«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի № 777-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի № 702-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
6 - За
-
2 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_________________ 2019 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 777-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 702-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը, 7-րդ և 24-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի Սահմանի նշանակված անցման կետերում Հայաստանի Հանրապետությունում միջազգային առողջապահական կանոնների ներդրման և արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիրը հաստատելու մասին N 777-Ն որոշման հավելվածի`
- 5-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի» բառերով, «և իրականացումը.» բառերը հանել:
- 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Օրենքով սահմանված կարգով Առողջապահության նախարարությունը`
1) իրականացնում է հիվանդությունների կանխարգելում՝ դրանց տարածման նվազեցման կամ բացառման ուղղությամբ գործունեության պլանավորում, համալիր միջոցառումների իրականացում և գնահատում,
2) իրականացնում է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ առաջարկությունների մշակում,
3) համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից տրված Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 219-Ն որոշման հավելված N 2-ով հաստատված հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորի բնակավայրի հաստատման հասցեական քարտերի (այսուհետ՝ հասցեական քարտ), կազմակերպում է սահմանի անցման կետերում հայտնաբերված հիվանդների և նրանց հետ շփված (կոնտակտավորների) անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը երկրի տարածքում:»:
3) 11-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը» բառերով:
4) 13-րդ և 21-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը» բառերով:
5) 14-րդ և 22-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերով:
6) 15-րդ և 23-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն» բառերով:
7) 18-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին N 702-Ն որոշման`
- N 2 հավելվածի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը» բառերով:
- N 3 հավելվածի`
ա. 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի (այսուհետ` սահմանապահ զորքեր), մաքսային մարմինների, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի (այսուհետ` սահմանապահ զորքեր), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի» բառերով:
բ. 4-րդ, 11-րդ, 14-րդ կետերի իրենց համապատասխան հոլովաձևերով «մաքսային մարմիններ» բառերը փոխարինել իրենց համապատասխան հոլովաձևերով «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն» բառերով:
գ. N 3-ի 15-րդ կետի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն» բառերով:
դ. 16-րդ կետի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն» բառերը փոխարինել «Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Обсуждалось
12.03.2019 - 27.03.2019
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 8404
Принт