Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                «    » ----------------- 20   թվականի          N       -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 1334-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 1509-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.  

  1. «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն որոշման՝

1) 2-րդ մասի «համապատասխան» բառից հետո լրացնել «՝ իրավասու մարմնի կողմից թարգմանչի հետ կնքված պայմանագրի հիման վրա» բառերը.

2) 3-րդ մասի «2019 թվականի մարտի 1-ին» բառերը փոխարինել «2020 թվականի փետրվարի 1-ին» բառերով:

  1. «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշման 3-րդ մասի «սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը» բառերով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Обсуждалось

    15.02.2019 - 02.03.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Уголовный процесс, Гражданский процесс

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7263

Принт