В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության 2019/2020 ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
4 - За
-
1 - Против
|
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը
1. Անհրաժեշտությունը. Նախագիծն ընդունվում է Կրթության մասին ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան: |
|
|
2 |
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. |
|
|
Ամբիոնները, բազային գիտահետազոտական լաբորատորիաները բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրման, գիտական ներուժի զարգացման, գիտամանկավարժական կադրերի պատրաստման և դասախոսական կազմի երիտասարդացման նպատակով՝ յուրաքանչյուր տարի ՀՀ գերատեսչություններից, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից և գիտական կազմակերպություններից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ըստ մասնագիտությունների, ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների պետության կողմից նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, առկա ուսուցմամբ ասպիրանտական կրթական ծրագրով տեղերը: |
|
3 |
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. |
|
|
Ասպիրանտական կրթական ծրագրով նախատեսված ընդունելության տեղերի ցանկի (ըստ մասնագիտությունների) հստակեցում և ընդունելության քննությունների կանոնակարգում: |
|
|
4. Կարգավորման նպատակը և բնույթը. |
|
|
Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ասպիրանտական կրթական ծրագրով ընդունելության և ուսումնառության անվճար տեղերի հատկացման գործընթացները: Հայաստանի Հանրապետությունում 2019/2020 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, առկա ուսուցմամբ տեղերն՝ ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել բնագիտական և ինժեներական (ճարտարագիտական) ոլորտի գերակայությունները: |
|
5 |
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. |
|
|
ՀՀ կրթության և գիտության նախարարություն: |
|
6 |
6. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունմամբ կապահովվի բարձր որակավորմամբ կադրերի պատրաստումը և կնպաստի պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների երիտասարդացմանը: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2019/2020 ուսումնական տարվա համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել 140 տեղ` ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառությունը առկա ուսուցմամբ կազմակերպելու նպատակով: |
Տեղեկանք Հայաստանի Հանրապետության 2019/2020 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեների վրա ազդեցության մասին |
||
Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում: |
||
Տեղեկանք Հայաստանի Հանրապետության 2019/2020 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին |
|
1. |
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մասին ընդունման առնչությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա: |
2. |
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: |
-
Обсуждалось
01.03.2019 - 17.03.2019
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 9489
Принт