«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
2017 թվականի հունիսի 9-ին և 2018 թվականին մարտի 23-ին ընդունված օրենսդրական փաթեթներով նախատեսվում էր կոռուպցիայի կանխարգելման գործուն կառուցակարգերի ներդրում՝ համապատասխան գործիքակազմով և գործունեության երաշխիքներով օժտված ինստիտուցիոնալ համակարգի առկայության պայմաններում:
2017 թվականի հունիսի 9-ին ընդունվել էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում էր սահմանադրական կարգավորումների համատեքստում ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորում: 2018 թվականի ապրիլի 10-ից ուժի մեջ են մտել օրենքի 9-15-րդ հոդվածները, որոնցով կարգավորվում են հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները, հանձնաժողովի կազմավորման, մրցույթի անցկացման և մրցույթում հաղթողների ցուցակն Ազգային ժողով ներկայացնելու հետ կապված հարաբերությունները, սակայն մինչ օրս Հանձնաժողովը չի կազմավորվել:
Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի օրենքը գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման կարգավորումները գրեթե ամբողջությամբ պայմանավորել է Հանձնաժողովի կազմավորմամբ: «Հանրային ծառայության մասին» օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ նշված օրենքի 34-րդ հոդվածի 2-12-րդ մասերը, 35-40-րդ հոդվածները, 41-րդ հոդվածի 1-8-րդ մասերը, 43-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի երկրորդ նախադասությունը, 3-5-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ շարունակում են գործել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 32-րդ հոդվածի 2-7-րդ մասերի, 32.1-37-րդ հոդվածների դրույթները: Այս առումով, հարկ է նշել, որ Հանձնաժողովը դեռևս չի կազմավորվել, և քանի որ հայտարարագրմանն առնչվող նորմերի ուժի մեջ մտնելը հիմնականում պայմանավորված էր տվյալ մարմնի ստեղծմամբ, 54-րդ հոդվածի 4-րդ մասի նորմերը չեն կիրառվել, և գործնականում չեն առաջացրել որևէ իրավական հետևանք: Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որի արդյունքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրավասու չէ ընդունելու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայտարարագրերը:
Միաժամանակ, վերլուծելով այն հանգամանքը, որ «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի օրենքի 36-րդ հոդվածի համաձայն հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագրերը ներկայացնում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը՝ ակնհայտ է դառնում, որ 2018 թվականի հայտարարագրերի ներկայացման առումով գործնականում տվյալ պահին մեխանիզմներ առկա չեն: Ընդ որում, հայտարարագրերի ներկայացման գործընթացի կասեցումը շատ լուրջ հետևանքներ կունենա ինչպես վարչական վարույթների և համապատասխան քրեական գործերի հարուցման, այնպես էլ միջազգային կազմակերպությունների գնահատման տեսանկյունից:
- ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ
Նախագծի կարգավորումների համաձայն՝ առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված Օրենքի 34-րդ հոդվածի 2-12-րդ մասերի, 35-40-րդ հոդվածների, 41-րդ հոդվածի 1-8-րդ մասերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի երկրորդ նախադասության, 3-5-րդ մասերի ուժի մեջ են մտնելու ժամկետ նախատեսել 2020 թվականի հունվարի 1-ը: Մինչ այդ շարունակում են գործել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 32-րդ հոդվածի 2-7-րդ մասերի, 32.1-37-րդ հոդվածների դրույթները: Ընդ որում, նախատեսվում է նորմերի կիրառման համար սահմանել հետադարձ ուժ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019 թվականի հունվարի 1-ից de jure ուժի մեջ մտած նորմերը de facto չեն կիրառվել:
- ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
- ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Նախագծի ընդունման արդյունքում ժամանակավոր լուծում կտրվի ստեղծված օրենսդրական կազուսային իրավիճակին, կապահովվի հայտարարագրման համակարգի բնականոն գործունեությունը:
-
Обсуждалось
01.03.2019 - 16.03.2019
-
Тип
Закон
-
Область
Борьба с коррупцией, Публичная служба
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 6189
Принт