Վահե Եղոյան
30.01.2019
Առաջարկում եմ նաև վերանայել հաշմանդամ և կուտակային բաղադրկչի մասնակցի կենսաեոշակի հաշվարկման կարգը...
В стадии разработки
10 - За
0 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ
Ներկայացվող նախագծի նպատակը ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստներին առնչվող իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
«Պետական նպատների մասին» ՀՀ օրենքի այսուհետ` Օրենք համաձայն` եթե անձը նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի նպաստի իրավունք և այլ տեսակի նպաստ նշանակելու դիմումը ներկայացրել է նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո, ապա նրան այլ տեսակի նպաստ է նշանակվում դիմելու օրվանից: Ստացվում է, որ ունենալով նպաստի իրավունք` անձը նպաստ ստանալու իրավունքը ձեռք է բերում դիմելու օրվանից, այն դեպքում, երբ օրենքով նախատեսված են ավելի վաղ ժամկետից նպաստ նշանակելու դեպքեր:
Օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայացած և մահացած անձի հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ: Ստացվում է, որ եթե անձը դիմել է վերափորձաքննության և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը մահացել է, ապա թաղման նպաստ չի վճարվում:
Օրենքի 37-ին հոդվածի համաձայն` օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-9-րդ կետերով սահմանված նպաստներից պահումներ կատարելու, այդ նպաստների ավել վճարված գումարները հետ գանձելուն (վերադարձնելուն, բռնագանձելուն) առնչվող հարաբերությունները կարգավորվում են կենսաթոշակի ավել վճարված գումարները հետ գանձելու համար «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 43.1-ին հոդվածի համաձայն` սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելիս դրանից հաշվանցվում է նույն ժամանակահատվածում այլ կենսաթոշակի գումարը, որն ստանալու իրավունք կունենար անձը` դիմելու դեպքում:
Համանման կարգավորումը բացակայում է խնդրո առարկա նպաստների դեպքում:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Ներկայացվող նախագծով առաջարկվում է կարգավորել վերը նշված` իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները:
Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ.
Նախագիծն ընդունվելու դեպքում Օրենքով լուծում կտրվի իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրներին:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման մեջ:
Обсуждалось
30.01.2019 - 14.02.2019
Тип
Закон
Область
Социальное обеспечение
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 8098
Принт30.01.2019
Առաջարկում եմ նաև վերանայել հաշմանդամ և կուտակային բաղադրկչի մասնակցի կենսաեոշակի հաշվարկման կարգը...