կանոններով մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպում. 2) պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնում և նրանց միջև մրցակցության խրախուսում. 3) ցանկացած անձի համար, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարություն: Սեփական նախաձեռնությամբ նշված սկզբունքների իրագործման հնարավորությունը պետք է տալ նաև գնումների համակարգողին: | Չի ընդունվել | Տվյալ դեպքում խոսքը ոչ թե գնումների համակարգողի այլ գնահատող հանձնաժողովի քարտուղարի մասին է, որն իրեն վերապահված լիազորությունները պետք է իրականացնի գնահատող հանձնաժողվի որոշմամբ |
7 | Հայաստանի գնումների մասնագետների ասոցիացիա 10.04.2017 22:51:13 | Կարգի 39-րդ կետի առաջին և երկրորդ նախադասությունները շարադրել հետևյալ բովանդակությամբ. Բացառությամբ էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով կատարվող գնումների, գնահատող հանձնաժողովի քարտուղարը կամ նրա կողմից լիազորված անձը (եթե քարտուղարը հանդիսանում է հրավիրված խորհրդատու) հայտերը գրանցում է գրանցամատյանում՝ ըստ դրանց ստացման հերթականության՝ գրանցամատյանում նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Մասնակցի պահանջով դրա մասին անմիջապես տրվում է տեղեկանք: Հիմնավորում Տվյալ առաջարկը պայմանավորված է նրանով, որ ներկայումս բազմաթիվ պատվիրատուներ օգտվում են հրավիրված խորհրդատուի ծառայություններից, իսկ վերջինս հնարավոր է որ ոչ միշտ կարողանա ներկա գտնվել պատվիրատուի գտնվելու վայրում: Ինչպես նաև հստակեցվել է տեղեկանք տրամադրելու ժամկետը | Չի ընդունվել | Հակասում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին |
8 | Հայաստանի գնումների մասնագետների ասոցիացիա 10.04.2017 22:51:13 | Կարգի 50-րդ կետի առաջին նախադասությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ. ....հաշվի առնելով, որ անգործության ժամկետը կիրառելի չէ նաև կոնկրետ չափաբաժնի մասով, եթե այդ չափաբաժնով հայտ է ներկայացրել միայն մեկ մասնակից և նրա հետ կնքվում է պայմանագիր։ Հիմնավորում Գործնականում շատ են դեպքերը, երբ գնման ընթացակարգին մասնակցում են մեկից ավելի մասնակիցներ, սակայն կոնկրետ չափաբաժնի համար հայտ է ներկայացնում մեկ մասնակից: | Չի ընդունվել | Խնդիրը կարգավորված է Կարգի 32-րդ կետի 18-րդ ենթակետով, որի համաձայն` գնման ընթացակարգը չափաբաժիններով կազմակերպվելու դեպքում հայտերի գնահատումը և ընտրված մասնակցի որոշումն իրականացվում է ըստ առանձին չափաբաժինների: Հետևաբար եթե որևէ չափաբաժնի մասով միայն մեկ հայտ է ներկայացվել, ապա անգործության ժամկետ չի սահմանվում: |
9 | Հայաստանի գնումների մասնագետների ասոցիացիա 10.04.2017 22:51:13 | Կարգի 71-րդ կետը լրացնել նոր 4-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ. Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով ինտերնետային կայքից կամ էլեկտրոնային հավելվածից (էլեկտրոնային առևտրային հարթակից) օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա գնումն իրականացվելու դեպքում ՝ ա. քարտուղարը (գնումների համակարգողը) պատասխանատու ստորաբաժանման գնման հայտի հիման վրա էլեկտրոնային առևտրային հարթակում ձևակերպում է պատվեր բ. օֆերտա ներկայացրած անձը էլեկտրոնային եղանակով դուրս է գրում միայն հաշվարկային փաստաթուղթ (հարկային հաշիվ), որը նույն եղանակով հաստատվում է պատվիրատուի կողմից նախքան պատվերի կատարումը գ. ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների, հանձնումը և ընդունումը իրականացվում է երկկողմանի հանձնման-ընդունման ակտ ստորագրելու միջոցով ։ դ. գրավոր պայմանագրի կնքումը պարտադիր չէ, գործում են էլեկտրոնային առևտրային հարթակի կանոնները։ Հիմնավորում Նման լրացման անհրաժեշտությունն առաջին հերթին բխում է գնումների գործընթացի թափանցիկությունը և արդյունավետությունն ապահովելու նպատակից: Ներկայումս ամբողջ աշխարհում էլեկտրոնային առևտուրը լայն կիրառություն ունի: ՀՀ-ն միջազգային փորձին համահունչ օրենսդրական ամրագրում է կատարել էլեկտրոնային առևտուրի զարգացումն ապահովելու համար: Այդ նպատակով համապատասխան դրույթներ են նախատեսվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում: Մեր կարծիքով ժամանակն է, որ պատվիրատուներն էլ հնարավորություն ունենան օգտվելու էլեկտրոնային առևտրի առավելություններից: Բացի այդ էլեկտրոնային հարթակներից գնումներ կատարելը հեշտացնում է գործընթացը, տնտեսում է ժամանակը, կրճատվում է փաստաթղթաշրջանառությունը: | Չի ընդունվել | Խնդիրը կարգավորված է Կարգի 71-րդ կետի 3-րդ ենթակետով |
10 | Հայաստանի գնումների մասնագետների ասոցիացիա 15.04.2017 18:39:53 | Կարգի 32-րդ կետի 7-րդ ենթակետը լրացնել նոր «դ» պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. Եթե այլ բան նախատեսված չէ համատեղ գործունեության պայմանագրով, ապա հայտի, ինչես նաև պայմանագրի կատարման ապահովումը ներկայացնում են համատեղ գործունեության պայմանագրի բոլոր անդամները՝ իրենց ներդրած ավանդի չափին համամասնորեն: Հիմնավորում Այս առաջարկը պայմանավորված է նրանով, որ նախագծով որևէ դրույթ չի նախատեսվել համատեղ գործունեությամբ մասնակցելու դեպքում հայտի, ինչես նաև պայմանագրի կատարման ապահովում ներկայացնելու վերաբերյալ: Գործնականում հնարավոր են դեպքեր, երբ համատեղ գործունեության պայմանագրի անդամները պայմանագրով կարող են նախատեսել պայման, որ անդամներից մեկն է իր վրա վերցնում հայտի, ինչպես նաև պայմանագրի կատարման ապահովում ներկայացնելու պարտավորությունը: | Չի ընդունվել | Նախ առաջարկությունը հակասում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջին: Բացի դրանից պարզ չէ, թե ինչպես է որոշվելու համատեղ գործունեության պայմանագրի բոլոր անդամների ներդրած ավանդի չափը: |
11 | Հայաստանի գնումների մասնագետների ասոցիացիա 15.04.2017 18:39:53 | Կարգի 61-րդ կետի 2-րդ ենթակետերը լրացնել հետևյալ պարբերություններով. Որպես որակավորման չափանիշը հիմնավորող փաստաթուղթ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում կատարված պայմանագրերեր ներկայցվելու դեպքում հաշիվ ապրանքագրերի պատճենները ներկայացնելու պահանջը կիրառելի չէ։ Փաստաթղթերը հայերենից, ռուսերենից և անգլերենից բացի այլ լեզվով կազմված լինելու դեպքում ներկայացվում է դրանց նոտարական կարգով վավերացված հայերեն, ռուսերեն կամ անգլերեն թարգմանությունը։ Հիմնավորում Դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում կատարված պայմանագրերերի մասով հաշիվ ապրանքագիր չի կազմվում, հետևաբար հնարավոր են դեպքեր, երբ մասնակիցը ունենա մասնագիտական փորձառությունը հիմնավորող համապատասխան պայմանագիր, հանձնման-ընդունման ակտ, սակյան հաշիվ ապրանքագիր չունենալու պատճառով չկարողանա մասնակցել տվյալ ընթացակարգին կամ մասնակցելու դեպքում գնահատող հանձնաժողովի կողմից վերջինիս հայտը գնահատվի անբավարար և մերժվի: | Չի ընդունվել | Մասնակիցների «Մասնագիտական փորձառություն» չափանիշը գնահատելու համար նախկինում կատարված պայմանագրերի հետ հաշիվ ապրանքագրերի ներկայացման պահանջը սահմանվել է հնարավոր կեղծ պայմանագրերի ներկայացումը կանխարգելելու նպատակով |
