В стадии разработки
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԱԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի 874-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԱԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի 874-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ էկոնոմիկայի նախարարի N874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների» դասակարգչի (այսուհետ՝ Դասակարգիչ 2013 թվականին ընդունումից մինչ օրս տնտեսական զարգացմանը զուգընթաց ի հայտ եկած նոր տնտեսական գործունեության տեսակների դասակագչում ներառման, ինչպես նաև կիրառման ընթացքում ի հայտ եկած բացթողումների շտկման անհրաժեշտությամբ: Դասակարգչի փոփոխությունները, որոնք իրականացվել են բացառապես ազգային 5-րդ նիշի մակարդակով, միտված են Դասակարգչի կատարելագործմանը, ինչպես նաև ազգային տնտեսության առանձնահատկություններն առավել լիարժեք արտահայտմանը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Դասկարգիչը ներառված է Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվական դասակարգման և կոդավորման միասնական համակարգի կազմի մեջ: Դասակարգչով սահմանվում են ՀՀ տնտեսական գործունեության տեսակների անվանումները՝ համապատասխան կոդերով, որոնք կառուցված են հնգաստիճան դասակարգման սկզբունքով:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը միտված է «Տնտեսական գործունեության տեսակների» դասակարգչի ազգային 5-րդ նիշի մակարդակն ազգային տնտեսության առանձնահատկություններին և արդի գործունեության տեսակներին լիարժեք համապատասխանեցնելուն:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Կարգավորման նպատակն է «Տնտեսական գործունեության տեսակների» դասակարգչն առավել ներդաշնակեցնել ՀՀ տնտեսությանը և օրենսդրությանը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստանալ ազգային տնտեսության առանձնահատկություններին առավել համահունչ գործունեության տեսակների դասակարգման համակարգ:
- Այլ տեղեկություններ
-
-
Обсуждалось
12.02.2019 - 27.02.2019
-
Тип
Приказ
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 11425
Принт