«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի նիստի 7-րդ կետով հավանության արժանացած N 39 արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրային որոշման նախագիծ
-
6 - За
-
4 - Против
Նախագիծ
արձանագրային
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ՆԻՍՏԻ 7-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ N 39 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-------------------------------------------------------------------------------------------------------------------
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի նիստի 7-րդ կետով հավանության արժանացած «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին» N 39 արձանագրային որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
- 10-րդ կետի 2)-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) կապիտալ ներդրումների ավելացմանը, տնտեսությունների խոշորացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը։».
- 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ծրագրի հիմնական նպատակն է` հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել կապիտալ ներդրումների ծավալների ավելացմանը, արտադրական հզորությունների ընդլայնմանը, տնտեսությունների խոշորացմանն ու զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը և արտադրության ծավալների ավելացմանը».
- 12-րդ կետի 1)-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) վարկավորման պայմանների սահմանումն ըստ վարկավորման ուղղությունների՝ կապիտալ ներդրումների, առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման, գյուղատնտեսական մթերքների վերամշակման և ընթացիկ աշխատանքների կատարման.».
- 14-րդ կետից հանել «2018-2020 թվականների» բառերը, իսկ «ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» բառերը.
- 15-րդ կետի՝
- 1)-ին ենթակետում «գործունեություն» բառից առաջ լրացնել «գյուղատնտեսական» բառով.
- 2)-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ծրագիրն իրականացվում է սկսած 2017 թվականի երրորդ եռամսյակից և լինելու է շարունակական.».
- 3)-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ծրագրի մասնա- կիցներն են գյուղատնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, առևտրային բանկերը կամ վարկային կազմակերպություները (այսուհետ՝ Ֆինանսական կառույցներ), Հայաստանի Հանրա- պետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն), Նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը (այսուհետ` Գյուղական ֆինանսավորման կառույց).
- 4)-րդ ենթակետում «3-10 մլն դրամ» բառերը փոխարինել «3-15 մլն դրամ» բառերով.
- 9)-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ֆինանսական կառույցի համար վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը սկսելու համար հայտի ընդունման, քննարկման և վարկի տրամադրման նախապայման է համարվում Նախարարության կողմից տնտեսավարողներին տրված հավաստագիրը։ Հավաստագրի տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է Նախարարությունը:».
- 17-րդ կետում «Հիմնադրամը» բառը փոխարինել «Նախարարությունը» բառով.
- 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի ամփոփման արդյունքում Գյուղական ֆինանսավորման կառույցը և Նախարարությունը ձևավորում են վիճակագրական տվյալների շտեմարան, որը ներառում է ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվությունը, արձանագրված խնդիրները և իրագործման դժվարությունները».
- 20-րդ կետում «Հիմնադրամին» բառը փոխարինել «Նախարարությանը» բառով.
- 22-րդ կետում «կառավարության» բառը փոխարինել «վարչապետի» բառով.
- 22-րդ և 25-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն» բառերը փոխարինել «Նախարարություն» բառով.
- հանել 26-րդ կետը.
- 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ծրագրի պայմաններով նախատեսվում է յուրաքանչյուր տարի տրամադրել շուրջ 20-22 մլրդ դրամի վարկեր։ Մայր գումարի, սուբսիդավորվող տոկոսադրույքի գումարի հաշվարկի արդյունքները ներկայացված են աղյուսակում».
- 29-րդ կետի 6)-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6) ոլորտում մասնավոր ներդրումները կավելանան տարեկան միջին հաշվով 20.0 մլրդ դրամով, որը հնարավորություն կստեղծի շահառու տնտեսավարողների տնտեսությունների կայունացման, կապիտալ ներդրումների ավելացման, ընդլայնված ծավալներով արտադրության շարունակման և արդիական տեխնոլոգիաների ներդրման համար:».
- «Ծրագրի իրականացման համար պահանջվող մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսադրույքի գումարի հաշվարկի արդյունքները» աղյուսակը փոխարինել ստորև ներկայացված աղյուսակով։
Աղյուսակ |
|||||||||||||||||||||||||||||||
ՀՀ կառավարության 2011թվականի մարտի 31-ի թիվ 349-Ն որոշման թիվ 3 հավելվածով հաստատված <<Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկեր տոկոսադրույքների սուբսիդավորման >> Ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ |
|||||||||||||||||||||||||||||||
Ֆինանասական կառույց |
01.01.2018թ-30.09.18թ տրամադրված վարկեր |
30.09.18թ դրությամ վարկերի մնացորդ |
01.01.18թ-31.10.18թ ժամանակահատվածում փաստացի սուբսիդավորված գումար |
01.11.18թ-31.12.18թ-ի համար սուբսիդավորման ենթակա գումարների կանխատեսում |
01.01.19թ-31.12.19թ-ի համար սուբսիդավորման ենթակա գումարների կանխատեսում |
||||||||||||||||||||||||||
քանակ |
գումար |
||||||||||||||||||||||||||||||
Ընդամենը |
0 |
12,300 |
4,721,035,870 |
461,824,567 |
53,000,000 |
43,000,000 |
|||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||||||
ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 39 արձանագրային որոշմամբ հաստատված << Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման>> Ծրագրի շրջանակներում 2019 թվականին իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ |
|||||||||||||||||||||||||||||||
Ֆինանսական կառույց |
Կանխատեսվող վարկերի քանակ(01.01.19-31.12.19թ) |
Կանխատեսվող վարկերի գումար (01.01.19-31.12.19թ) |
Կանխատեսվող սուբսիդավորման ենթակա գումար (01.01.19-31.12.19թ)՝ ծրագրի սկզբից մինչ 31.12.19թ տրամադրված վարկերի համար |
||||||||||||||||||||||||||||
Ընդամենը |
5094 |
21,665,000,000 |
2,151,037,710 |
||||||||||||||||||||||||||||
|
|
2,194,037,710 |
|||||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||||||
|
Նիկոլ Փաշինյան
-
Обсуждалось
18.02.2019 - 05.03.2019
-
Тип
Протокольное решение
-
Область
Сельское хозяйство
Просмотры 8016
Принт