Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
…….. ………………….. 2019 թվականի N ……… - Լ
«ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 21-ը դեկտեմբերի 2017 թվականի N 1679-Ն որոշման 3-րդ կետով հավանության արժանացած՝ «Կառավարության աջակցության համաձայնագրի» դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող` 05-065-0145-0012 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասից 32.6591 հեկտար մակերեսով հողամասը (հողատեսքը՝ արոտավայր)` նպատակային նշանակության փոփոխումից հետո կադաստրային արժեքով «Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն՝ որպես պետություն-համայնք-մասնավոր համագործակցություն:
- Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը (այսուհետ՝ Հողամաս) կարող է օգտագործվել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի նիստի N 53 արձանագրության 37-րդ կետով հավանության արժանացած ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի գնման ընթացակարգի արդյունքում արևային ֆոտովոլտային կայանի կառուցման և շահագործման նպատակով և դրա նպատակային նշանակությանը համապատասխան.
- Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքի ղեկավարին՝
- սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում ապահովել Հողամասի նպատակային նշանակության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխումն էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների ու էներգետիկայի գործառնական նշանակության հողերի.
- սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո տասնօրյա ժամկետում Ընկերության հետ համատեղ ապահովել սույն Հողամասի օտարման պայմանագրի սահմանված կարգով կնքումը` պայմանագրում նախատեսելով նաև սույն որոշման 2-րդ կետում և 3-րդ կետի 3)-րդ ենթակետում նշված պայմանները, ինչպես նաև այն, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն Ընկերության միջոցների հաշվին:
- Հողամասի օտարման պայմանագիրը սահմանված կարգով կնքելու օրվանից հետո վեց տարվա ընթացքում Ընկերության կողմից Հողամասը նպատակային նշանակությամբ չօգտագործելու, ինչպես նաև Հողամասի օտարման պայմանագրի պայմանները խախտելու պարագայում՝ մեկ տարվա ընթացքում ապահովել Հողամասի նպատակային նշանակության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխումն գյուղատնտեսական նշանակության (հողատեսքը՝ արոտավայր) հողերի։