ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1225-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի «Մինչդատական վարույթը բնութագրող ցուցանիշների վիճակագրական հաշվետվությունների միասնական ձևերը և դրանց լրացման ու ներկայացման կարգերը հաստատելու մասին» N 1225-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման նախաբանից և որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածի 11-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը:
2) որոշման տեքստից և 3-րդ հավելվածից հանել «դիմումների և», «դիմումների ու» և «դիմումներով և» բառերը:
- Որոշման 3-րդ հավելվածի՝
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հաշվետվության ձևը լրացնում են Հայաստանի Հանրապետության հետաքննության և նախաքննության մարմինները (տվյալ տարածքում առկա կամ տվյալ բնագավառը սպասարկող մեկից ավելի ստորաբաժանումների առկայության դեպքում ամբողջ տարածքը կամ բնագավառը սպասարկող միասնական մարմինը՝ ըստ տարածքների, բնագավառների կամ մարմինների)»:
- Լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1, 3.2, 3.3 և 3.4 կետերով.
«3.1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ՝ ոստիկանություն) հաշվետվությունները կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1495-Ն որոշման 17-րդ կետով սահմանված հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների մասին հաղորդումների գրանցամատյանում (այսուհետ՝ գրանցամատյան) առկա տվյալների հիման վրա:
3.2. Հայաստանի Հանրապետության հետաքննության և նախաքննության մյուս մարմիններում հաշվետվությունները կազմվում են հանցագործությունների վերաբերյալ այն հաղորդումների հիման վրա, որոնք չեն գրանցվել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերի գրանցամատյանում և որոնց վերաբերյալ հանցագործությունների հաշվառման վիճակագրական քարտեր չեն ուղարկվել ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն:
3.3. Կազմված հաշվետվությունները, մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը, համապատասխան նախաքննության և (կամ) հետաքննության մարմնի կողմից` ղեկավարի ստորագրությամբ, հաշվետվությունը կազմողի տվյալներով (ազգանուն, անուն, հեռախոսահամար), ներկայացվում է ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն, որն ամփոփ հաշվետվությունը` դրա էլեկտրոնային տարբերակի հետ միասին, մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:
3.4. Ամփոփ հաշվետվությունը ստորագրում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և ոստիկանության պետը կամ վերջիններիս հանձնարարությամբ` նրանց տեղակալները:»:
3) 6-րդ կետում «բաժինների աղյուսակների» բառերը փոխարինել «աղյուսակի» բառով, իսկ «(աղյուսակների)» բառը հանել:
- 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
- Լրացնել հետևյալ բովանդակությամբ 1 և 12.2 կետերով.
«12.1. Հաշվետվության մեջ վիճակագրական տվյալները ներկայացնելիս քրեական գործով անցնող յուրաքանչյուր դրվագի մասին հաղորդումը դիտարկվում է որպես հաշվառման առանձին միավոր:
12.2. Մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը գրանցված հաղորդումը ներառվում է այդ հաշվետու ժամանակահատվածի համար ներկայացվող հաշվետվությունում:»:
6) Լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1 կետով.
«16.1. Ամփոփ հաշվետվությունում աղյուսակի 4-րդ սյունակը չի լրացվում:»:
7) Լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1 կետով.
«20.1. Աղյուսակի 8-րդ, 9-րդ և 10-րդ սյունակներում տվյալները լրացվում են միայն հաշվետու ժամանակաշրջանում հաշվառված հաղորդումներից:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: