Հայկ Ամիրաղյան
25.01.2019
Հարգելի կառավարություն, կարծում եմ անարդար կլինի և միանշանակ բողոքի բարձր ալիք կբարձրանա հանրության կողմից, եթե որոշումը ընդունվի և կիրառվի միայն որոշակի մեքենաների խմբաքանակի մասով: Չէ որ միայն նրանք չեն ում մեքենաները կանգնած են տվյալ պահին սահմանային անցակետում այլ նաև մի քանի անգամ ավել մեքենաներ կան ում սեփականատերերը համոզված լինելով, որ աջակողմյան ղեկանիվով մեքենաների ներմուծումն արգելող օրենքն ժամանակավոր է ընդունվել և կիրառվել 2018թ.-ին, գնել ու պատվիրել են արտերկրից ՀՀ տարածք ներմուծելու, շահագործելու կամ նույնիսկ վաճառելու ակնկալիքով: Ոմանք կայանել են սահմանային անցակետերում, ոմանք էլ կանգրեցրել հարևան Վրաստանում, էլ չասած այն քաղաքացիների մասին որոնց մեքենաները նոր են հասնում, ոչ ներմուծողի մեղքով տարատեսակ խնդիրների պատճառով (ուշ հասնելու ներմուծման վայր, ուշ բարձվելու կոնտեյներներ, համապատասխան երկրների սահմանների նավահանգիստներում ժամանակից շատ մնալու և նմանատիպ խնդիրների պատճառով ) Ըստ իս՝ միանշանակ արդարացի հարցի լուծում կլինի, բոլոր այն ավտոմեքենաները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը թույլատրել ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը, առանց ղեկանիվի հետագա ժամանակահատված փոփոխելու նախապայմաններ սահմանելու: