Добавить в избранное

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈւՆ ՈՐՈՇՈՒՄ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈւՆ

ՈՐՈՇՈՒՄ

               «___» 201 թվականի                   N ________-Ն 

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել հիվանդանոցային և արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունների անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունիսի 1-ից:

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության

201 թվականի ____________________-ի _____-ի

թիվ ______-Ն  որոշման

 

ԿԱՐԳ

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈւՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈւՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն կարգը սահմանում է հիվանդանոցային և արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունների անցկացման կարգը:
  3. Դատահոգեբուժական փորձաքննությունը կարող է իրականացվել ինչպես հիվանդանոցային պայմաններում (հիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննություն), այնպես էլ արտահիվանդանոցային պայմաններում (արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննություն):

 

  1. ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ 
  1. Դատահոգեբուժական փորձաքննությունը նշանակվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված դեպքերում և կարգով՝ համապատասխան իրավասություն ունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման հիման վրա:
  2. Դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով կայացվում է որոշում, որով դատահոգեբուժական փորձաքննության կատարումը հանձնարարվում է դատահոգեբուժական փորձաքննության իրականացման լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձանց(այսուհետ փորձագիտական հիմնարկ):
  3. Այն դեպքերում, երբ դատահոգեբուժական փորձաքննության նշանակման մասին որոշման մեջ բացակայում են անհրաժեշտ տվյալներ, որի հետևանքով հնարավոր չէ հստակ որոշել, թե ով է նշանակել փորձաքննությունը կամ որ անձին է այն վերաբերվում կամ ում է հանձնարարված փորձաքննության կատարումը կամ որն է փորձագետներին տրված հանձնարարության էությունը, փորձագիտական հիմնարկի ղեկավարը փորձաքննություն ներկայացնելու մասին որոշումը և ներկայացված նյութերը գրությամբ վերադարձնում է այն մարմնին (անձին), որտեղից առաքվել է այդ որոշումը` նշելով փորձաքննության իրականացմանը խոչընդոտ հանդիսացող պատճառների մասին:

 

III. ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  1. Դատահոգեբուժական փորձաքննության անցկացման և փորձագիտական եզրակացություն տալու ընթացքում, փորձագետը չի կարող դուրս գալ իր հատուկ գիտելիքների սահմաններից:
  2. Հարցը համարվում է հատուկ գիտելիքների շրջանակից դուրս, երբ.

1)    դրա լուծման համար չեն պահանջվում հատուկ (մասնագիտական հոգեբուժական) գիտելիքներ,

2)   դրա լուծման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ այլ ոլորտներից (հոգեբանություն, բժշկության այլ ճյուղեր և այլն):

3)   դրա լուծումը մտնում է քրեական կամ քաղաքացիական գործը (մեղադրյալի մեղավորության և պատասխանատվության, վկայի ցուցմունքների արժանահավատության մասին դատողությունների և այլն) վարող պաշտոնատար անձի կամ մարմնի իրավասությունների մեջ:

