Ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանների և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների օրինակելի ձևերը հաստատելու մասին
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
<<Ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանների և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների օրինակելի ձևերը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման նպատակը 2016 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված <<Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> N ՀՕ-161 օրենքով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրքը նոր 60.3. հոդվածով կատարված լրացմամբ ամրագրված պահանջի ապահովումն է: <<Ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանների և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների օրինակելի ձևերը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի 19.12.2016թ. N 1234-Ա որոշման հավելվածի <<Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի>> 15-րդ կետի պահանջից:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
<<Ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանների և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների օրինակելի ձևերը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կհաստատվեն ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների օրինակելի ձևերը:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
<<Ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանների և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների օրինակելի ձևերը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի աշխատակիցների կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանների և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների առկայություն՝ ինչը կարևոր նշանակություն ունի ընդերքօգտագործման թափոնների պատշաճ (լավագույն փորձին համապատասխան) և էկոլոգիապես անվտանգ կառավարման համար, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվության ապահովում՝ կարգավորող մարմիններին ներկայացնելու համար:
-
Обсуждалось
05.04.2017 - 26.04.2017
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 9069
Принт