Добавить в избранное
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր
-
22 - За
-
261 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Կարինե Ավդալյան 20.02.2019 15:05:38 | Չի կարելի ուղղակի վերցնել և մշակույթի նախարարությունը միացնել կրթության և գիտության նախարարությանը, չկա որևէ հիմնավորում, որ միացման դեպքում այդ երկու նախարարությունները ավելի արդյունավետ կաշխատեն քան ներկայում: Մշակույթի նախարարությունը պետք է լինի ոլորտային առանձին գերատեսչություն | ||
2 | Կարեն Գրիգորյան 21.02.2019 16:49:56 | Նախածով նախատեսվում է ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միացնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և այն վերանվանել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Ներկայացված նախագծում և հիմնավորման մեջ իսպառ բացակայում է որևէ ուսումնասիրություն, վերլուծություն, մասնագիտական կամ փորձագիտական եզրակացություն՝ թե հատկապես ո՞ր խնդիրների և հայտնաբերված կառավարչական սխալների, գործառութային կրկնությունների, ավելորդ և չհիմնավորված գործառույթների պատճառով է անհրաժեշտ միավորումը: Չի ներկայացվել նաև որևէ մասնագիտական կարծիք կամ վերլուծություն նոր կազմավորվող կառույցում (կառույցներում) գործառութային բաշխվածությունը, ենթակայությունների և իրավասությունների շրջանակները, պետական նոր մարմնի կառուցվածքը, հնարավոր հաստիքների թիվը՝ սահմանված գործառույթների ծավալից: Պետական կառավարման համակարգի նման խոշորամասշտաբ փոփոխությունը և կառուցվածքների միավորումը գործնականում կարող է հանգեցնել կառավարչական ճգնաժամերի, պետական կառավարչական ապարատի բնականոն գործունեության էական խաթարմանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Նախագծով հստակ ներկայացված չէ նաև, թե գերատեսչությունների միացման ձևով վերակազմակերպումը, ինչ ժամկետներում պետք է իրականացվի: Միավորման դեպքում գործառույթներով գերծանրաբեռնված, բազմազան և ծավալով բավական ուռճացած պետական մարմինն ինքնաբերաբար կաշխատի ոչ արդյունավետ, մշակութային քաղաքականության իրականացումը կարող է տուժել, իսկ առավել կարծրացած և դանդաղած աշխատանքային ընթացքը բացասաբար կանդրադառնա խնդիրների լուծման, որոշումների կայացման և ծրագրերի իրականացման արագության և արդյունավետության վրա։ | ||
3 | Կարեն Գրիգորյան 26.02.2019 09:56:38 | Հարգելի Կառավարություն, այս ինչ ազգադավ նախագիծ է դրվել շրջանառության մեջ, ինչպես կարելի է Հայաստանի նման հարուստ մշակութային անցյալ ունեցող պետությունը չունենա առանձին մշակույթի նախարարություն: Կրթության և գիտության նախարարությանը միացնելով մենք կկորցնեք մեր մշակույթը, քանի որ կրթության գիտության նախարարությունը շատ լիքը անելիքներ ունի իր ոլորտում, իսկ մշակույթն էլ միացնելով այդ նոր գերատեսչությունը ի վիճակի չի լինի լուծելու ծառացած խնդիրները և նոր մարտահրավերները: Սա ուղակի մշակույթի կործանում է, պետք չէ առանց լուրջ հիմնավորման նախարարություններ միավորել: Դեմ եմ մշակույթի նախարարության միավորմանը: | ||
4 | Մարինե Հակոբյան 21.02.2019 17:30:35 | Հիմնավորման մեջ որևէ նշում չկա, թե ինչու է մշակույթի նախարարությունը միանում կրթության և գիտության նախարարությանը: Այդ միացման արդյունավետությունը որևէ կերպ հիմնավորված չէ: Եթե մշակույթի նախարարությունը իր ներկա կառուցվածքով աշխատում է անարդյունավետ, ապա պետք է կառուցվածքային փոփոխություն կատարել, այլ ոչ թե նախարարությունը միավորել կրթության նախարարությանը: Դա անընդունելի է, մշակույթի նախարարությունը պետք է ունենա առաձին գերատեսչության կարգավիճակ: | ||
5 | Քրիստինե Հովհաննիսյան 21.02.2019 21:31:02 | Հարգելի հայրենակիցներ, ուղակի ծիծաղ է առաջացնում և հիասթափություն։ նման կարևոր օրենքի հիմնավորման մեջ մի բառ չկար գրված հիմնավորման, ազդեծության հետևանքների ակնկալվող արդյունքի մասին պարզապես գործողությունների պլան արդեն իսկ պլանավորածի մասին կարծես ամեն ինչ առանց հանրային քննարկումների էլ որոշված է։ միթե կարելի է ոլորտի գիտակների կարծիքը հաշվի չառնել, քանի որ նախքինում միացման անհաջող փորձ եղել է։ | ||
6 | Քրիստինե Հովհաննիսյան 21.02.2019 21:49:03 | Ավելացնեմ, որ կրճատելով ծախսերը բարեկեցություն չես ապահովի, դա աղքատի մտածելակերպ է։ Անհրաժեշտ է ավելացնել եկամուտները։ Զանգվածային կրճատումների ժամանակ նոր սոցիալական խնդիրներ են առաջանալու։ | ||
7 | Ոսկան Պողոսյան 22.02.2019 10:51:07 | Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մշակույթի նախարարությունը հանդիսանում է քաղաքակիրթ աշխարհում առկա պետությունների հիմնարար տարրերից մեկը, ինչպես նաև ազգային էթնոպահպանության հաջողության գրավականներից մեկը՝ կարծում եմ ճիշտ կլիներ մշակույթի նախարարությունը պահպանել որպես ոլորտային առանձին գերատեսչություն։ | ||
8 | Հրանուշ Ղարիբյան 22.02.2019 15:14:26 | Ինչպես կարելի է մի մեծ և կարևոր ոլորտ մշակույթի նածարարությունը վերցնել և միավորել կրթության և գիտության նախարարությանը: Սա գենոցիդ է մշակույթի հանդեպ: Նման մոտեցումը շատ սխալ է, նախկինում էլ է մշակույթի նախարարությունը միավորվել այլ նախարարության հետ սակայն արդյունավետ չի գործել ու կրկին առանձնացվել է: Մի կրկնեք նախկինների սխալը, հետո արդեն ուշ կլինի կորուստները վերականգնել: Հիմնավորման մեջ որևէ ձևով նշված չէ այդ նախարարությունների միավորման արդյունավետության մասին: Ըստ էության այդ քայլով կփակվի մշակույթի նախարարությունը, ինչը շատ սխալ է և անընդունելի: Հետաքրքիր է նախագծի հեղինակները նման կարևոր գերատեսչության միավորումը ինչպես են հիմնավորում: Սա մշակույթի կոծանման վերջն է, սթափվեք էս ինչ ենք անում: | ||
9 | ՀՈՎՍԵՓ ՊՈՂՈՍՅԱՆ 23.02.2019 14:50:33 | Առաջարկում եմ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության անվանման մեջ ավելացնել ընտանիք բառը: Բանն այն է, որ թև ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածում ընտանիքը բնութագրվում է, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, սակայն գործադիր մարմնում նրանով ցայսօր ոչ մի գերատեսչություն չի զբաղվել: Ընդգծում եմ, որ խոսքը վերաբերվում է ընտանիքի և ոչ թե սոցիալական վատ վիճակում գտնվողների մասին: | ||
10 | Արման Սահակյան 26.02.2019 10:44:41 | Նախագիծն ունի բազմակողմանի քննարկումների և վերլուծությունների կարիք: Մասնավորապես, պարզ չէ թե իրարից բավականին տարբերվող գործառույթներ ունեցող գերատեսչությունների միավորումից և «սուպեր նախարարությունների» ստեղծումից ինչքանով է բարձրանալու աշխատանքի արդյունավետությունը կամ արդյոք կբարձրանա ընդհանրապես: Հիմնավորման մեջ խոսվում է օպտիմալացման մասին, այդ սակայն այդ նպատակի իրականացումը խիստ հարցականի տակ է, քանի որ օպտիմալացման արդյունքում կարող են բազմաթիվ բարձրակարգ և երկարամյա փորձ ունեցող մասնագետներ դուրս մնալ պետական կառավարման համակարգից: Դա թերևս վերստին չի նպաստելու արդյունավետության բարձրացմանը և օպտիմալացման արդյունքում հայտարարված նպատակների կամ կառավարության ծրագրի դրույթների իրականացմանը: Մյուս կողմից տարբեր գերատեսչություններ տարեկան կտրվածքով գործ են ունենում տասնյակ հազարավոր փաստաթղթերի հետ: Ոչ մասնագիտական ստորաբաժանումների միավորման արդյունքում առաջացող ստորաբաժանման վրա դրվելու են լրացուցիչ գործառույթներ, իսկ որոշ դեպքերում կարող է գերծանրաբեռնվածություն առաջանալ: Դա հղի է աշխատանքի թերակատարմամբ, արդյունավետության նվազմամբ: Կառավարության ծրագրում հռչակված տնտեսական հեղափոխության իրականացման հարցում առաջնահերթություններից մեկն էներգետիկայի ոլորտն է: Սույն նախագծով նախատեսվում է էներգետիկայի ոլորտն ընդգրկել տարածքային կառավարման և զարգացման նախարարության կազմում: Ներկայումս ՀՀ-ն հանդիսանում է էլեկտրաէներգիա արտահանող երկիր և առաջիկայում էլ կան լուրջ նախադրյալներ այդ միտումը զարգացնելու համար, ինչպես նաև էներգետիկ համագործակցություն է ձևավորվել ՀՀ-ԵՄ շրջանակներում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) և այլ միջազգային կազմակերպությունների (IRENA, MEA, Energy Charter, EU4Energy և այլն), ԱՊՀ և ԵԱՏՄ հետ, ուստի էներգետիկայի ոլորտի համար պատասխանատու գերատեսչության միաձուլումը այլ գերատեսչության առնվազն վտանգում է երկրի էներգետիկ անկախության և անվտանգության մակարդակը և վերոգրյալ համագործակցությունների արդյունավետության իրականացումը: Նույնը վերաբերվում է նաև այլ միավորումներին: | ||