  1. Դատահոգեբուժական փորձաքննություն կատարելու ընթացքում չեն կիրառվում փորձաքննության ենթարկվող կամ փորձաքննությանը մասնակցող այլ անձանց կյանքը և առողջությունը վտանգի տակ դնող, մարդկային ինքնասիրությունը ոտնահարող մեթոդներ: Փորձաքննության ենթարկվող անձը պետք է իր համար մատչելի ձևով տեղեկացվի իր նկատմամբ կիրառվող հետազոտությունների մեթոդների վերաբերյալ, ներառյալ այլընտրանքային մեթոդների, և այդ մեթոդների կիրառման հնարավոր հետևանքների մասին:
  2. Հիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունը իրականացվում է մինչև 24-օրյա ժամկետում, իսկ արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացվում է մինչև 15-օրյա ժամկետում:
  3. Եթե փորձաքննությունը հնարավոր չէ իրականացնել սահմանված ժամկետներում, ապա փորձաքննություն իրականացնող հանձնաժողովը գրավոր տեղյակ է պահում փորձաքննություն նշանակած մարմնին (պաշտոնատար անձին)՝ գրության մեջ նշելով փորձաքննության նշանակված ժամկետի ընթացքում եզրակացություն ներկայացնելու անհնարինության պատճառները, ինչպես նաև այն ժամանակահատվածը, որի ընթացքում հնարավոր է կատարել փորձաքննությունը:
  4. Բոլոր դեպքերում հիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննության ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել 45 օրը, իսկ արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննության ժամկետը՝ 25 օրը:
  5. Դատահոգեբուժական փորձաքննության իրականացմանը փորձաքննության ենթարկվող անձի ներկայանալն ապահովում է փորձաքննություն նշանակող պաշտոնատար անձը (մարմինը):
  6. Դատահոգեբուժական փորձաքննության համար ներկայացված անձը չի ենթարկվում փորձաքննության՝ անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում, կամ երբ հնարավոր չէ ներկայացված փաստաթղթերի հիման վրա հավաստիանալ, որ փորձաքննությանը ներկայացված անձը այն անձն է, ով նշված է փորձաքննություն նշանակելու որոշման մեջ:
  7. Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը տրվում է փորձաքննության ավարտից հետո 5-օրյա ժամկետում:
  8. Դատահոգեբուժական փորձաքննության արդյունքների վերաբերյալ հատուկ կարծիք ունենալու դեպքում, նման կարծիք ունեցող փորձագետի կողմից կազմվում է առանձին եզրակացություն, որը հաստատվում է տվյալ փորձագետի ստորագրությամբ:
  9. Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաև հատուկ կարծիք պարունակող եզրակացությունը, կազմվում են երեքական օրինակից, որոնցից մեկը կազմվելուց հետո անմիջապես ուղարկվում է դատահոգեբուժական փորձաքննություն նշանակած պաշտոնատար անձին (մարմին), մյուս օրինակը՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ՝ կցվում է փորձաքննության ենթարկված անձի բժշկական փաստաթղթին, իսկ երրորդ օրինակը տրամադրվում կամ ուղարկվում է դատահոգեբուժական փորձաքննության ենթարկված անձին կամ իր օրինական ներկայացուցչին:
  10. Դատահոգեբուժական փորձաքննությունը կարող է իրականացվել միայն բժիշկ-հոգեբույժներից, իսկ փորձաքննություն նշանակելու որոշման մեջ նախատեսված լինելու դեպքում՝ նաև այլ բժիշկ-մասնագետներից կազմված փորձագետների հանձնաժողովի կողմից: Փորձագետների հանձնաժողովի եզրակացությունը հաստատվում է դրա անդամների ստորագրությամբ և այն հոգեբուժական կազմակերպության կնիքով (առկայության դեպքում), որտեղ իրականացվում է փորձաքննությունը:

 

