Добавить в избранное
В стадии разработки
«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք /նոր խմբագրություն/
-
8 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Լիլիթ Հարությունյան 17.03.2019 12:15:04 | Նախագծում կիրառված են «մայրենի լեզու», «ազգային լեզու» հասկացությունները, սակայն նախագծի 3-րդ հոդվածում դրանց նշանակությունը սահմանված չէ: Առաջարկում եմ սույն հոդվածով սահմանել «մայրենի լեզու», «ազգային լեզու» հասկացությունները: | Առաջարկն ընդունվել է, համապատասխան փոփոխությունները կներառվեն նախագծում: | |
2 | Լիլիթ Հարությունյան 17.03.2019 14:03:44 | Նախագծի՝ 1) 8-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված «իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է երեխայի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը» դրույթը, 2) 3-ր մասը, 3) 10-րդ հոդվածի 3-րդ մասում որպես 1-ին մաս համարակալված «1. Ուսումնական հաստատությունները կարող են միջազգային նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնել և օտար լեզուներով կրթություն կազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Ուսումնական հաստատությանը օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» նորմը, 4) նույն մասում որպես 2-րդ մաս համարակալված «2. Օտար լեզվով նախադպրոցական կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները» նորմը հակասում են` 1) Կրթության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածին (Հայաստանի Հանրապետությունում կրթությունն իրականացվում է «Լեզվի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան), 2) «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերությանը (Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է), 3) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասին (6.1. Ուսումնական հաստատությունները կարող են միջազգային ծրագրեր իրականացնել և օտար լեզուներով կրթություն կազմակերպել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով։ Ուսումնական հաստատությանը օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը։ Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները։ Օտար լեզվով կրթական ծրագրեր իրականացնող` սույն մասով սահմանված ուսումնական հաստատություններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հայոց լեզվի և հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը պարտադիր է՝ հանրակրթության պետական չափորոշիչին համապատասխան։ Սույն մասով սահմանված ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը Հայաստանի Հանրապետությունում 11-ն է, որից` 1) երկուսը կարող են ստեղծվել որպես ոչ պետական ուսումնական հաստատություններ Դիլիջան և Ջերմուկ քաղաքներում և կրթություն կազմակերպել առնվազն 6-րդ դասարանի հիմքի վրա (7-րդ դասարանից). 2) ինը կարող են ստեղծվել նաև միջազգային պայմանագրերի հիման վրա և իրականացնել միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագրեր։ Նույն օտար լեզվով կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը 4-ն է: Սույն մասով սահմանված ուսումնական հաստատությունները չեն կարող ունենալ մասնաճյուղ կամ ստորաբաժանում)՝ հետևյալ հիմնավորմամբ. 1. «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված՝ դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենը լինելու պահանջը վերաբերում է Հանրապետության տարածքում գործող բոլոր կրթական և ուսումնական համակարգերին: 2. «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ միայն Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումն ու դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով` պետական ծրագրով և հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ: 3. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասով սահմանված իրավակարգավորումները չեն տարածվում նախադպրոցական հաստատությունների վրա: 4. