Добавить в избранное
«ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՂԵԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
37 - За
-
21 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Կարեն Կյուրեղյան 28.12.2018 17:57:42 | ընդհանրապես հանել արգելքը ներմուծման, որովհետև օրենքը ընդունվել է առանց հիմնավորման և բացարձակ չի ազդելու երթևեկության անվտանգության վրա։ | Օրենքի անհրաժեշտության հիմնավորումը բազմիցս ներկայացվել է հանրությանը: | |
2 | Sahakyan Smart Systems LLC 28.12.2018 19:22:01 | Հարկավոր էր արգելել ոչ միայն ղեկի աջակողմյան դասավորմամբ ավտոմեքենաների ներմուծումը ՀՀ, այլ նաև արդեն ձևափոխված ավտոմեքենաների ներմուծումը, քանի որ դրանք շատ վտանգավոր են թե իրենց և թե, առավել ևս, երթևեկության մյուս մասնակիցների համար։ | Ներկայացված առաջարկությունը քննարկվում է ՀՀ շահագրգիռ մարմինների հետ: | |
3 | Արտակ Պողոսյան 05.01.2019 01:54:36 | Առաջարկում եմ «ՀՀ տարածք են ներմուծվելու մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը» բառերը փոխարինել «ՀՀ տարածք են ներմուծվելու մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը» բառերով: Սույն առաջարկությունը պայմանավորված է արդեն իսկ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը կատարված վճարումների հիման վրա իրականացվող ներմուծումներին, որոնք տարբեր հանգամանքներից ելնելով կարող են ավել լինեն քան 3 ամիսը: Ուստի ներկայացված նախագծի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ժամկետի երկարաձգումը չի նվազեցնի մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը սահմանված սահմանափակումը: | Չի ընդունվել, քանի որ երեք ամիսը ավելի քան բավարար է աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցները ՀՀ տարածք ներմուծելու համար: | |
4 | Հայկ Հովսեփյան 08.01.2019 19:21:48 | Առաջարկում եմ արգելել բոլոր այն տրանսպորտային միջոցների շահագործումը որոնք նախատեսված չեն աջակողմյան երթևեկության համար: Իսկ ներմուծելը թող ներմուծեն ու հավ պահեն իրենց աջ ղեկով կիլլերմոբիլներում | Առաջարկության առաջին մասը ընդունվել է ի գիտություն: | |
5 | Hovik Hayrapetyan 08.01.2019 23:50:47 | Հանել բոլոր տեսակի արգելքները աջ ղեկի համար: Անվտանգության մասին մտածողներին կասեմ, որ վտանգավոր է մգեցված ապակիները, այդ թվում նաև հետևի և կողային, ոչ գործարանային քնենոնները, գիշերները փողոցների լույսերի անջատումը, նեղ մայրուղիները և մայրուղիներում լույսերի բացակայությունը, և այլն: Նույն Ճապոնիայում արգելված չէ ձախ ղեկը, նրանք մեզանից քիչ չեն մտածում անվտանգության մասին: | ՀՀ տարարածքում աջ ղեկով տրանսպորտային միջոց վարելու վտանգավորության աստիճանի մասով ՀՀ ոստիկանության կողմից բազմիցս ներկայացվել է հիմնավորումներ: | |
6 | Zakar Petrosyan 09.01.2019 00:46:07 | Ինչ եք ընկել աջ ղեկի հետևից՞՞՞՞ Առաջարկում եմ ասֆալտապատել ճանապարհները, հստակ գծանշաններ և ճանապարհային երթևեկության նշաններ տեղադրել, վերացնել տեխասմոտրի վճար անկապ թալանը, հետո անցկացնել հստակ փորձաքննություն ինչու է պետք արգելել աջ ղեկով մեքենաները, որից հետո նոր նածագծեր առաջարկել։ Աշխարհում մարդիկ արդեն ավտոպիլոտով են մեքենա վարում դուք նենց եք անելու որ ինչքան փդած մեքենա կա բերեն ձախ ռուլ Հայաստան։ Ոչ մի կապ էլ չունի մեքենան աջա թե ձախ։ | Առաջարկությունը չի առնչվում ներկայացված նախագծի հետ: |