Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N437-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Հանքավայրի շահագործման ընթացքում ի հայտ են գալիս էապես նոր՝ նախկինում չնախատեսված հանգամանքներ, որոնք ըներքօգտագործման պայմանգրում ամրագրելու համար համանաձայն՝ ՀՀ օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի, օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ստացած անձը կարող է դիմել լիազոր մարմին: Նշյալ իրավահարաբերությունը կարգավորվում է ընդերքօգտագործման պայմանագրի օրինակելի ձևի 7-րդ կետով՝ ընդերքօգտագործողի հետ կնքելով հիմնական պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելված: Նախկինում չնախատեսված հանգամանքներից են մասնավորապես՝ հանքավայրում պաշարների էական փոփոխությունը, հանքավայրի լեռնաերկրաբանական, տեխնիկատնտեսական պայմանների զգալի փոփոխությունը, ընդերքի տեղամասի կամ դրա մի մասից և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման (եթե նման գործունեություն նախատեսվում է) օբյեկտից հրաժարման անխուսափելի դեպքերը:

Հարկ է նշել, որ մետաղական օգտակար հանածոների հանքավայրի շահագործման տնտեսական նպատակահարմարության գնահատման համար կարևոր ցուցանիշներից մեկը հանդիսանում է մետաղների միջազգային գները, որոնց տատանումները հանգեցնում են հանքավայրի տեխնիկատնտեսական պայմանների փոփոխության, իսկ հանքաքարում մետաղների առավել ցածր պարունակություն ունեցող հանաքավայրերը  առավել զգայուն են վերջինիս նկատմամբ:

Ընդերքօգտագործման իրավունք ունեցող կազմակերպությունների վերջին հինգ տարիների ընթացքում ծավալած գործունեության վերլուծությունը ցույց է տալիս, որ կան բազմաթիվ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած կազմակերպություններ, որոնց կողմից ընդերքօգտագործման իրավունք ստանալուց հետո չեն իրականացվել նախագծով նախատեսված օգտակար հանածոյի փաստացի արդյունահանման աշխատանքներ, իսկ որոշ կազմակերպություններ որոշակի ծավալի աշխատանքեր իրականացնելուց հետո, ինչ-ինչ պատճառներով դադարեցրել են այն:

Վերլուծությունը ցույց է տալիս նաև, որ օգտակար հանածոյի փաստացի արդյունահանման աշխատանքներ չիրականացնելու կամ այն դադարեցնելու հիմնական պատճառներից են վերջին տարիներին մետաղների միջազգային գների կտրուկ տատանումները կամ հանքավայրում իրականացված լրահետախուզական և (կամ) շահագործական հետախուզական աշխատանքների արդյունքում պաշարների վերաբերյալ բացահայտված նոր տեղեկությունները կամ նոր տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը, ինչպես նաև կազմակերպությունների ֆինանսական խնդիրները: Վերոնշյալ խնդիրների լուծման համար պահանջվող միջոցառումները կարող են հանգեցնել օգտակար հանածոյի արդյունահանման պայամնագրի, ինչպես նաև նախագծի փոփոխությանը:

Ոչ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած կազմակերպությունների մոտ գրեթե նույն իրավիճական է: Արդյունահանված ոչ մետաղական օգտակար հանածոները հիմնականում օգտագործվում են որպես շինարարական հումք: Վերջիններիս արդյունահանման ծավալների քանակի վրա բացասական ազդեցություն են ունենում տնտեսական ճգնաժամերը, որոնք հանգեցնում սպառման շուկայի կրճատմանը և դրանց շահագործումը դարձնում տնտեսապես ոչ շահավետ:

Վերոնշյալ խնդիրները խոչընդոտում են ընդերքօգտագործման պայմանագրի պայմանաների կատարմանը, ուստի նախագծով առաջարկվում է վերջիններս կարգավորել լիազոր մարմնի և կազմակերպությունների միջև կնքվող պայմանագրային հարաբերությունների միջոցով, դրանց վերացման յուրաքանչյուր դեպքի լուծման համար հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրի օրինակելի ձևի 7-րդ կետը  և ղեկավարվելով ՀՀ ընդերքի մասին օրենսգքրի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով անհրաժեշտ է ընդերքօգտագործողի և լիզոր մարմնի միջև կնքել սույն հավելվածը:

  • Обсуждалось

    25.12.2018 - 09.01.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика и природные ресурсы

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10095

Принт

Предложения

Աննա Շահնազարյան

09.01.2019

Սա պարզապես հանքակերների ապօրինությունների լեգիտիմացում է։ Մետաղների շուկաներում գների տատանումները կանխատեսվում են նախնական պլաններում, դրանք չեն կարող նման աբսուրդ թույլտվության համար հիմք դառնալ։ Այսինքն, օրինակ, թեղուտի հանքավայրը շահագործող վալլեքսը ուղղակի թալանել է պետությունը, իրեն թույլ չտրված, պայմանագրով չսահմանված գործողություններ է արել։ Սա քրեական հանցագործություն է, որը փոխանակ պետությունը քննի և համապատասխանաբար պատժի, օրենք է ուզում մտցնի, որ նման իրավիճակները այլևս պատժելի չլինեն։ Որևէ դեպքում թույլ չի կարելի տալ նման օրինագծի ընդունում։ Ցանկացած փոփոխություն պետք է բխի բացառապես հանրային շահից, այլ ոչ թե բիզնեսի։ Եթե բիզնեսը սխալ հաշվարկներ է արել, դա իր պրոբլեմն է, թող փակվի ու կրի իր հիմար, թալանչի լինելու հետևանքները։

Узнать больше