Добавить в избранное

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին«

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       

 Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «ստանալը» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածում՝

  • լրացնել նոր 4.1-ին մասով՝ հետևյալ բավանդակությամբ.

«4.1 Ավագանու անդամները կարող են զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացառությամբ օրենքներով նախատեսված դեպքերի:»

  • 5-րդ մասը «կատարումը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 4.1-ին մասով նախատեսված դեպքի:» բառերը:
  • 6-րդ մասի երկրորդ պարբերությունը «50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «կամ համայնքի» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «վճարները» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքի» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 48-րդ հոդվածում.

  • 1-ին մասը «իրավունք» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքի» բառերով.
  • 2-րդ մասը «ժամկետում» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքի» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

        

  • Обсуждалось

    15.02.2019 - 03.03.2019

  • Тип

    Закон

  • Область

    Территориальное управление и развитие, Публичная служба

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11623

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Հայկ Սարգսյան

15.02.2019

Չմոռանաք որողոպմների ընդունման ժամանակ շահերի բախման մասին։

Узнать больше