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին վերաբերող իրավակարգավորումները նախատեսված են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով: Սույն օրենքով Հայաստանի Հանրապետությունը կրթության բնագավառում նրանց նկատմամբ որևէ պարտականություն չունի (սույն օրենքի 2-րդ հոդվածով «օտարերկրացիներ» հասկացության մեջ ներառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհամարվող այն անձինք, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն (օտարերկրյա քաղաքացիներ) կամ չունեն որևէ պետության քաղաքացիություն (քաղաքացիություն չունեցող անձինք)): Վերոգրյալի հիմքով անհրաժեշտ է նախագծի՝ վկայակոչված նորմերը համապատասխանեցնել «Լեզվի մասին», «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքների պահանջներին, որպեսզի բացառվեն հակասությունները հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջև: Նշված հակասությունները չվերացնելը հանգեցնելու է նրան, որ Լեզվի կոմիտեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելիս, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-ր կետը, օտար լեզվով կրթություն իրականացնելն արձանագրելու է որպես «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերության պահանջի խախտում, որի համար պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.2-րդ հոդվածով: | Առաջարկն ընդունվել է, համապատասխան փոփոխությունները կներառվեն նախագծում: | |
3 | Լիլիթ Հարությունյան 17.03.2019 14:03:44 | Նախագծի 2-րդ հոդվածի մասերի, 5-րդ, 7-րդ 9-րդ, 10-րդ, 12-րդ, 16-րդ, 20-րդ, 25-րդ, 26-րդ, 33-րդ, 34-րդ հոդվածների համարակալումը չի համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի («3. Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի»), 7- րդ մասի (7. Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը և կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով) պահանջներին: | Առաջարկն ընդունվել է, համապատասխան փոփոխությունները կներառվեն նախագծում: | |
4 | Լիլիթ Հարությունյան 17.03.2019 14:03:44 | Նախագծում նախատեսված չեն 6-րդ և 27-րդ հոդվածներ: | Առաջարկն ընդունվել է, համապատասխան փոփոխությունները կներառվեն նախագծում: | |
5 | Լիլիթ Հարությունյան 17.03.2019 14:10:11 | Քանի որ կրթական չափորոշիչներով Հայաստանի Հանրապետությունում օտար լեզվի ուսուցման շեմը սահմանված է հանրակրթական դպրոցի 2-րդ դասարանը,բացառությամբ ազգային փոքրամասնությունների համայնքների կրթական հաստատությունների, նախադպրոցական կրթական հաստատություններում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է, ուստի այս հիմքով ևս նախագծի՝ ուսուցման լեզվին վերաբերող դրույթները պետք է համապատասխանեցվեն ՀՀ օրենսդրության պահանջներին: | Առաջարկն ընդունվել է, համապատասխան փոփոխությունները կներառվեն նախագծում: | |
6 | Լիլիթ Հարությունյան 20.03.2019 19:46:22 | Նախագիծը պետք է ուղարկվի նաև Լեզվի կոմիտե, քանի որ սույն նախագծով կարգավորվող իրավահարաբերություններն առնչվում են «Լեզվի մասին» ՀՀ օրենքին, որի պահանջների կատարումն ապահովում է Լեզվի կոմիտեն՝ որպես լեզվի բնագավառի լիազոր մարմին:: | ||
7 | Արտակ Քյուրումյան 19.03.2019 00:59:45 | Շնորհակալություն նախագծի համար: Կարծում եմ հոդված 34-ի 2-րդ մասի կետերի համարակալումը խմբագրման կարիք ունի (pdf ֆայլի մեջ:) | Առաջարկն ընդունվել է, համապատասխան փոփոխությունները կներառվեն նախագծում: | |
8 | Արտակ Քյուրումյան 19.03.2019 00:59:45 | Օրենքի նախագծի հոդված 2-ը ներկայացնում է այն ակտերի ցանկը, որոնք կարող են տարածվել նախադպրոցական կրթական հաստատությունների վրա: Հոդված 13-ի 3-րդ մասում ասվում է, որ ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև: Չեք կարծում, որ ոչ պետական (մասնավոր) նախադպրոցական կրթական հաստատությունների վրա այլ օրենքներ ևս կարող են տարածվել: Առաջարկում եմ ներառել այդ օրենքները: Նախադպրոցական կրթական հաստատությունը կարող է գրանցվել որպես հիմնադրամ? | Առաջարկն ունի լրացուցիչ քննարկման կարիք | |