11 | Արթուր Գրիգորյան 26.02.2019 14:45:41 | Նախագիծը քննարկելիս հաշվի առնել այն կարևոր հանգամանքը, որ Հայաստանի պետականության համակարգում մշակութային ենթակառուցվածքներն ամենակայացածներից են և մշակույթի նախարարության դերը այդ ենթակառուցվածքներն ավելի արդյունավետ համակարգելու և ինքնուրույն քաղաքականությամբ կարգավորելու համար շատ կարևոր է: Եվս մեկ անգամ խնդրում ենք, կարևորելով Նախագծով կարգավորվող հարաբերությունը այն դրվի հանրային քննարկման, քանի որ հանրային քննարկումները նորմատիվ իրավական ակտի նախագծերի իրավաստեղծ գործընթացին հասարակության մասնակցության, այդ գործընթացի թափանցիկության և հաշվետվողականության ապահովումն է: Այսօր աշխարհը, առավել քան երբևէ, կենտրոնացված է ստեղծել այնպիսի մշակութային քաղաքականություն որ պետությանը կբերի, թե ֆինանսական միջոցներ և թե հանրահռչակում: Մշակույթի նախարարությունը խիստ մասնագիտացված և կայացած մարմին է։ Տարիներ շարունակ մշակույթի նախարարության կողմից իրականացվել են մի շարք գործառույթներ՝ հատուկ մշակված ծրագրերի և նախարարության կողմից դրանց անմիջական հսկողության և վերահսկողության միջոցով: Նախարարության վերակազմակերպումը այլ պետական մարմնի հետ կբերի կայացած համակարգի տարալուծմանը և ոչ արդյունավետ կառավարմանը: Ներկայացված նախագիծը վերաբերում է պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղային ոլորտների՝ մեկ միասնական պետական կառավարման մարմնում (կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ և երիտասարդություն) ներառելուն, ինչը ուղղակի հակասության մեջ է այդ ռազմավարական ոլորտներից յուրաքանչյուրի դեպքում պետության կողմից այդ ոլորտային քաղաքականության մշակման, դրա հասցեական ու նպատակային կենսագործման տրամաբանության հետ: Ոլորտներից յուրաքանչյուրը (հատկապես՝ կրթությունը, գիտությունն ու մշակույթը) ունեն բացառիկ կարևորություն՝ իբրև առանձին կարգավորման տիրույթ, իբրև քաղաքականություն, իբրև ռազմավարություն: Ավելին, մշակույթը Հայաստանի Հանրապետության և ողջ հայության համար ունի բացառիկ կարևորություն: Նախ՝ այն մեր երկրի այցեքարտն է միջազգային ասպարեզում պատշաճ ներկայանալու հարցում: Պետությունն ունի բացառիկ կարևոր ռազմավարական գործառույթ՝ մի քանի հազարամյա հայկական մշակութային ժառանգությունը, թե հայրենիքում, թե նրա սահմաններից դուրս պահպանելու, պաշտպանելու և հանրահռչակելու գործում: Պետությունը պետք է ունենա հստակ հայեցակարգ մշակույթը երկրի տնտեսության և զբոսաշրջության հետ կապակցելու և այս առումով իրականացնելու նպատակային պետական միասնական քաղաքականություն: Այս և բազմաթիվ այլ կարևոր հանգամանքներ բացառում են մշակույթի նախարարության գործառույթների բնականոն իրագործումը պետական այլ կառույցների հետ միավորված: Ինքնուրույն կառավարման մարմնի բացակայությամբ կտուժի հայ մշակույթի վերաբերյալ իրազեկվածությունը և տարածումը օտարերկրյա պետություններում: Մի քանի հազարամյա մշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) առկայությունը պարտավորեցնում է պետությանը մշակել առանձին ճյուղային ռազմավարություն և իրականացնել համալիր և ամբողջական քաղաքականություն այդ ժառանգության՝ 1) խորը և համակողմանի գիտական ուսումնասիրության համար, այդ թվում՝ այդ ուսումնասիրությունների համատեքստում այլ պետությունների հետ միջպետական և միջմշակութային համագործակցության արդյունավետ իրագործման, 2) պատշաճ պահպանության համար, այդ թվում համապատասխան պետական կազմակերպությունների (թանգարաններ, գրադարաններ, պատկերասրահներ) պետական կառավարման, պահպանության միասնական պետական չափորոշիչների (պահանջներ և պայմաններ) մշակման, միասնական տեղեկատվական շտեմարանների ստեղծման և