Arsen Avagyan
17.03.2019
Խելքները հացի հետ կերել են...
85 - За
65 - Против
«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
«Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-518-Ն oրենքի 31-րդ հոդվածը ուժը կորցրած է ճանաչվել (08.12.2010թ.), որով սահմանված էր գիտահետազոտական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման հնարավորությունը նախատեսող դրույթը: Գործող իրավակարգավորումների համաձայն` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությունը կարող է իրականացվել միայն բժշկական և օպերատիվ-հետախուզական նպատակներով:
ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության դեղագործության և բիոտեխնոլոգիական գործողությունների ծրագրի շրջանակներում 2013 թվականից «Ազադ ֆարմասյութիկլ Ինգրեդիենթս Էյ Ջի» ընկերության կողմից ՀՀ-ում սկսվել է արտադրական և գիտահետազոտական գործունեություն: Ընկերությունը գիտահետազոտական նպատակներով երբեմն անհրաժեշտություն է ունենում օգտագործել ՀՀ-ում արգելված նյութեր, որոնք ընդգրկված են ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի» ցուցակ 1-ում` (թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը ՀՀ տարածքում արգելվում է), ուստի հնարավոր չէ ներմուծել և օգտագործել գիտական փորձաքննության նպատակներով:
Նման հետազոտությունների արդյունքները կարող են խթանել հայրենական և համաշխարհային դեղագործությունը, ինչպես նաև բարձրացնել հայկական գիտության համաշխարհային համբավը:
Նշեմ, որ «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-518-Ն oրենքի 31-րդ հոդվածը ուժը կորցրած է ճանաչվել (08.12.2010թ.), որով սահմանված էր գիտահետազոտական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման հնարավորությունը նախատեսող դրույթը: Գործող իրավակարգավորումների համաձայն` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությունը կարող է իրականացվել միայն բժշկական և օպերատիվ-հետախուզական նպատակներով:
Տեղեկանք
«Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
«Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման արդյունքում այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
Եզրակացություն
«Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ պետական եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին
«Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ պետական եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա
Обсуждалось
04.03.2019 - 20.03.2019
Тип
Закон
Область
Здравоохранение
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 11581
Принт17.03.2019
Խելքները հացի հետ կերել են...
15.03.2019
սթափ մտածողությունը գերադասում եմ ամեն ինչից
12.03.2019
Բոլոր պրոբլեմները լուծել են, մնացել ա պլանի վաճառքի օրինականացումը: Գործ արեք, ոչ թե այլասերվածություն տարածեք!