  1. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ 
  1. Եթե հիվանդանոցային և արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ նշված չեն այն անձինք, ովքեր պետք է ընդգրկվեն փորձագետների հանձնաժողովի կազմում, ապա որոշումը ստանալուց հետո փորձագիտական հիմնարկի ղեկավարը եռօրյա ժամկետում ընդունում է անհատական իրավական ակտ (հրաման, կարգադրություն, որոշում կամ այլ) փորձագետների հանձնաժողով կազմելու մասին, որում նշվում է փորձագիտական հիմնարկի անվանումը, փորձաքննություն նշանակող պաշտանատար անձի (մարմնի) անունը (անվանումը), փորձաքննություն նշանակելու մասին որոշման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը, փորձաքննության իրականացման ժամկետը, փորձագետների հանձնաժողովի կազմը` նշելով հանձնաժողովի նախագահին, և զեկուցող բժշկին, ինչպես նաև նախազգпուշացում` եզրակացություն տալուց հրաժարվելու, խուսափելու կամ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին:
  2. Եթե հիվանդանոցային և արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին որոշումը կայացվել է քրեական գործով նյութերի նախապատրաստության կամ գործի քննության ընթացքում, ապա փորձագետների հանձնաժողով կազմելու մասին անհատական իրավական ակտում նշվում են նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածով նախատեսված փորձագետի իրավունքներն ու պարտականությունները:
  3. 2 Փորձագիտական հիմնարկի ղեկավարի` սույն կարգով նախատեսված գործառույթների իրականացման ընթացքում նրան աջակցում է փորձագետների հանձնաժողովի նախագահը:
  4. 2 Հիվանդանոցային և արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացնող փորձագետների հանձնաժողովը պետք է բաղկացած լինի առնվազն երեք հոգեբույժներից:
  5. 2 Բարդ դեպքերում, փորձաքննության կատարումը կարող է հանձնարարվել փորձագետների ավելի մեծ թվից բաղկացած հանձնաժողովի:
  6. 2 Եթե հիվանդանոցային և արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննության անցկացման ընթացքում պարզվում է, որ դատահոգեբուժական փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ են հոգեբուժության նեղ ոլորտներում խորացված գիտելիքներ, իսկ հանձնաժողովում ընդգրկված չէ համապատասխան մասնագետ, փորձագիտական հիմնարկի ղեկավարն իր կողմից ընդունված անհատական իրավական ակտով փորձագետների հանձնաժողովի կազմում ընդգրկում է համապատասխան մասնագետի այդ մասին գրավոր տեղյակ պահելով փորձաքննություն նշանակած պաշտոնատար անձին (մարմնին):
  7. 2 Փորձագիտական հիմնարկի ղեկավարը փորձագետների հանձնաժողով ստեղծելու մասին անհատական իրավական ակտին ծանոթացնում է փորձագետների հանձնաժողովի բոլոր անդամներին, ինչպես նաև նրանց նախազգուշացնում եզրակացություն տալուց հրաժարվելու, խուսափելու կամ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին` այդ մասին ստորագրություն վերցնելով հանձնաժողովի անդամներից:
  8. 25. Փորձագիտական հիմնարկի ղեկավարը փորձագետների հանձնաժողովին է տրամադրում հիվանդանոցային և արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին որոշումը, ինչպես նաև կից նյութերը` փորձաքննության իրականացման համար:
  9. Փորձաքննության ենթարկվող անձին, փորձագիտական հիմնարկ նրան հասցնելուն պես նրա համար հասկանալի ձևով փորձագետների հանձնաժողովի նախագահի կողմից պարզաբանվում են տվյալ հաստատություն իր ժամանման նպատակը որի մասին նշում է կատարվում հիվանդության պատմության մեջ: Եթե քննվողի հոգեկան վիճակն անհնարին է դարձնում այդպիսի պարզաբանումը, ապա այդ մասին ևս նշում է կատարվում հիվանդության պատմության կամ փորձագիտական եզրակացության ակտում:
  10. 27. Փորձագետների հանձնաժողովի աշխատանքը սկսելուց առաջ նրա ամբողջ կազմը փորձագետների հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացվում է փորձաքննության ենթարկվող անձին, ինչպես նաև փորձաքննությանը ներկա գտնվող այլ անձանց:
  11. Հիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննության ժամանակ փորձաքննության ենթարկվող անձի համար կազմվում է հիվանդության պատմագիր, իսկ արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննության ժամանակ փորձաքննության ենթարկվող անձի համար կազմվում է փորձագիտական եզրակացության ակտ:
  12. Հիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննության ժամանակ փորձաքննության ենթարկվող անձի համար հիվանդության պատմագիրը, իսկ արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննության ժամանակ` փորձագիտական եզրակացության ակտը, լրացվում է փորձագետների հանձնաժողովի զեկուցող բժշկի կողմից:
  13. 3 Փորձաքննության ավարտից հետո զեկուցող բժիշկը կազմում է փորձագիտական եզրակացության նախագիծը` համաձայնեցնելով հանձնաժողովի մյուս անդամների հետ:

  

  1. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ 
  1. 3 Փորձաքննությունը համարվում է ավարտված, երբ ըստ դրա արդյունքների կազմված է գրավոր փորձագիտական եզրակացություն (այսուհետ` եզրակացություն), որը հաստատվում է փորձագետների ստորագրությամբ և ներկայացվում փորձաքննություն նշանակած պաշտոնատար անձին (մարմնին):
  2. 3 Եթե հանձնաժողովային փորձաքննության իրականացման արդյունքում փորձագետները հանգել են միասնական կարծիքի, կազմվում է մեկ միասնական եզրակացություն, որը ստորագրվում է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:
  3. 3 Եթե հանձնաժողովային փորձաքննության իրականացման արդյունքում տարաձայնություն է առաջացել հանձնաժողովի անդամների միջև, ապա յուրաքանչյուր փորձագետ կազմում է առանձին եզրակացություն:
  4. 3 Փորձագետի եզրակացության մեջ պետք է նշված լինի` երբ, որտեղ, ում կողմից (անուն, ազգանուն, հայրանուն, կրթությունը, մաuնագիտությունը, մաuնագիտական աշխատանքային uտաժը, գիտական աuտիճանը և կոչումը, զբաղեցրած պաշտոնը) և ինչի հիման վրա է կատարվել փորձաքննությունը, ովքեր են մաuնակցել, գործի որ նյութերն է փորձագետն oգտագործել, ինչպիuի իրեղեն ապացույցներ, նմուշներ և այլ oբյեկտներ են հետազոտվել, ինչպիuի հետազոտություններ են կատարվել, ինչպիuի մեթոդներ են կիրառվել, առաջադրված հարցերի հիմնավորված պատաuխանները, գործի համար նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք պարզվել են փորձագետի նախաձեռնությամբ:
  5. 35. Փորձագետի եզրակացությանը կցվում են հետազոտված իրեղեն ապացույցները, նմուշները և այլ նյութեր, ինչպեu նաև փորձագետի հետևությունները պարզաբանող լուuանկարները, uխեմաները և այլն:
  6. 3 Եթե փորձաքննության ընթացքում փորձագետը եզրակացության է գալիս, որ ներկայացված նյութերն անբավարար են կամ հարցի լուծումը դուրu է փորձագետի հատուկ գիտելիքների uահմաններից, փորձագետը հրաժարվում է փորձաքննություն կատարելուց` գրավոր եզրակացության մեջ նշելով առաջադրված բոլոր կամ որոշ հարցերին պատասխանելու անհնարինության հիմնավորումները:
  7. Այն դեպքում, երբ արտահիվանդանոցային փորձաքննություն իրականացնելու արդյունքում փորձագետները հանգել են այն հետևության, որ ամբուլատոր պայմաններում անհնարին է պատասխանել իրենց առջև դրված հարցերին, այդ մասին գրավոր տեղյակ են պահում փորձաքննություն նշանակած պաշտոնատար անձին (մարմնին)` հիմնավորելով փորձաքննությունը հիվանդանոցային պայմաններում իրականացնելու անհրաժեշտությունը:

