Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«__» ________ 2019 թվական N ___-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ԼՈԼԻԿԻ ՀԱՐԱՎԱՄԵՐԻԿՅԱՆ ՑԵՑ ՎՆԱՍԱՏՈՒԻ ԴԵՄ ՊՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագիրը (այսուհետ` Ծրագիր)` համաձայն հավելվածի:
  2. Սահմանել, որ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի միջոցով:
  3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝

1) Ծրագրի իրականացման նպատակով 11,102.88 հազ. ՀՀ դրամ առաջին կիսամյակում 4639 Այլ ընթացիկ դրամաշնորհներ) տնտեսագիտական դասակարգման հոդվածով դրամաշնորհային պայմանագրով հատկացնել Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամին:

2) սույն որոշման ընդունումից հետո 15-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

  • Обсуждалось

    20.03.2019 - 04.04.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8625

Принт