В стадии разработки
«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության մասին
- Կարգավորման ենթակա ոլորտ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Եվրոպական հանձնաժողովի, Ռումինիայի տարածքային զարգացման և հանրային կառավարման նախարարությունների միջև 2017 թվականի հունվարի 11-ին կնքվել է անդրսահմանային համագործակցության ֆինանսավորման եռակողմ համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր)` մեր տարածաշրջանում ԵՀԳԳ Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. Ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) իրականացնելու նպատակով:
Այնուհետև, ՀՀ Նախագահի 2017 թվականի հուլիսի 22-ի թիվ ՆՀ-519-Ն հրամանագրով հաստատվել է նշված համաձայնագիրը, որի հիմքում դրվել է ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը։
Նշված համաձայնագրի Հավելված 2-ի 6.3 կետով նախատեսված է աուդիտի մասնագիտական խումբ (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Բուլղարիա, Հունաստան, Թուրքիա, Հայաստան), որը պետք է իրականացնի Ծրագրի աուդիտ։ Աուդիտի խմբի աշխատանքները համակարգում է Ռումինիայի աուդիտի բարձրագույն մարմինը։
Համաձայնագրի Հավելված 2-ի 6․2 կետի համաձայն աուդիտը պետք է իրականացվի Ռումինիայի աուդիտի բարձրագույն մարմնի կողմից ներկայացված Աուդիտի հայեցակարգին համապատասխան, որով սահմանում է նշված աուդիտի անցկացման մեթոդաբանություն և կարգ։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 198-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների՝ Հաշվեքննիչ պալատի լիազորությունները, գործունեության կարգը սահմանվում են օրենքով: Այդ նպատակով 2018 թվականի հունվարի 19-ին ընդունվել է «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքը (այդուհետ՝ Օրենք), որը չի նախատեսում վերոգրյալ աուդիտների անցկացում, ինչն ի դեպ հակասում է Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային ստանդարտներին: Մասնավորապես, Լիմայի հռչակագրի 18 -րդ հոդվածի 3-րդ կետով սահմանաված է, որ Հանրային ոլորտի բոլոր ֆինանսական գործառնություններն, անկախ այն հանգամանքից, թե ինչպես են դրանք արտացոլվել պետական բյուջեում, պետք է աուդիտի ենթարկվեն աուդիտի բարձրագույն մարմինների կողմից, բացի այդ, ֆինանսական կառավարման համակարգի մաս կազմող բաղադրիչները, որոնք ընդգրկված չեն պետական բյուջեում, աուդիտի բարձրագույն մարմինների կողմից ենթակա են աուդիտի:
Ինչ վերաբերում է միջազգային հարաբերություններին և համագործակցությանը, ապա պետք է նշել, որ Օրենքի 6-րդ հոդվածով սահմանվել է միայն հետևյալը․ «Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության մեթոդաբանության և դրա իրականացման առաջավոր փորձի փոխանակման նպատակով համագործակցում է արտաքին պետական հաշվեքննություն իրականացնող բարձրագույն աուդիտորական մարմինների և նրանց միջազգային կազմակերպությունների հետ»: Դեռ ավելին, Օրենքով սահմանված հաշվեքննության կարգն ու Ռումինիայի աուդիտի բարձրագույն մարմնի հաստատած Աուդիտի հայեցակարգը միմյանցից բացարձակորեն տարբերող ընթացակարգեր են։
Փաստորեն առաջանում է հակասություն Համաձայնագրի և Օրենքի միջև։ Ըստ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Հաշվի առնելով, որ Համաձայնագիրը հաստատվել է ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքերով՝ հետևաբար Համաձայնագիրը չի համարվում վավերացված և տվյալ դեպքում իրավական կոլիզիան լուծվում է հօգուտ «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի։
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածն ամրագրում է օրինականության սկզբունքը, որի համաձայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Նկատի ունենալով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, Հաշվեքննիչ պալատի պաշտոնատար անձինք իրավասու չեն կատարելու Համաձայնագրով նախատեսված աուդիտները։
Այդ ամենի արդյունքում, Հաշվեքննիչ պալատը չի կարող լիարժեք կատարել միջազգային պայմանագրով ստանձնած իր պարտականությունները։
- Կարգավորման նպատակը
Նախագծի ընդունմամբ Հաշվեքննիչ պալատի համար սահմանվում է լիազորություն միջազգային պայմանագրերով ստանձնած պարտականությունների շրջանակներում իրականանցնելու հաշվեքննություն և(կամ) ստուգում։
Նախագծի նպատակը բխում է նաև ՀՀ և ԵՄ-ի միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 24-րդ հոդվածի «դ» կետի պհանաջներից, ըստ որի նախատեսվում է Հաշվեքննիչ պալատի՝ որպես Հայաստանի Հանրապետության՝ աուդիտ իրականացնող բարձրագույն հաստատության դերի հետագա ամրապնդում` մասնավորապես դրա ֆինանսական, կազմակերպական եւ գործառնական անկախության տեսանկյունից՝ արտաքին աուդիտի (INTOSAI) միջազգայնորեն ընդունված ստանդարտներին համապատասխան:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունմամբ՝
- լիարժեք կապահովվի ԵՀԳԳ Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. Ծրագրի կատարումը
- կվերանա ՀՀ միջազգային պայմանագրով ստանձնած պարտականությունների կատարման վտանգը (աուդիտի մասով)
«Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ կհամապատասխանեցվեն աուդիտի միջազգայ
-
Обсуждалось
04.02.2019 - 19.02.2019
-
Тип
Закон
-
Область
Экономическая
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 7682
Принт