В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
16 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրությունն (նշանակումն) բացառապես բաց մրցութային կարգով իրականացնելու պահանջով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի համաձայն 07.04.2005 թվականից մինչև 03.08.2017 թվականը պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրությունն (նշանակումն) իրականացվել է բացառապես բաց մրցութային կարգով: Հիշյալ որոշմամբ սահմանվել են նաև տնօրենի ընտրության (նշանակման) պարտադիր և լրացուցիչ պայմանները, սահմանափակումները և այլ դրույթներ: Սակայն ՀՀ մշակույթի նախարարությունը, հաշվի առնելով մշակույթի ոլորտի գործադիր մարմնի պաշտոնում նշանակվող անձանց առանձնահատկությունը, ՀՀ կառավարությանը առաջարկել է ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ պարբերությամբ՝ «Մշակույթի ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարը առանց մրցութային կարգի պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակել այն անձին, ով հանդիսացել է միջազգային ճանաչում ունեցող մրցույթի հիմնադիր, համաշխարհային ճանաչում ունեցող փառատոնի կազմակերպիչ և ունի հեղինակավոր ստեղծագործական խմբերի գեղարվեստական ղեկավարի ու գլխավոր դիրիժորի առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ»: Այդ լրացումը ընդունվել է ՀՀ կառավարության կողմից 2017 թվականի հուլիսի 27-ին N 883-Ն որոշմամբ: Այսինքն, ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ին N 883-Ն որոշմամբ տնօրեն նշանակելու համար փոխվել է շուրջ 12 տարի ՀՀ կառավարության կողմից որդեգրված բաց ընթացակարգով մրցույթ անցկացնելու քաղաքականությունը և անհավասար պայմաններ են ստեղծվել մինչ այդ մրցույթով նշանակված և նշանակվող տնօրենների թեկնածուների միջև:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության իրավաբանական վարչության կողմից:
4.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելու արդյունքում մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենների նշանակումը կիրականացվի բաց մրցութային կարգով և այդ ոլորտի կազմակերպությունների տնօրենների նշանակման համար նախատեսված բացառությունը կվերանա:
-
Обсуждалось
31.01.2019 - 21.02.2019
-
Тип
Pешение
-
Область
Культура
Просмотры 7384
Принт