վարման, պահպանության գործում միջազգային համագործակցության համար (ՅՈՒՆԵՍԿՕ, ԻՆՏԵՐՊՈԼ, ԻԿՈՄ, Համաշխարհային մաքսային կազմակերպություն և այլն): 3) պատշաճ պաշտպանության համար, այդ թվում միջազգային պաշտպանության, որտեղ օրըստօրե թափ հավաքով հիբրիդային և տեղեկատվական պատերազմներում մեծ կշիռ են ձեռք բերում «մշակութային պատերազմները»՝ ապատեղեկատվության տարածման, այլոց մշակութային ժառանգության «յուրացման», մշակութային «ինտերվենցիաների» և այլ գործընթացների տեսքով: 4) պատշաճ հանրահռչակման համար, թե Հայաստանում զբոսաշրջային ճիշտ քաղաքականության և միջգերատեսչական արդյունավետ գործակցության համատեքստում (տնտեսական և մշակութային բաղադրիչ), թե օտարերկրյա պետություններում հայոց մշակութային ժառանգության պատշաճ ներկայացման ռազմավարության և գործընթացների առումներով: Համաձայն Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների, պետությունը պարտավոր է հանրային կյանքի բնականոն կազմակերպման նպատակով համապատասխան պետական լիազոր մարմնի միջոցով իրականացնել ոլորտային առանձին քաղաքականություն, մշակել առանձին հայեցակարգեր և ծրագրային ուղղություններ: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում պետական մշակութային քաղաքականությունը կազմակերպվում է մշակույթի պահպանման, տարածման և զարգացման պետական ծրագրերով և մշակութային քաղաքականությունը իրականացվում է հետևյալ ոլորտներում՝ 1) մշակութային ժառանգության օբյեկտների (պատմամշակութային հուշարձանների) պահպանության, ուսումնասիրման, օգտագործման և հանրահռչակման, 2) թատերարվեստի, պարարվեստի, երաժշտարվեստի, կինոարվեստի և տեսալսողական այլ արվեստների, 3) գեղարվեստական գրականության, ճարտարապետության, կերպարվեստի, դիզայնի, լուսանկարչության, բեմական, տարածական և երաժշտական արվեստի ու արվեստի այլ տեսակների և ժանրերի, 4) գեղարվեստական ժողովրդական ստեղծագործության և արհեստների, ժողովրդական մշակույթի, 5) ինքնագործ (սիրողական) գեղարվեստական ստեղծագործության, 6) թանգարանային առարկաների, թանգարանային հավաքածուների, հնատիպ գրքերի ու մատենագրերի և մշակութային այլ արժեքների պահպանության, ուսումնասիրման և հանրահռչակման, 7) մշակութային արժեքների հավաքչարարության (կոլեկցիոներության), 8) գրադարանային, արխիվային և հրատարակչական գործի, 9) գեղագիտական դաստիարակության և գեղարվեստական կրթության, մշակույթի ոլորտում մանկավարժական գործունեության, 10) մշակութաբանության և մշակույթի ոլորտում գիտական գործունեության, 11) միջազգային մշակութային համագործակցության, 12) մշակութային արժեքների պահպանման, ստեղծման, տարածման և մեկնաբանման (ընկալման) համար անհրաժեշտ մշակութային նշանակության նյութերի, սարքավորումների և այլ միջոցների արտադրության: Այսինքն, ՀՀ կառավարությունը պետք է որդեգրի այնպիսի քաղաքականություն, որ Հայաստանի Հանրապետությունում լինի միասնական մշակութային քաղաքականություն: ՀՀ մշակութային քաղաքականության հիմնական ոլորտներից մեկը՝ մշակութային ժառանգության օբյեկտների (պատմամշակութային հուշարձանների) պահպանությունը, ուսումնասիրումը, օգտագործումը և հանրահռչակումն է: Դա է վկայում նաև ՀՀ-ի կողմից վավերացված մի շարք կոնվենցիաներով: Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում ենք Նախագծով ՀՀ մշակույթի նախարարությունը թողնել որպես առանձին գերատեսչություն՝ նախարարության կարգավիճակով: | ||
12 | Armenuhi Amiryan 27.02.2019 11:45:06 | Անթույլատրելի է որևէ միացում ՀՀ ԿԳ և ՀՀ ՄՇ նախարարությունների մասով: Անհրաժեշտ է վերոհիշյալ 2 նախարարությունները թողնել որպես առանձին կառույցներ, ընտրել համապատասխան նախարարներ, մշակել ճիշտ քաղաքականություն, բարձրացնել կրթական մակարդակը (դպրոցական մակարդակը հասցնել առնվազն սովետական դպրոցի մակարդակին, երբ մեր դպրոցների ամենածույլ աշակերտը արտասահմանում ամենախելացի աշակերտն էր համարվում, երբ դպրոցի շրջանավարտը ԲՈՒՀ-ական քննություն էր հանձնում առանց կրկնակի պարապելու` միայն դպրոցի գիտելիքներով...), պահպանել հայկական մշակութային ժառանգությունը, հզորացնել և ավելի հանրահռչակել: Այս ոլորտների զարգացման համար նրանք պետք է լինեն առանձին կառույցներ, առանձին ղեկավարներով և զարգանան իրարից առանձնացված մշակված քաղաքականությամբ: Լեզու և մշակույթ` սրանք ռազմավարական նշանակություն ունեցող այն այցեքարտերն են, որով ազգը կարող է գոյատևել, ճանաչելի դառնալ և ստիպել աշխարհին հաշվի նստել իր հետ, այն երկուսը` որոնց նկատմամբ պետությունը պետք է դրսևորի շատ պատասխանատու և զգույշ քաղաքականություն: Նախարարությունները աշխատում են ՀՀ կառավարության անդամների մշակված քաղաքականությամբ: Ճիշտ ուղղվածությամբ աշխատանքի կազմակերպումը` կոնկրետ նախարարն է թելադրում նախարարության <<կատարող>> մասնագետներին` ինչ անել, ինչպես և ինչ արդյունք ստանալ: ՀՀ մշակույթի նախարարությունը մշտապես աշխատել է գերծանրաբեռնված` օրեր, շաբաթներ, տարիներ շարունակ անձնակազմը աշխատել է արտաժամյա` մինչև ուշ գիշեր. սա վկայում է, որ բավականին շատ են եղել անելիքները և անգամ աշխատանքային ժամը չի բավականացրել. արդյունքում ունենք մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող ներկայիս 72 մշակութային օջախ, որոնք պահպանում, զարգացնում և հանրահռչակում են հայ ազգի դարեդար փոխանցված մշակութային ժառանգությունը, նպաստելով նաև Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը: Արդյունքում ունեցել ենք արտաքին աշխարհին Հայաստանը ճանաչելի դարձնող այնպիսի հզոր արտադրանք` ինչպիսիք էին «Հայկական գրատպության 500-ամյակ», «Եղեռնի 100-ամյակ», «Լավաշ. հայկական ավանդական հացի...» գրանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության համաշխարհային ցանկում ..., այսօր շարունակվող ավանդական ծրագրեր ինչպիսիք են «Գիրք նվիրելու օր» , «Երևանյան հեռանկարներ» «Ոսկե ծիրան» և այլն: Կարելի է անվերջ թվարկել, բայց կարևորն այն է, որ այս բոլորին հնարավոր է եղել հասնել այն մասնագետների աշխատանքի շնորհիվ, որոնց հետագա աշխատանքային գործունեությունը այսօր վտանգված է: Առաջարկում եմ վերլուծել ՀՀ մշակույթի նախարարության յուրաքանչյուր ոլորտային մասնագետի (ինչպես նաև նախարարությունների վարչական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների) աշխատանքը, գնահատել նրանց արդյունավետությունը` ապա որոշել նրա հետագա աշխատելու ճակատագիրը. չէ որ նրանցից յուրաքանչյուրը` հաղթել է այս հեղափոխությունը և պատրաստ է մեր երկրի բարգավաճման համար անել ավելին: ՀՀ մշակույթի նախարարությունը պետք է ներկայանա ամբողջ աշխարհին որպես առանձին և ինքնուրույն հզոր կառույց: Պետք է տարբեր միջազգային հարթակներում հնչի «ՀՀ մշակույթի նախարարություն» արտահայտությունը, կլոր սեղաններին աշխարհը տեսնի «ՀՀ մշակույթի նախարարություն» ցուցանակը: Վստահ եմ, որ սա ազդեցիկ գործոն է Հայաստանի Հանրապետության, հայ ազգի և սփյուռքի համընդհանուր պայքարի և գոյատևման գործում: Ցավոք այս նախագծում բացակայում է հիմնավորումը, իսկ առանց «հիմնավոր հիմնավորման» ոչ մի նախագիծ անգամ քննարկման չի ներկայացվում ՀՀ կառավարություն: Առաջարկում եմ հիմնավորել կառուցվածքային փոփոխության յուրաքանչյուր կետի անհրաժեշտությունը, նպատակահարմարությունը և արդյունավետությունը. առկա հիմնավորումը ուղղակի նախարարությունների միացման նկարագրություն է, միացման արդյունքում ձևավորված նախարարության անուններ: Ի վերջո Հայաստանի զարգացման նպատակով կարելի էր քննարկել մշակույթի և զբոսաշրջության ոլորտների միացման նախագիծ: Այսօր գործող շատ մասնավոր տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ արտերկրից ժամանած տուրիստներին ծանոթացնում են Հայաստանի տեսաարժան վայրերին, հուշարձաններին` մատուցելով աղքատիկ, ոչ գիտական մակարդակի ճիշտ պատմություն, իսկ մշակույթի և զբոսաշրջության համատեղ քաղաքականության մշակման արդյունքում կարելի էր հասնել սկզբունքային մոտեցման և արդյունքում ըստ արժանվույն հանրահռչակել մեր ժառանգությունը: Հավելեմ, որ ներկայիս ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունում աշխատում են այնպիսի մասնագետներ, որոնց ոչ մի «հուշող գրված թուղթ» պետք չէ տվյալ պահին ձեռքում ունենալ, որպեսզի ցանկացած անշարժ հուշարձանի մասին ներկայացնեն գիտական հավաստի պատմություն: Առաջարկում եմ մանրամասն վերլուծություններ անել, աշխատող մասնագետներին ըստ արժանվույն գնահատել և օգտագործել նրանց մասնագիտական կարողությունները ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ապագայի, իսկ ոչ արժանիներին` օպտիմալացնել: Առանց նման վերլուծության և գնահատականի շատ նախարարությունների շատ հրաշալի մասնագետներ կարող են մեխանիկորեն դուրս մնալ այդ ոլորտներից և հայտնվել ոչ ճիշտ տեղում կամ ինչու չէ` ոչ ճիշտ երկրում. չի կարելի թույլ տալ սիրո և խախաղության հեղափոխությունը հաղթանակած ժողովրդի թեկուզ մի ներկայացուցիչ հետհեղափոխական ժամանակաշրջանում արտագաղթի Հայաստանի Հանրապետությունից: Սրա միակ ուղին` ամեն ինչ ծանրակշիռ վերլուծել, ուսումնասիրել, գնահատել նախկինը և առաջարկվող փոփոխությունների արդյունքը, և ապա իրագործել դրանք: Հայաստանի Հանրապետության կռավարությունը այլևս սխալվելու ժամանակ չունի: Կարծում եմ պատկերը ճիշտ չի ներկայացվում ՀՀ վարչապետին, այլապես վերջինս, ով ժողովրդի յուրաքանչյուր մասնիկին համարում է «երկրի վարչապետ», չի կարող անտեսել նախագծի մասին արտահայտած ոչ մի կարծիք և մոտեցում, որը կհանգեցնի ավելի խորը ուսումնասիրությունների և վերլուծությունների արհրաժեշտության. արդյունքում միայն կմշակվի և կներկայացվի ՀՀ կառավարության կառուցվածքի նախագիծը և կձևավորվի նախագծի հիմնավորումը: Պատերազմի ժամանակ Չերչիլը նկատելով պետության բյուջեում մշակույթի համար նախատեսվելիք մասի բացակայությունը` հարցնում է. - Իսկ որտե՞ղ են մշակույթի համար նախատեսված ծախսերը: - Բայց ախր պատերազմ է, ի՞նչ մշակույթ: - Եթե մշակույթը չկա, այս դեպքում ինչի՞ համար ենք մենք պատերազմում,- զարմացավ Չերչիլը: Չի կարելի թույլ տալ որևէ միավորում, որևէ մեխանիկական օպտիմալացում` ոչ նախարարության, ոչ նրա ենթակայության կազմակերպությունների և ոչ էլ բյուջեի մասով, այն ինչ ենթադրում է ներկայացված նախագիծը: Առաջարկում եմ ԿԳ և ՄՇ նախարարությունները թողնել որպես ինքնութույն նախարարություններ: Եթե փոփոխություն` ուրեմն միայն հզորացման գործողություններ` ուսումնասիրություն, վերլուծություն, արդյունքում ճիշտ քաղաքականության մշակում, ինքնուրույն նախարարության կառուցվածքային փոփոխություն: | ||
13 | Armenuhi Amiryan 28.02.2019 15:20:27 | Որպեսզի Հայաստանը և հայ ժողովուրդը մնան կանգուն և թշնամու մտքով չանցնի պատերազմական որևէ քայլ անել և միջազգային մակարդակով հաշվի նստեն Հայաստանի Հանրապետության հետ (նաև Լեռնայի Ղարաբաղի հարցով)` միակ գործիքը հզոր և անընդհատ զարգացող բանակ և մշակույթ ունենալն է. սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը պետք է ուղղված լինի պաշտպանության նախարարության և մշակույթի նախարարության բյուջեների տարեց-տարի ավելացմանը. այս ոլորտներում չի կարելի խնայողություն, կրճատում, դրանց բյուջեն պետք է ավելացնել և զարգացնել այդ ոլորտները, զարգացնել ագիտացիոն դաշտը, ավելի ընդլայնել հայկական մշակութային ժառանգության հանրահռչակման սահմանները: Թուրքիան և Ադրբեջանը ոչինչ չեն խնայում` Եվրոմիությունում, ՅՈՒՆԵՍԿՕ-յում... Հայաստանի մշակութային հարուստ ժառանգության տարրերը որպես սեփական մշակույթ ներկայացնելու համար, որը քայլ-քայլ կտանի նրան, որ Հայաստանը կներկայանա առանց հնագույն մշակույթի և կվտանգի իր գոյությունը: Միացման արդյունքում կվտանգվի նաև Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը, մի օր էլ` հայոց լեզուն: Այս նախագիծը կյանքի կոչել` նշանակում է` ուղղակի աջակցել Թուրքիային և Ադրբեջանին` դարերից եկած և մինչև օրս շարունակվող հայ ազգի ոչնչացմանն ուղղված քաղաքականության հաղթանակի գործում: Առաջարկում եմ հրաժարվել ներկայացված նախագծից և դրանով չաջակցել ադրբեջանական և թուրքական կառավարություններին: | ||
14 | Լևոն Մկրտչյան 27.02.2019 12:21:47 | Պետք է պահել և հզորացնել մշակույթի նախարարությունը։ Առաջարկում եմ այն դարձնել մշակութային ժառանգության և հայախոսության նախարարություն։ | ||
15 | Hasmik Hakhverdyan 27.02.2019 13:31:26 | Ակամա մտածեցի՝ մեր մշակույթի հաշվին «մարդացող» թուրքի հրճվանքի մասին. պահպանե՛ք և մշակութապահպան լծակներով զինե՛ք ՀՀ մշակույթի նախարարությունը! Մշակույթի նախարարությունը մշակույթի՛ն չէ պետք, այլ պետականությանը! Ի գիտություն պետականության համար պատասխանատվություն կրողներին! | ||
16 | Կարեն Սարգսյան 27.02.2019 15:01:03 | «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 6-րդ կետով նախատեսվում է ի թիվս այլ նախարարությունների, ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմում ընդգրկել նաև ՀՀ մշակույթի նախարարությունը՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարությանն օժտելով «մշակույթի զարգացման, մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման, հասարակության կողմից մշակույթի՝ որպես զարգացման միջոցի գիտակցման, նոր արժեքների ու նոր գաղափարների ներդրման, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման ու զարգացման համար պայմանների ստեղծման, մշակութային արժեքներին հաղորդակցվելու, մշակույթի ոլորտում ազատ ու մատչելի ծառայությունների մատուցման պայմանների ապահովման» գործառույթները: Սույն նախագիծը կյանքի կոչելու համար համեմատականներ են անց կացվում այլ պետություններում գործող նախարարությունների հետ՝ հաշվի չառնելով, որ մեր մշակույթը այլ է, իսկ դրա պահպանությանն ուղղված միջոցներն օրհասական: Պատահական չէ, որ ամեն կողմից փորձ է կատարվում սեփականաշնորհել հայոց մշակույթը կամ դրա այս կամ այն մասը: Մշակույթի մի ամբողջ նախարարության գործառույթը Կրթության ու Գիտության նախարարությանը վերապահելու և վերջինիս կառուցվածքային ստորաբաժանման կազմում ընդգրկելու պարագայում, նույնիսկ մեծ ցանկության դեպքում հնարավոր չի լինի իրականացնելու մշակույթի պահպանության, պաշտպանության, հանրա¬հռչակ¬ման ահռելի աշխատանքը: | ||
17 | Արտաշես Մադոյան 27.02.2019 17:55:00 | Մեր տնտեսության կարգավիճակից բխում է այն քայլերը, որ պետք է արդյունք ստեղծող և արտադրության մասնակից ոլորտներին ավելի մեծ առաջնահերթություն տրվի: Նպատակահարմար է՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն իր մեջ ներառի Շրջակա միջավայրի նախարարությունը, ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության բնագավառը, տրանսպորտի բնագավառը, պետական գույքի կառավարման կոմիտեն: Արդյունք ստեղծող Գյուղատնտեսության նախարարությունը լինի կառավարությունում առանձին նախարարություն, այս նախարարության մեջ ներառել՝ Ջրային կոմիտեն: Էկոնոմիկայի նախարարության մեջ ներառել էներգետիկայի, վերականգնվող էներգետիկայի համակարգերը: Առաջարկս նախարարությունները ունենան հետևյալ կառուցվածքը. 1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, 2) առողջապահության նախարարություն, 3) արդարադատության նախարարություն, 4) արտաքին գործերի նախարարություն, 5) արտակարգ իրավիճակների նախարարություն 6) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, 7) գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների նախարարություն, 8) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, 9) պաշտպանության նախարարություն, 10) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, 11) տնտեսական զարգացման նախարարություն 12) ֆինանսների նախարարություն, | ||
18 | Անդրանիկ Հունանյան 27.02.2019 20:33:52 | Հաստատապես կարող եմ ասել, որ ներկայիս կառավարության դիրքորոշումը բավական սխալ է։ Մշակույթի նախարարությունը եղել և մնում է պետությունը պաշտպանող ու արտասահմանում մեզ պարզերես անող նախարարություններից մեկը։ Սթափվել է պետք հարգելիներս։ Պահպանեք նման հզորագույն նախարարության գոյությունը և գործեք հայանպաստ։ | ||
