Добавить в избранное

«ԽՈՇՈՐ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Խոշոր աղետների կամ ռազմական գործո­ղությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների պլանը հաստատելու մասին» ՀՀ Վարչապետի որոշման նախագծի

1.

Անհրաժեշտությունը

 

ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 23-ի նիստի N 12-16 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թթ. ռազմավարության  և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրների համաձայն, որպես սահմանային կառավարման մեխանիզմների բարելավում, նախատեսված է Խոշոր աղետների կամ ռազմական գործո­ղությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների պլանի մշակում:

Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի հանրապետության տարածք մուտք գործելու և հետագա միջոցառումներն իրականացնելու համար անհրաժեշտ է կանոնակարգել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործողություններն ու դրանց իրականացման կարգը:

2.

Կարգավորման նպատակը

 

Պլանի ներդրմամբ կանոնակարգվելու են.

1.       Հայաստանի Հանրապետության տարբեր գերատեսչությունների գործառույթները սահմանային անցակետերում:

2.      Միգրացիոն հոսքի կառավարմանն ուղղված գործողություններն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով առկա օրենսդրական և ինստիտուցիոնալ համակարգերը:

3.   Սահմանային անցակետերի ընթացակարգերն ու միգրացիոն ճամբարի ծավալումը:

4.      Մարզի ղեկավար կազմի գործառույթները Հայաստանի Հանրապետության տարածք միգրացիոն հոսքի ներթափանցման դեպքում:

3.

Ընթացիկ իրավիճակը

 

Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների պլանի մշակման և ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է տարածաշրջանում ստեղծված իրավիճակից, որին մեր երկիրը պետք է պատրաստ լինի դիմակայելու:

4.

Ակնկալվող արդյունքը

 

Ակնկալվում է զարգացնել խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման կարողությունները և ապահովել պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համակարգված գործունեությունը:

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Սույն նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության

Սույն նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

 

 

 

  • Обсуждалось

    16.01.2019 - 01.02.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство по чрезвычайным ситуациям

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9638

Принт

Предложения

Aleta Danghyan

30.01.2019

ՀՀ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, սոցիալական և իրավական հարթությունները դեռ անմխիթար, գոյատևող վիճակում են՝ առկա է 1․իրավունքների և ազատության ոտնահարում, 2․ սոցիալական հատակ- աղքատություն, գործազրկություն, մարդկային կապիտալի չգնահատված փաստ։ Հայաստանում արդի կյանքը հավասարակշռված համարժեքություն չունի կապիտալիզմի ազատ տնտեսական – շուկայական հարաբերությունների՝ որոնք անկայուն են ու չհամակարգված, և սոցիալ-դեմոկրատիայի արժեհամակարգի չափորոշիչներին։ Տվյալ դեպքում միգրացիոն հոսքի՝ անկախ տեսակից և բնույթից լի է արտակարգ բացասական հանցավոր հետևանքներով , կարևորում եմ Արևմուտքի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի փորձի հետ հաշվի նստել։ Միգրացիոն ռազմավարական քաղաքականությունը պահանջում է․ 1․ Միգրացիոն քաղաքականությանը ուղղված հստակ ուղղվածությամբ իրավական ամրագրում 2․առանձին տարածքների տրամադրում կացարանների՝ ճամբարների կառուցման,համակարգված կենտրոնացում 3․պետական լիազորված վերահսկողություն՝ խստացված ռեժիմով 4․ֆինաննսական լուրջ ներդրումներ, ակնկալվող ծախսերի հստակեցում 5․կրթության ապահովում 6․բժշկական սպասարկում՝ հոգեբանական և ֆիզիկական հիվանդությունների 7․աշխատանքի ապահովում 8․ նրանց ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու համար անվճար ծառայության ստեղծում և գործունեության թափանցիկություն 9․ պատասխանատվության ենթարկել գաղտնի կամ անօրինական ներգաղթի աջակցող անձանց 10․մարդկային վերաբերմունքի իրավունքի ապահովում 11․կացության ժամկետային հստակեցում 12․և այլ պահանջներ Միջազգային համամարդկային մարդասիրական իրավունքը թույլ է տալիս առողջ գիտակցությամբ վերաբերվել բնական խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած Միգրացիոն հոսքերի խնդրին, բայց Հայաստանը դեռ լիարժեք պատրաստ չէ։ Անհրաժեշտ է տնտեսապես՝ սոցիալ-իրավական կայունացում։Ինչքան էլ գիտակցորեն պատրաստ լինենք դիմակայելու, դեռ ժամանակ է պետք կայացման։ Շնորհակալություն

Узнать больше