9 | Արտակ Քյուրումյան 19.03.2019 00:59:45 | Հոդված 13-ի առաջին մասում նշվում է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները, ի թիվս այլ տեսակների կարող են լինել նաև ոչ պետական: Հոդված 34-ի երկրորդ մասում նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսավորման աղբյուրների թվում նշվում է համայնքային բյուջեն: Եթե ոչինչ բաց չեմ թողել, ստացվում է, որ համայնքային բյուջեի միջոցները պետք է օգտագործվեն ոչ պետական հաստատությունների ֆինանսավորման համար: Եթե «կարող են» օգտագործվել, ապա հոդված 34-ի մաս 2-ը հավանաբար պետք է խմբագրվի: | Առաջարկն ունի լրացուցիչ քննարկման կարիք | |
10 | Արտակ Քյուրումյան 19.03.2019 00:59:45 | Հոդված 13-ի 2-րդ մասում ասվում է, որ պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները ոչ առևտրային կազմակերպություններ են: Կարող են այդ հաստատությունները լինել հիմնադրամներ, կամ բյուջետային հիմնարկներ? Այդ դեպքում այդ մասին պետք է նշել հոդված 2-ում: | Առաջարկն ունի լրացուցիչ քննարկման կարիք | |
11 | Արտակ Քյուրումյան 19.03.2019 00:59:45 | Հոդված 23-ի 2-րդ մասի 6-րդ կետում խոսվում է 1 սանի հաշվով ֆինանսավորման մասին: Առաջարկում եմ ֆինանսավորման մեխանիզմի կարգավորումն իրականացնել ենթաօրենսդրական ակտերով: Կարող են լինել դեպքեր, երբ հաստատությունը ֆինանսավորվի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով: Նույն մասի 8-րդ կետի դեպքում ամենայն հավանականությամբ ֆինանսավորումը բանաձևով չի լինի, այլ կլինի ինչ-որ այլ եղանակով: Ամեն դեպքում 1 սանի հաշվարկով ծախսն այս դեպքում շատ ավելի մեծ կլինի, քան սովորական, ոչ փոքրաթիվ համակազմով հաստատության դեպքում: | Առաջարկն ունի լրացուցիչ քննարկման կարիք | |
12 | Ստելլա Չանդիրյան 31.03.2019 23:29:24 | Նախագծի 3-րդ հոդվածով սահմանված են հիմնական հասակցությունները։ Հաշվի առնելով, որ նախադպրոցական տարիք հասակցությունն արդեն ամրագրված է Նախագծում՝ առաջարկում ենք անհարկի կրկնություններից խուսափելու համար «զարգացման կենտրոն» հասկացության բացատրության մեջից հանել փակագծերում կիրառված (0-6 տարեկան) արտահայտությունը։ | ||
13 | Ստելլա Չանդիրյան 31.03.2019 23:29:24 | Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում է «ներառական կրթություն» հասկացությունը։ Ի թիվս այլնի՝ նշվում է մատչելի միջավայրի եւ խելամիտ հարմարեցումների ապահովման միջոցով կրթական գործընթացի ապահովման մասին։ Նախագծում, սակայն, ներառված չեն «մատչելի միջավայր» եւ «խելամիտ հարմարեցումներ» հասկացություններն, ինչն առաջարկում ենք ավելացնել։ | ||
14 | Ստելլա Չանդիրյան 31.03.2019 23:29:24 | Իրավական տեխնիկայի տեսանկյունից՝ առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածի1-ին մասի կետերի հաջորդականությունը խմբագրել, քանի որ բ) եւ գ) ենթակետերը բացակայում են եւ ա) կետից հետո դ) կետն է։ | ||
15 | Ստելլա Չանդիրյան 31.03.2019 23:29:24 | Նախագծի 26-րդ հոդվածի 3-րդ մասից հետո հոդվածի համարակալումը խախտված է եւ չի համապատասախանում «Նորմատիվ իրական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահաջներին։ Համանման տարբերակով առաջարկում ենք նաեւ «Նորմատիվ իրական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնել Նախագծի 5-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ, 16-րդ, 20-րդ, 25-րդ, 26-րդ, 33-րդ, 34-րդ հոդվածների համարակալումները։ | ||
16 | Ստելլա Չանդիրյան 31.03.2019 23:29:24 | Իրավական տեխնիկայի տեսանկյունից՝ առաջարկում ենք Նախագծի հոդվածների համարները վերաշադրել, քանի որ Նախագծում բացակայում են 5-րդ եւ 27-րդ հոդվածները։ | ||
17 | Ստելլա Չանդիրյան 31.03.2019 23:29:24 | Առաջարկում ենք Նախագծում նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի պարտականությունների թվին ավելացնել նաեւ աշխատանքային գործունեության ընթացքում խտրականության դրսեւորման արգելքը։ | ||
18 | Ստելլա Չանդիրյան 31.03.2019 23:29:24 | Նախագծով կանոնակարգված չեն այն դեպքերը, թե ինչպես է իրականացվելու «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքին համապատասխան ապաստարանում հայտնված երեխաների նախադպրոցական կրթությունը։ Առաջարկում ենք կարգավորումներ նախատեսել նաեւ նշված դեպքի առնչությամբ։ |