<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
|
|
1. |
Իրավական ակտի անհրաժեշտությունը |
«Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2016 թվականի գարնանն իրականացված մկնանման կրծողներով վարակվածության ուսումնասիրությունների (մոնիթորինգի) տվյալների հիման վրա մշակված 2017 թվականի «Բույսերի պաշտպանության միջոցառումներ» ծրագրի բյուջետային հայտով նախատեսվել էր պայքարի միջոցառումների իրականացում 51780 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում (վարելահողեր և բազմամյա տնկարկներ): 2016 թվականի բարենպաստ բնակլիմայալան պայմանների պատճառով մկնանման կրծողների բազմացումը շարունակվել է մինչև դեկտեմբերի կեսերը: Հիմք ընդունելով 2016 թվականի նոյեմբեր դեկտեմբեր ամիսներին ՀՀ մարզերի վարելահողերում և բազմամյա տնկարկներում մկնանման կրծողների ակտիվ շարժը (բազմացում), ինչպես նաև ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Սյունիքի մարզերից ստացված ահազնգերը՝ 2017 թվականի գարնանը ՀՀ մարզերի վարելահողերում և բազմամյա տնկարկներում կանխատեսվում է մկնանման կրծողների բարձր վարակվածություն: Կրծողների դեմ առավել լայնածավալ միջոցառումեր իրականացնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ձեռք կբերվի 2665 կիլոգրամ մկնասպան միջոց, որի համար պահանջվում է 21853.0 հազ. դրամ: Միջոցառման իրականացումն ապահովելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 26-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
|
|
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
Վիճակագրորեն ապացուցված է, որ բնական պայմաններում պարբերաբար տեղի են ունենում վնասակար օրգանիզմների աննախադեպ բազմացում: Այդպիսի իրավիճակ էր ստեղծվել 2003 թվականին, երբ հանրապետությունում գրանցվեց մկնանման կրծողներով վարակվածության առավելագույն աստիճան: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը որոշում կայացվեց մկնանման կրծողների դեմ պայքար միջոցառումները իրականացնել համայնքների հողօգտագործողների միջոցով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից անհատույց հատկացված մկնասպան միջոցով: Այս եղանակով 2004 թվականին մկնանման կրծողների դեմ պայքար է իրականացվել շուրջ 180.0, 2005 –ին՝ 144.0 հազ. հեկտարի վրա, պայքարի տարածքները նվազելով 2015 թվականին կազմել են 25.0 հազ. հա: 206 թվականից՝ գրանցվում է կրծողների թվի ավելացում, որն ակնհայտորեն երևում է 2016 թվականին իրականացված միջոցառումների ծավալից՝ 73600 հեկտար, որը շուրջ 3 անգամ գերազանցում է 2015 թվականի մակարդակը: Հիմք ընդունելով 2016 թվականի նոյեմբեր դեկտեմբեր ամիսներին ՀՀ մարզերի վարելահողերում և բազմամյա տնկարկներում մկնանման կրծողների ակտիվ շարժը (բազմացում), ՀՀ մարզերից ստացված ահազանգերը, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ վաղ գարնանը կրծողները հատկապես մեծ վնաս են հասցնում բազմամյա տնկարկներին և աշնանացան մշակաբույսերին, որոնց տարածքները կազմում են շուրջ 148,0 հազ. հեկտար, նախատեսվել էր պայքարի միջոցառումներ իրականացնել 129,2 հեկտար տարածության վրա: Սակայն 2017 թվականի գարնանը մկնանման կրծողների բարձր վարակվածություն է դիտվում ոչ միայն ՀՀ մարզերի աշնանացանի ցանքատարածքներում և բազմամյա տնկարկներում, այլ նաև բազմամյա խոտաբույսերի (կերային մշակաբույսերի) ցանքատարածքներում, որոնց տարածքը կազմում է 85.6 հազ. հեկտար: Հաշվի առնելով նշված հանգամանքը 2017 թվականի գարնանը անհրաժեշտություն է առաջացել 162,5 հազ հեկտար տարածության վրա մկնանման կրծողների դեմ քիմիական պայքարի աշխատանքներ կազմակերպել: ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 16-ի թիվ 251-Ն որոշման շրջանակներում 2017 թվականին ձեռքբերված 10335 կգ «Ռոդիֆակում Ս» պեստիցիդը բավարարում է միայն 129,187 հա-ի վրա պայքարի աշխատանքներ կազմակերպելու համար: Նշված 162,5 հազ հեկտար տարածության վրա պայքարի աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջանում ձեռք բերել ևս 2665 կգ «Ռոդիֆակում Ս» պեստիցիդ՝ 21,853 հազ. դրամ արժեքով:
|
|
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
Որոշման նախագծի ընդունման արդյունքում ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում: |
|
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
«Բույսերի պաշտպանության միջոցառումներ» ծրագրի արդյունավետ կազմակերպման ապահովումը: |
|
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից: |
|
6. |
Ակնկալվող արդյունքը |
Որոշման ընդունման դեպքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ձեռք կբերի լրացուցիչ 2665 կգ թունանյութ, որով հնարավոր կլինի պայքարի միջոցառումներ իրականացնել մկնանման կրծողներով առավել վարակված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում: Պայքարի միջոցառումներ իրականացված տարածքներում մկնանման կրծողների կողմից գյուղատնտեսական մշակաբույսերին հասցված վնասը հնարավոր կլինի նվազեցնել շուրջ 85 տոկոսով: |
|
7. |
Այլ տեղեկություններ |
Հանրային քննարկման նպատակով որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am և ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական www.minagro.am կայքերում: |
-
Обсуждалось
24.03.2017 - 08.04.2017
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство
Просмотры 9053
Принт