Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                «    » ----------------- 20   թվականի          N       -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.  

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» թիվ 884-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 5-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

թ) «քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից «Ստորագրություն չհեռանալու մասին» կամ դատարանի կողմից «գրավը» որպես խափանման միջոց կիրառելու մասին տվյալները` խափանման միջոցը կիրառելու մասին հայտարարման պահին.»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

  • Обсуждалось

    09.01.2019 - 24.01.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6838

Принт

Предложения

Տիգրան Սարաֆյան

09.01.2019

կարծում եմ, որ որևէ երաշխիք չկա որ անձնական երաշխավորության կամ կազմակերպության երաշխավորություն խափանման միջոցների դեպքում վարույթով անցնող անձինք չեն փորձի հատել սահմանը, առաջարկում եմ որոշման նախագիծը լրացնել նաև վերոնշյալ խափանման միջոցների մասով ևս` անկախ քաղաքացիությունից, հտեսնեք հետագայում կամ կարող են նաև նմանատիպ խնդիրներ առաջանալ երաշխավորված անձանց մասով ևս, կարելի է վստահաբար ասել որ նախագիծը ուշացած է և հաջորդ անգամ կարիք չլինի նաև երաշխավորումների մասով նոր լրացման նախաձեռնություն հանդես բերել,

Узнать больше