Добавить в избранное

Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

       

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՏԻԿԱ­­­ԸՆԴԵՂԵՆ ՈՐՈՇ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈՒ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐ­ԳԱՑՈՒՄ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

1.

Անհրաժեշտությունը

 

          «Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում»  ծրագրի  շրջանակներում հանրապետություն ներկրած 5-ական տոննա ոլոռի, սիսեռի, հնդկացորեն և ոսպի  սերմացունները պայմանագրային հիմունքներով տրամադրվել են                    2 գիտական կենտրոնների (ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ և «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ) ու սերմնաբուծությամբ զբաղվող թվով 12 տնտեսավարողների` բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ սերմացուի կամ դրան համապատասխան դրամական արժեքի  վերադարձման պայմանով: 

          Սակայն, 2018 թվականին անբարենպաստ բնակլիմայան պայմաններով պայմանավորված սերմնաբուծական տնտեսությունների կողմից արտադրված սերմացուն չի ապահովել առաջին վերարտադրության սերմացուի տեխնիկական բնութագրի պահանջները: Արտերկրից ներկրված սերմացունները նոր սորտեր են և նախկինում փորձարկված չեն եղել Հայաստանի Հանրապետությունում, բացի այդ որոշ տնտեսությունների սերմադաշտերը ենթարկվել են կարկտահարության, իսկ հատիկաընդեղեն մշակաբույսերից սիսեռը տուժել է սնկային հիվանդություններից:

           Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել կատարել ՀՀ կառավարության 2017 թվական դեկտեմբերի 21-ի նիստի N 53 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշմամբ սահմանված վերադարձման ենթական սերմացուների կամ դրամական արժեքի վերադարձման պայմանների փոփոխություն:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ

 

          Համաձայն ՀՀ կառավարության 2017 թվական դեկտեմբերի 21-ի նիստի N 53 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում»  ծրագրի շրջանակներում հանրապետություն ներկրած 5-ական տոննա ոլոռի, սիսեռի, հնդկացորեն և ոսպի  սերմացունները պայմանագրային հիմունքներով տրամադրվել են 2 գիտական կենտրոնների (ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ և «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ) ու սերմնաբուծությամբ զբաղվող թվով 12 տնտեսավարողների` բերքահավաքից հետո 1:2 փոխհարաբերությամբ սերմացուի կամ դրան համապատասխան դրամական արժեքի  վերադարձման պայմանով: Սակայն բնակլիմայական ոչ բարենպաստ պայմանների պատճառած վնասի հետևանքով վերջիններիս կողմից հնարավոր չէ 1:2 փոխհարաբերությամբ կամ դրան համապատասխան դրամական արժեքի վերադարձման պայմանի կատարումը:  

       Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է 1:2 փոխհարաբերությամբ դրամական արժեքի վերադարձման պայմանը փոխարինել 1:1 պայմանով, իսկ գիտական կենտրոնների ու ֆերմերային տնտեսությունների կողմից վերադարձման ենթակա սերմացուները հանձնել համապատասխան մարզպետարանների տնօրինությանը հետագա սորտափորձարկումների կամ 2019 թվականին տեղական սերմնաբուծական ծրագրերի իրականացման նպատակով` անվճար սկզբունքով:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Հանրապետությունում իրականացվել է «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը»:

2011 թվականին իրականացվել են «Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի գարնանացան գարու սերմարտադրության զարգացման», «Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի եգիպտացորենի արտադրության զարգացման» ծրագրերը, 2013 թվականին` «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» և 2014 թվականին` «Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման», 2015 թվականին` «Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման», 2016 թվականին`  «Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի գարնանացան գարու, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման», «Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման»  ծրագրերը:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

«Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում»  ծրագրի շրջանակներում պայմանագրային հիմունքներով տրամադրված 2 գիտական կենտրոնների (ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ և «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ) ու սերմնաբուծությամբ զբաղվող թվով 12տնտեսավարողների սերմացուների վերադարձման գործընթացի կազմակերպում:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Աջակցություն հանրապետության հողօգտագործողներին:

7.

Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը

 

Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն  իրազեկելու նպատակով:

 

 


ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

          Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

Նախագծին առնչվող միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններ չկան:

 

                                                   

  • Обсуждалось

    15.03.2019 - 30.03.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8065

Принт