Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

1.

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության զարգացումն ապահովելու նպատակով 2019-2024 թվականներին հանրապետությունում առկա նախիրների որակական բարեփոխման, դրանցում տոհմային և արտադրատնտեսական բարձր արժեք ունեցող կենդանիների գլխաքանակի և կենդանական ծագման արտադրանքի ծավալների ավելացման  անհրաժեշտությամբ։

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

1990-ական թվականների սկզբին Հայաստանի Հանրապետությունում իրականացված ագրարային բարեփոխումների արդյունքում գյուղատնտեսական կենդանիների գրեթե 90%-ը կենտրոնացվեց գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում, և ապակենտրոնացման արդյունքում ձևավորված մասնատված նախիրներում հնարավոր չէր իրականացնել լայնածավալ տոհմասելեկցիոն աշխատանքներ: Հայաստանի Հանրապետությունում անասնագլխաքանակի մասնատման, հախուռն տրամախաչումների, ինչպես նաև հանրապետություն հիմնականում ցածրարժեք արտադրատնտեսական հատկանիշներով օժտված կենդանիների ներկրման արդյունքում լուրջ խոչընդոտներ են առաջացել լայնածավալ տոհմասելեկցիոն աշխատանքների իրականացման գործում, ինչի հետևանքով կովերի միջին կաթնատվությունը տարիներ շարունակ տատանվում է 2000 կգ-ի սահմաններում։

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Հանրապետությունում տավարաբուծության զարգացման քաղաքականությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրին» համապատասխան, որը նպատակաուղղված է հանրապետությունում տոհմային տավարաբուծության զարգացմանը, բուծվող ցեղերի կատարելագործմանը, ինչպես նաև կաթի արտադրության ծավալների ավելացմանը:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Որոշման նախագծի շրջանակներում 2019-2024 թվականներին հանրապետություն խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների ներկրման խրախուսումն է։ Այդ նպատակով նախատեսվում է պետական բյուջեից մասնակի փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռք բերման ծախսը (գնման արժեքի 30 տոկոսը)։

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքները

 

«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների  տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի գենետիկական բարձր ներուժով օժտված խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների հանրապետություն ներկրմանը, հանրապետությունում տավարաբուծության ճյուղի աստիճանական ինտենսիվացմանը, տոհմային կենդանիների տեսակարար կշռի ավելացմանը, հանրապետությունում բուծվող ցեղերի ցեղայնության բարելավմանը և կատարելագործմանը, կաթի ու մսի արտադրության ծավալների ավելացմանը, տոհմասելեկցիոն աշխատանքների բարելավման միջոցով տոհմային մատղաշների աճեցմանը և այլն:

7.

Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը

 

Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում` հասարակությանն իրազեկելու նպատակով:

9.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները

 

Միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորություններին համապատասխանեցնելու անհրաժեշտություն չկա:

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն բացակայության մասին

 

«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նախատեսվում է ընդհանուր առմամբ 1.02 մլրդ Հայաստանի Հանրապետության դրամի չափով հատկացում՝ Ծրագրով նախատեսված խոշոր եղջերավոր տոհմաին կենդանիների գնման արժեքը մասնակի փոխահատուցելու համար։ Միաժամանակ ծրագրի իրականացման հաշվետու ժամանակահատվածում կախված սեռահասակային խմբից և ձեռք բերման գնից հանրապետություն կներկրվի առնվազն 3000 գլուխ խոշոր եղջերավոր տոհմային կենդանի, տոհմային կովերի կամ երինջների ներկրման դեպքում հավելյալ կարտադրվի ավելի քան 4.5 մլրդ Հայաստանի Հանրապետության դրամ արժողությամբ տավարի միս և կաթ (կենդանի զանգվածով)։

  • Обсуждалось

    15.02.2019 - 03.03.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10436

Принт

Предложения

Սասուն Ասատրյան

27.02.2019

Առաջարկում ենք նախագծում ներառել Հայաստանյան տոհմային տնտեսություններից ևս տոհմային ցուլիկների, երինջների, մոզիների, հորթերի, կովերի ձեռք բերման հնարավորությունը դոտացիոն(30% սուբսիդավորումով) ծրագրով:

Սասուն Ասատրյան

27.02.2019

Առաջարկում ենք նախագծիծ հանել արտերկրից առաջնածին կովի ձեռքբերումը , քանի որ 7ամսեկանից ավելի բարձր հղի կենդանիներին երկար ճանապարհ անցնելիս առողջության, անվտանգության պահանջներից ելնելով անթույլատրելի է(նորման 3-6ամսեկան հղիությունն է), մյուս կողմից հղի կենդանիներին տեղափոխման ստրեսից հետո պահանջվում է 1-1.5ամիս ադապտացիոն շրջան, որը համընկնում է հղիության վերջին ամսին և այդ պատճառ կհանդիսանա հետագա լակտացիայի, կաթնատվության վրա:

Սասուն Ասատրյան

18.02.2019

Առաջարկում ենք հնարավորություն ստեղծել, որպեսզի գյուղացին կարողանա բարձրակարգ կաթնատու ցեղատեսակի երինջներ ձեռք բերի անմիջապես Հայաստանյան տոհմային սելեկցիոն տնտեսություններից, որը կարող է ավելի էժան և որակյալ լինել: Այդ դեպքում հնարավորություն կստեղծվի նաև տեղական տոհմային տնտեսությունները զարգացնել: Նախագիծը կյանքի կոչելու համար պետք է դասեր քաղել նախորդ ծրագրերի բացասական կողմերից և ստեղծել աշխատող նախագիծ:

Узнать больше