Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել՝
Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում անշարժ գույքի շուկայական գնահատություններ,
անշարժ գույքի շուկայական գնահատությունների տվյալների և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից վերջին 5 տարիների փաստացի գործարքների պայմանագրային գների, ինչպես նաև անշարժ գույքի առաջարկի շուկայի տվյալների վերլուծություններ,
պայմանագրային և գնահատված գների անցկացում (մուտքագրում) քարտեզների վրա, գնային գոտիների առանձնացում, գոտուց գոտի անցման գործակիցների, առանձնացված գնային գոտիների նկարագրում, վերլուծությունների հիման վրա բազային արժեքների, ինչպես նաև շինությունների քանակական և որակական բնութագրիչների գործակիցների մեծությունների որոշում: