В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
3 - За
-
0 - Против
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները շահառուներին վճարելու կապակցությամբ առկա խնդիրները՝ առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանել սոցիալական ապահովության և կենսաթոշակային հաշիվների գաղափարը։
Սոցիալական ապահովության հաշվի միջոցով կվճարվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները, և այդ հաշվին կարող են մուտքագրվել բացառապես վերոնշյալ նպաստների և դրամական այլ վճարների գումարները։
Կենսաթոշակային հաշվի միջոցով կվճարվեն միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, պարբերական բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները։
Միաժամանակ, առաջարկվում է կենսաթոշակային հաշվի վարման առանձնահատկություններն ևս սահմանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով։
-
Обсуждалось
30.03.2017 - 14.04.2017
-
Тип
Закон
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Общественное обсуждение
30.03.2017 17:56
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Просмотры 9043
Принт