 

  1. ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

  1. Դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման հետ կապված ծախսերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 166-րդ և 168-րդ հոդվածների, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի, Վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ և 58-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
  2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում փորձաքննություն նշանակող մարմինը փորձաքննություն իրականացնող մարմնի հետ կնքում է փորձագիտական հետազոտության ընթացքում իրականացվող ծախսերի, վարձատրությունների մասին պայմանագիր: Փորձագետների վարձատրության չափի, ժամկետների և այլ մանրամասների վերաբերյալ հարաբերությունները կարգավորվում են ըստ այդ պայմանագրի:
  3. Փորձաքննություն իրականացնող մարմինը փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի գնացուցակը տեղադրում է իր պաշտոնական կայքում:
  4. Քաղաքացիական գործի շրջանակներում իրականացվող փորձաքննության համար կատարվող ծախսերի վճարումը կատարում է դատական դեպարտամենտը` փորձաքննություն իրականացնող մարմնի հետ կնքված պայմանագրի հիման վրա:
  5. Քրեական գործի շրջանակներում իրականացվող փորձաքննության համար կատարվող ծախսերի վճարումը կատարում է քրեական վարույթն իրականացնող մարմինը` փորձաքննություն իրականացնող մարմնի հետ կնքված պայմանագրի հիման վրա:

 

 

  • Обсуждалось

    07.02.2019 - 01.03.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10588

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Ստելլա Չանդիրյան

28.02.2019

Նախագծով կարգավորումներ նախատեսված չեն փորձագետի, փորձագիտական հիմնարկների անդամների համար պահպանելու կոնֆիդենցիալությունն իրենց գործունեության ընթացքում փորձաքննության ենթարկվող անձի վերաբերյալ իրենց հայտնի դարձած տվյալների նկատմամբ եւ դրանք տրամադրել երրորդ կողմին բացառապես օրենսդրությամբ նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում։ Փորձաքննության ենթարկվող անձի անձնական տվյալների պահպանման նպատակով՝ առաջարկում ենք Նախագծով փորձագետների եւ փորձագիտական հիմնարկների համար լրացուցիչ պարտականություն նախատեսել՝ պահպանելու փորձաքննության ենթարկված անձի տվյալների կոնֆիդենցիալությունը։

Ստելլա Չանդիրյան

28.02.2019

Նախագծի VI մասի 41 եւ 42-րդ կետերով սահմանվում են քաղաքացիական եւ քրեական գործերի շրջանակներում իրականացվող փորձաքննության համար կատարվող ծախսերի վճարման հարցը, սակայն Նախագծով կարգավորումներ նախատեսված չեն վարչական գործի շրջանակներում իրականացվող փորձաքննության համար կատարվող ծախսերի վճարման հարցի վերաբերյալ, ինչն առաջարկում ենք ամրագրել։

Ստելլա Չանդիրյան

28.02.2019

Նախագծի VI մասի 38-րդ կետում առաջարկում են «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» բառերից հետո ավելացնել «105 եւ» արտահայտությունը։

Узнать больше