19 | Դիանա Գալստյան 28.02.2019 09:51:18 | Նախարարությունները օպտիմալացնելու, աշխատողներին կրճատելու և բյուջեյում կրճատվող աշխատողների մասով խնայողություններ անելու փոխարեն հարգելի կառավարություն պետք է կրճատել գերատեսչությունների ծառայողական մեքենաները, յուրաքաչյուր նախարարությանը թողնելով մեկ ծառայողական մեքենա, պետք է կրճատել ծառայողական գործուղումները, միայն բացառիկ և կարևոր հանդիպումների համար պետք է պաշտոնյաները գործուղվեն և էլի շատ բաներ կարելի է կրճատել և բյուջեում կատարել խնայողություններ, այլ ոչ թե աշխատողներին: Էլ որտեղ մնաց Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական պետություն լինելու փաստը: Բազմաթիվ աշխատողների գործազուրկ սարքելով դա է սոցիալական պետությունը: Կամ ինչ է նշանակում մշակույթի, սպորտի նախարարությունները վերակազմակերպել միացնելով կրթության նախարարությանը, ինչպես կարելի է մշակույթի նման կարևոր ոլորտ վերցնել և ուղղակի միացնել կրթությանը դա աբսուրդ է: Չի կարող Հայաստանի նման հարուստ մշակույթ ունեցող երկիրը չունենա առանձին մշակույթի նախարարություն: | ||
20 | Vardan Grigoryan 28.02.2019 10:02:48 | Սույն նախագծով փորձ է արվում վերջնականապես ոչնչացնել հայ մշակույթը միավորելով կամ փակելով մշակույթի նախարարությունը: ՀՀ համար շատ կարևոր և պարտադիր է ունենալ մշակույթի ոլորտում առանձին քաղաքականություն իրականացնող մշակույթի նախարարություն: | ||
21 | Sona Sirunian 28.02.2019 11:05:17 | Ինչպես վերջերս ցանկացած նախագիծ, որը մշակվել է նոր կառավարության օրոք, թերի է, կիսատ ու ոչ արդյունավետ: Ամենակարևորը՝ վերացնում է ազգային ու մշակութային ինքնությունն ու ժառանգությունը: Ինչ է նշանակում ՄՆ միավորումը ԿԳՆ հետ: ԿԳՆ ամենաթերի մարմիններից է ու էնքան մեծ ու անիմաստ անվամբ: Աշխարհում կրթությանն ու գիտությանը լրիվ այլ մոտեցում է ցուցաբերվում, սակայն վերցնում եք եվրոպական երկրների օրինակը, թե իբր չունեն ՄՆ ու հիմնահատակ քանդում այն: Աշխարհում Հայաստանի նման հնագույն ժամանակներից սկսած քաղաքակրթություններ քիչ են մնացել, իսկ մեր աշխարհագրական դիրքն ու փոքր պետություն լինելը պարտավորեցնում է ունենալ ու պահպանել հզոր մշակույթ, որը աշխարհին ներկայացվում ու հնարահռչակվում է հենց ՄՆ կողմից: Թերևս անհրաժեշտ է ոչ թե այն սեղմել ու միացնել այլ կառույցի, այլ ընդլայնել ու հստակեցնել վերջինիս գործառույթները, ուժեղացնել, չէ որ մշակույթն է մեր զենքը: Ոչ մշակույթի նախարարության փակմանը կոչով եմ դիմում ձեզ, եթե իհարկե ունակ եք լսել: Անձերով եք պայմանավորում ամեն ինչ, մերժում եք ունեցածը : | ||
22 | Աստղիկ Մարգարյան 28.02.2019 11:55:23 | Այս նախագիծն ուղակի անհեթեթություն է մշակույթի նախարարության միավորման մասով, մեր երկիրը ճանաչելի է նախ իր մշակութով, որը հանրահրչակում է հենց մշակույթի նախարարությունը, իսկ ինչու չենք վերցնում առանց հիմանվորման միավորում պածտպանության նախարարությունը: Քանի որ մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք մեզ անհրաժեշտ է պաշտպանության նախարարությունը, նույնպես Հայաստանի նման երկրին խետք է մշակույթի նախարարություն, քանի որ մենք ունենք բազմադարյա մշակույթ: Դեմ եմ մշակույթի նախարարության միավորմանը: | ||
23 | Lilit Sargsyan 28.02.2019 13:12:43 | Հաշվի առնելով մշակույթի նախարարության կարևորությունը և դերը մշակույթի զարգացման և հնրահռչակման առումով, այն պետք է լինի առանձին նախարարության կարգավիճակով, այլ ոչ թե կրթության հետ միավորված: Կրթությունն էլ է շատ մեծ և կարևոր ոլորտ, միասին այդ ոլորտները շատ դժվար կլինի կառավարել և ղեկավարել, արդյունքում կունենանք ավելի անարդյունավետ նախարարություններ քան ներկայումս: | ||
24 | Աշոտ Կիրակոսյան 28.02.2019 13:18:01 | Հարգելի կառավարություն սխալ է մշակույթի նախարարության միավորումը կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության նախարարության հետ դրանք իրարից շատ հեռու և տարբեր ոլորտներ են, պետք է մշակույթի նախարարույանը միավորել զբոսաշրջության կոմիտեն թողնելով առանձին նախարարության կարգավիճակով: | ||
25 | Arpine Vardanyan 28.02.2019 14:08:34 | Առաջարկում եմ ՀՀ մշակույթի նախարարությունը թողնել, որպես առանձին նախարարություն, քանի որ կարծում եմ այն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դեմքը: |