12 | Գոռ Գրիգորյան 15.04.2017 22:19:34 | Գտնում եմ, որ նախագծի 23-րդ կետի 5-րդ ենթակետի սունյակի 15-րդ տողը պետք է հանել, քանի որ այն հակասում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին: Ա. ՙԳնումների մասին՚ ՀՀ օրենքի (ընդունված 2016 թվականի դեկտեմբերի 16-ին) 3-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ սույն օրենքի գործողությունը չի տարածվում գործարքների հետևյալ տեսակների վրա. 1) …. 2) օրենքով նախատեսված դեպքերում քրեական, վարչական կամ դատական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց որոշումներով նախատեսված կոնկրետ անձանց կողմից մատուցվող ծառայությունների ձեռքբերում. Բ. ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ 1. Կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից (օտարումից) կամ ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքագրումից գոյացած միջոցներից, չներառելով իրացումից ստացված անուղղակի հարկերի գումարը: 2. Պարտապանի ֆինանսական առողջացման դեպքում կառավարչի վարձատրության չափը սահմանվում է ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման չափի առնվազն հինգ տոկոսի չափով: Իսկ ֆինանսական առողջացման ծրագիրը հաջողությամբ ավարտելու և պարտապանի առողջացման դեպքում կառավարչին վճարվում է պարգևավճար՝ ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված կարգով: 3. Կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատարանի որոշմամբ, պարտատերերի պահանջների բավարարման չափի հետևյալ տոկոսադրույքներով` ա) մինչև 25 միլիոն դրամ` 10 տոկոս. բ) 25-50 միլիոն դրամ` 2.500.000 դրամին գումարած 25 միլիոն դրամը գերազանցող գումարի 8 տոկոսը. գ) 50-75 միլիոն դրամ` 4.500.000 դրամին գումարած 50 միլիոն դրամը գերազանցող գումարի 7 տոկոսը. դ) 75-100 միլիոն դրամ` 6.250.000 դրամին գումարած 75 միլիոն դրամը գերազանցող գումարի 6 տոկոսը. ե) 100-500 միլիոն դրամ` 7.750.000 դրամին գումարած 100 միլիոն դրամը գերազանցող գումարի 4 տոկոսը. զ) 500 միլիոն դրամից ավելին` 23.750.000 դրամին գումարած 500 միլիոն դրամը գերազանցող գումարի 3 տոկոսը: 4. Սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված կարգով վաղաժամկետ ազատված կառավարչի աշխատած ժամանակաշրջանին համապատասխան վարձատրության տրամադրման և վարձատրության չափին վերաբերող հարցերը որոշում է դատարանը` աշխատաժամանակին և կատարած աշխատանքին համապատասխան` աշխատանքային օրենսդրության սկզբունքներից ելնելով։ 5. Եթե պարտապանը չունի գույք, կամ նրա գույքի արժեքը պակաս է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից, ապա սնանկության գործի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, կառավարչին վճարվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Գ. ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին: Տվյալ դեպքում սնանկության գործով կառավարչի թեկնածությունը հաստատվում է դատարանի կողմից՝ դատական ակտով, բացի այդ սնանկության գործով կառավարչի վարձատրության կարգը, չափը սահմանված են օրենքով: | Ընդունվել է | Նախագծի 23-րդ կետի 4-րդ ենթակետի սյունակի 15-րդ տողը հանվել է |