Առանց մրցույթի դրամաշնորհ հատկացնելու և ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
-
1 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ կառավարության «Առանց մրցույթի դրամաշնորհ հատկացնելու և ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման ընդունման
2018թ. հունիսի 1-ի թիվ 581-Ա Կառավարության ծրագրով հաստատված տնտեսական զարգացման երեք հիմնական առաջնահերթություններից մեկը բարձր տեխնոլոգիաների ոլորտն է և նախատեսվում է՝
- Խթանել հայկական ՏՏ, ՏՀՏ, բարձր տեխնոլոգիական արտադրանքի մրցունակ բրենդի ձևավորմանը և ապահովել միջազգային շուկաներում պահանջարկ ունեցող արտադրանքի պատշաճ ներկայացմանը։
- Խթանել Հայաստանի մարզերում առկա ենթակառուցվածքների հիմքով ժամանակակից հագեցած տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեությունը և ձեռնարկել միջոցներ այլ քաղաքներում նոր կենտրոնների ստեղծման ուղղությամբ:
- Նպաստել վերազգային ՏՏ, ՏՀՏ, բարձր տեխնոլոգիական ընկերությունների մուտքը Հայաստան՝ հիմնելու բարձր տեխնոլոգիական գիտահետազոտական-արտադրական և կրթական կենտրոններ։
Ներկայումս նախարարության կողմից Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվում է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող երեք ծրագրեր՝ <<Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների>>, <<Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման>> և <<2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման>>:
Որոշման նախագծի ընդունումը բխում է նախ և առաջ 2018թ. հունիսի 1-ի թիվ 581-Ա Կառավարության ծրագրով հաստատված տնտեսական զարգացման երեք հիմնական առաջնահերթությունների ապահովման կարևորությունից՝ ապահովելու համար վերոհիշյալ զարգացման ուղղությունները՝ ՝ <<Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների>>, <<Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման>> և <<2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման>> ծրագրերի իրականացման միջոցով, և <<Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 17 կետի պահանջներից, այն որ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեից դրամաշնորհներն իրավաբանական անձանց տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մրցույթի ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջոցների հաշվին ծրագրերի և միջոցառումների իրականացումը կարող է իրականացվել միայն կոնկրետ իրավաբանական անձի միջոցով` բացառիկության հանգամանքով պայմանավորված: Ընդ որում, առանց մրցույթի իրավաբանական անձին դրամաշնորհի տրամադրումն իրականացվում է Կառավարության որոշմամբ:
Մինչև 2019թ նշված ծրագրերն իրականացվել են ոլորտում առաջատար համարվող «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության>> կողմից: Ներկայումս, նկատի ունենալով վերջիններիս բացառիկության հանգամանքը, նպատակահարմար է 2019թ ևս ծրագրերի համապատասխան միջոցառումների իրականացումը վերապահել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին և «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը>>:
Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ <<Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների>>, <<Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման>> և <<2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման>> ծրագրերի որոշ բաղադրիչներ հանդիսանում են համաֆինանսավորման ծրագրեր՝ օրինակ տարածքների վարձակալություն, միջազգային դոնոր կազմակերպությունների հետ ստարտափերի աջակցություն, աշխատակիցների վարձատրություն և այլն, որոնք արդեն իրականացվում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին և «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության>> կողմից և ՀՀ պետական բյուջեից նշված ծրագրերի իրականացման համար դրամաշնորհները մրցութային կարգով տրամադրումը կարող է բացասական անդրադառնալ միջոցառումների լիարժեք և արդյունավետ իրականացման համար:
-
Обсуждалось
19.02.2019 - 07.03.2019
-
Тип
Pешение
-
Область
Транспорт
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 7672
Принт