Добавить в избранное

Проект принят

«Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի լրամշակված նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու, շնորհելու, հանձնելու և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիրներ ընտրող հանձնաժողովների գործունեության կարգը, մրցանակների դափնեկիրների կրծքանշանների նկարագրությունները, ձևերը և դափնեկիրների վկայագրերի ձևերը հաստատելու մասին» N 1557-Լ որոշմամբ:

Վերոնշյալ որոշումը բավականին ծավալուն է, բացի այդ մի շարք հարցերի կարգավորումը դրված է Կառավարության վրա, այդ թվում՝ պետական մրցանակ շնորհելու մասին որոշում ընդունելը, ինչն անհարկի ծանրաբեռնում է Կառավարության գործունեությունը և աննպատակահարմար է:

Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների կարևորությունը՝ առավել քան անհրաժեշտ է դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորել օրենքով՝ միաժամանակ վարչապետին վերապահելով պետական մրցանակներ շնորհելու լիազորությունը: Մինչդեռ, Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Վերոհիշյալը վկայում է «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝

  1. սահմանվել են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները,
  2. նախատեսվել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման և հանձնման կարգը,
  3. սահմանվել են պետական մրցանակների հավաստիքները, այդ թվում՝ դրամական պարգևները և դրանց չափերը,
  4. նախատեսվել է այն հարցերի շրջանակը, որոնց կարգավորումը թողնվել է Կառավարությանը,
  5. կարգավորվել են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հետ կապված այլ հարաբերություններ:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները և կարգավորել դրանց շնորհման, հանձնման հետ կապված հարաբերությունները:


 

  • Обсуждалось

    07.03.2019 - 23.03.2019

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Образование и наука, Спорт и молодежь, Культура, Транспорт

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7259

Принт